Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/54

Այս էջը հաստատված է

գետնային լանդշաֆտներ (Գնդեվազի, Ջերմուկի, Մարտիրոսի, Խաչիկի սարավանդներում) են: Գոտու սահմաններում առկա են կառուցվածքային էրոզային-տեղատարումային լեռներ, որոնք մինչև 1500-1600 մ բարձր֊ները լերկուտներ են: Շրջանի բնական համալիրներից են անտառները և վոլտային անտառատափաստանները:

Տավուշի ֆիգիկաաշխարհագրական շրշան, ՀՀ հս-արլ-ում: Ընղգրկում է Տավուշի մարզը և Գեղարքունիքի մարզի հս-արլ. հատվածը: Արմից և հս-արմ-ից եզրավորված է Գուգարաց լեռնաշղյայյի մասնատված անտառապատ լանջերով, հվ-ից և հվ-արլ-ից՝ Փամբակի, Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով, արլ-ից՝ Կուրի դաշտավայրով:

Տեղանքն ունի հվ-արմ-ից հս-արլ. թեքություն: Միջին բարձր, մոտ 1000 մ է, առավելագույնը՝ 2993 մ (Մուրղուզլ.): Հս-ում է Բագրատաշենի հարթավայրը (բարձր.՝ 380 մ, ՀՀ ամենացածր վայրը): Լեռն, խիստ կտրտված մակերևույթին բնորոշ են զառիվեր լանջերը, քարափները, խոր, նեղ կիրճերն ու գետահովիտները: Ռելիեֆի գլխ. տարրը շրջանի տարածքը հվ-արմ-ից հս-արլ. հատող Աղստևի գեղատեսիլ հովիտն է: Միջլեռն. գոգհովիտները ծածկված են ջրաբերուկներով և սողանքային նստվածքներով (սողանքներն առավել տարածված են Դիլիջանի գոգավորության սահմաններում): Արմ-ում ձգվող Գուգարաց լեռնաշղթայի ճյուղավորվում և իրարից խոր կիրճերով բաժանվում են Կոտմանի, Ոսկեպարի, Մթնասարի, Իջևանի (Կայենի) անտառապատ լեռնաճյուղերը։ Հվ֊ում Միափորի լեռնաշղթայից սկսվում և հվ֊արմ֊ից հս֊արլ․ միմյանց զուգահեռ ձգվում են Հախումի, Կենաց, Տավուշի ու խնձորուտի համանուն գետահովիտներով բաժանվող անտառապատ լեռնաճյուղերը, որոնք, աստիճանաբար ցածրանալով, ձուլվում են Կուրի դաշտավայրին։ Կան հարթ, սեղանաձև լեռնագագաթներ (Պաղակն՝2072մ, Հովք՝2507մ, Մեծ Մայմեխ՝ 2642մ), ռելիեֆի կարտային ձևեր։ Հվ֊արմ֊ում Սևանի լեռնանցքով շրջանը կապվում է Սևանա լճի ավազանին։

Կան ծծմբային հրաքարի, վիմագր․ քարի, մարմարի, կրաքարի, դոլոմիտի, ագաթի, բեթոնիտային կավերի, ցեոլիտի, քարածխի պաշարներ, հանք․ ջրերի ելքեր (Բլդանի, Մարգահովտի, Թթուջրի, Վազգենաշենի և այլն)։ Շահագործվում են Սարիգյուղի կավերի հանքավայրը, «Դիլիջան» հանք․ ջուրը։

Կլիման չափավոր տաք է։ Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր մերձարևադարձային (շոգ ամառ, մեղմ ձմեռ) և բարեխառն (մեղմ ամառ) կլիմայի տիպերը։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900֊2100ժ է, անարև օրերի թիվը՝ 65: Հս-ում հունվարի միջին ջերմաստիճանը -1-ից 1°C է: Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամենտարի: Հվ-ում ձմեռը ցուրտ է Ճամբարակում հունվարի միջին ջերմաստիճանը -5,3°C է, նվազագույնը՝ -35°C: Քամիների առավելագույն արագությունը դիտվում է ձմռանը: Գարունը հս. ցածրադիր մասերում կարճատև է, մեղմ, հվ-ում՝ համեմատաբար տևական, ամառը տևական է, չափավոր շոգ, ամսական միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին՝ 21- 22°C, առավելագույնը՝ 36°C: Հվ. լեռն, գոտում ամառը բարեխառն է, ամսական միջին ջերմաստիճանը՝ 14-18°C, առավելագույնը՝ 27°C: Տարեկան տեղումները 500-600 մմ (մեծ մասը՝ գարնանը) են:

Ջրագր. ցանցը պատկանում է Կուրի ավազանին: Գետերն արագահոս են, սահանքավոր: Հս-արմ-ում Լոռու մարզի սահմանով հոսում է ԴԵբեղը: Ամենամեծ գետը Աղստևն է՝ Բլդան, Գետիկ, Հաղարծին, Սառնաջուր վտակներով. տարածքով են հոսում Հախում, Տավուշ, Խնձորուտ, Կողբ, Կիրանց, Ռսկեպար գետերը: Կառուցվել են Ռսկեպարի (Ջողասի), Այգեձորի, Տավուշի, Հախումի ջրամբարները: Տարածքում է Պարզ լիճը:


Շրջանում հերթափոխվում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և մերձալպյան լանդշաֆտային գոտիները:

Տարածքի 51 %-ը զբաղեցնում է անտառը (հաճարենի, կաղնի, բոխի, թխկի, լորենի, հոնենի), ենթանտառում տարածված են պտղատու թփուտները (մոշենի, մասրենի և այլն): Անտառի վերին սահմանում ենթալպյան բարձրախոտային նոսրանտառային խմբակցություններ են,լեռնազանգվածների գագաթնային գոտում՝ ալպյան բուսականություն: Շրջանի հվ. հատվածը ներառված է Դիլիջան ազգ. պարկի մեջ (տես Ազգային պարկ հոդվածում): Տարածքում են Իջևանի, Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի կենուպուրակ, Գետիկի արգելավայրերը (տես Արգելավայր հոդվածում):

Բնակլիմ. պայմանները նպաստավոր են հանգստի, բուժման, միջազգ. զբոսաշրջության զարգացման համար: