ընտանիքից և վարում ինքնուրույն կյանք: Սեռահասուն է դառնում 3 տարեկանում: Մազափոխությունը սկսվում է մարտին: Ակտիվ է երեկոյան և գիշերը (ամռանը՝ երբեմն նաև ցերեկը): Մորթին արժեքավոր է: Ունի որսարդյունագործ. նշանակություն:
ՔԱՐԱՐԾԻՎ (Aquila chrysaetos), ճուռակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 74-79 սմէ, թևերի բացվածքը՝ 148-149 սմ, կենդանի զանգվածը՝ 3,75-3,85 կգ Խոշոր, հզոր գիշատիչ թռչուն է՝ մուգ փետրավորմամբ: Էգը զգալի մեծ է արուից: Գագաթը, վզի հետին մասը ոսկեգույն-դեղնավուն են: Թևերը լայն են՝ դեպի մարմինը նեղացող, պոչը՝ երկար: Ընդհանուր գունավորումը մուգ դարչնագույն է, թևավերևը՝ բաց գույնի լայն շերտով: Պոչի հիմքը դարչնագույն-մոխրագույն խայտերով է, ծայրաշերտը՝ լայն, սևավուն: Երիտասարդը նման է հասունին, թևատակը սպիտակ բծերով է, պոչի հիմքը՝ սպիտակ: Որսին հալածում է զգալի բարձրություններից կամ ցածր թռչելիս: Մոտիկից նկատելի են դեղին ոտքերը՝ երկար ու սուր մագիլներով: Սավառնում և սահասավառնում է ուղիղ, առաջ պարզած, թեթևակի վեր բարձրացրած թևերով, թռիչքը թվացյալ հզոր է: Բնակվում է լեռներում, խոր ձորերում, անտառներում, տափաստաններում, ալպյան մարգագետիններում: Սնվում է կաթնասուններով, թռչուններով, սողուններով, լեշերով: Բնադրում է չափազանց դժվարամատչելի զառիթափերի քիվերին, խորշերում: Բույնը խոշոր հարթակ է (տրամագիծը՝ 2- 3 մ)՝ ճյուղերից, խոտերից կամ այլ կանաչ բույսերից: Ձվադրում է մարտին: Դնում է 76 մմ տրամագծով, խամրած սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2 ձու: Թխսակալում է 40-45 օր: Ձագերը թռիչքի են դիմում կյանքի 75-80-րդ օրը: 1980-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում (Տավուշի մարզ) Ք-ի թվաքանակի խտությունը 1 հա-ի վրա կազմել է 0,001 թռչուն: 1995-ից սկսած՝ թվաքանակի վտանգավոր անկում է նկատվում:
ՔՆԱՄՈԼՆԵՐ (Myoxidae), կրծողների կարգի ընտանիք: Հայտնի է 9 ցեղի մոտ 16, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ պոլչոկ և անտառային քնամոլ: Որոշ տեսակներ ծառաբնակ են, որոշները՝ վերգետնյա: Սկյուռանման են կամ մկնանման: Մարմնի երկար, մինչև 200 մմ է, պոչինը՝ 180 մմ. Պոչը մազածածկ է, թեյյևւսկի տափակացած, ծառաբնակներինը՝ խավոտ: Առջևի ոտքերը 4-մատՆանի են, հետևինները՝ 5-մատնանի՝ փոքր, կորացած ու շատ սուր ճանկերով: Մատները երկար են ու շարժուն, հատկապես կողմնայինները, որի շնորհիվ հեշտությամբ մագլցում Են: Մորթին խիտ է և կարճ, միագույն՝ մոխրագույնից շագանակագույն: Երբեմն մեջքի երկարությամբ կամ գլխի կողքերին կան մուգ շերտեր:
ՔՈՐԴԱՎՈՐՆԵՐ (Chordata), բարձրակարգ կենդանիների տիպ: Հայտնի են 3 ենթատիպի (թրթուրաքորդավորներ, անգանգներ և ողնաշարավորներ կամ գանգավորներ) մոտ 45 հզ. ժամանակակից տեսակներ: Ք-ին բնորոշ են քորդան, մեջքի կողմում գտնվող նյարդային խողովակը, խռիկային ճեղքերը: Գրեթե բոլոր Ք-ի կյանքի ընթացքում պահպանվում է մեջքային նյարդային խողովակը, որի առջևի մասում ողնաշարավորների մոտ ձևավորվում է գլխուղեղը: Ջրային ձևերի խռիկային ճեղքերը պահպանվում են ամբողջ կյանքում, ցամաքային ողնաշարավորների օրգանիզմում դրանք լինում են զարգացման վաղ փուլերում և թրթուրային շրջանում: Ք-ի մարմինը հատվածավոր է, որոնք տիպի ստորակարգ խմբերի տեսակների օրգանիզմում պահպանվում են կյանքի ընթացքում, իսկ անգանգների և ողնաշարավորների մոտ՝ միայն սաղմնային զարգացման շրջանում:
ՔՈՒՌԻ ԲԵՂԼՈՒ (Barbus lacerta cyri), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում ամենատարածված ձկներից է: Հանդիպում է գրեթե բոլոր գետերում, խոշոր ջրամբարներում (մինչև 2300 մ բարձրություններում)՝ բացառությամբ Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի: Միջին չափի ձուկ է: Մարմինը՝ գլանաձև է, երկար.՝ 14-15 (երբեմն՝ մինչև 25) սմ, զանգվածը՝ 250 գ և ավելի: Մեջքի եզրագիծը թեթևակի կորությամբ ձգվում է գլխից մինչև պոչային լողակը: Գլխի Երկարությունը գերազանցում է մարմնի բարձրությունը: Բերանը գտնվում է դնչի ստորին մասում: Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքը կողքերից սեղմված չէ: Կողագծում կա 52-67 թեփուկ, մեջքային լողակում՝ 11-12 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է դեպի ներքև կորացած մանր ատամիկներ: Կլանային ատամները եռաշարք են, հազվադեպ՝ երկշարք: Գունավորումը փոփոխական է՝ կախված կենսավայրի պայմաններից: Մեջքը սովորաբար գորշասև է, մոխրականաչ կամ մուգ մոխրագույն, կողքերը, մինչև կողագիծը, մոխրա-կանաչադեղնավուն կամ մոխրադեղին են՝ ոսկեգույն նրբերանգով, դրանից ներքև՝ մոխրադեղնավուն: Կողքերի վրա հաճախ ցրված են բազմաթիվ մանր, կլորավուն, մուգ պտեր: Փորիկն արծաթասպիտակ է կամ դեղնավուն: Մեջքային, կրծքային և պոչային լողակները մոխրագույն են կամ նարնջամոխրագույն (հաճախ պատված են մանր, սև պտերով), փորային լողակները և հետնալողակը՝ նարնջագույն կամ դեղնավուն: Սեռահասուն է դառնում 2-4 տարեկանում: Արուներն էգերից ավելի շուտ են հասունանում: Բազմանում է մայիս-օգոստոսին (Երբ ջրի ջերմաս-