տիճանն անցնում է 14°C-ից)՝ ջրի արագ հոսքի պայմաններում, գետի խոշոր ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին: Յուրաքանչյուր էգ (կախված չափերից և տարիքից) կարող է տարեկան 3-5 անգամ փոքր բաժիններով դնել 2-15 հզ. ձկնկիթ, որը վառ նարնջագույն է, տրամագիծը՝ 1,3-2 մմ: Բնակվում է հոսող ջրերում, արագահոս գետերում ու գետակներում: Հանդիպում է միայնակ կամ սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաքանակ վտառներով: Վարում է մերձհատակային կենսաձև: Սննդային ակտիվությունը բարձր է գիշերը, առավոտյան և երեկոյան: Կենդանակեր է: Հիմնականում սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, իր և այլ ձկնատեսակների ձկնկիթով, հազվադեպ՝ ջրային բույսերով: Միսն օժտված է համային բարձր արժեքներով, սակայն փոքրաթվության պատճառով Ք.բ. արդ. նշանակություն չունի: Սիրող, ձկնորսության ցանկալի օբյեկտ է:
ՔՈՒՌԻ ԵՆԹԱԲԵՐԱՆ (Chondrostoma oxyrhynchum cyri), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում հանդիպում է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան, Քասաղ, Մարմարիկ գետերում, Արփի լճում, Ախուրյանի ջրամբարում: Միջին չափի ձուկ է: Մարմինը կողքերից մի փոքր սեղմված է, երկար.՝ 14-16 (երբեմն՝ մինչև 20) սմ, զանգվածը՝ 100 գ և ավելի: Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով, ստորին ծնոտը՝ սուր եղջերացած եզրով: Փորային լողակի հիմքը գտնվում է մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված կամ առաջին՝ ճյուղավորված ճառագայթի տակ: Պոչային լողակը խոր մկրատաձև կտրվածքով է, բլթերը՝ սրացած կամ թեթևակի կլորացած: Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 51-62 հատ: Մեջքային լողակում կա 11-12 ճառագայթ, հետնալողակում՝ 11-13: Կլանային ատամները միաշարք են: Մեջքը ձիթապտղականաչավուն է՝ երկնագույն նրբերանգով, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ արծաթասպիտակ: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են կամնարընջամոխրագույն, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ բաց նարնջագույն: Որովայնաթաղանթը սև է: Աչքերի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ բաց դեղին: Սեռահասուն է դառնում կյանքի 2-րդ կամ 3-րդ տարում, երբ մարմնի երկար. 10 սմէ և ավելի: Սեռ. երկձևությունը բացակայում է: Արարատյան դաշտում բազմանում է մարտ-մայիսին, նախալեռն, գոտիներում՝ ամառվա ընթացքում: Բեղունությունը հասնում է մինչև 10 հզ. ձկնկիթի, որը նարնջագույն է, տրամագիծը՝ մինչև 1,4 մմ Մանրաձկները կյանքի առաջին շրջանում մեծաքանակ խմբերով (նաև այլ տեսակների մանրաձկների հետ) բնակվում են առափնյա բուս ուտներում: Ապրում է վտառներով: Բնակվում է արագահոս և դանդաղահոս գետերի, նաև լճերի հատակամերձ տեղամասերում: Հասուն առանձնյակները սնվում են բուս, կերով (ջրիմուռներ, ջրային բարձրակարգ բույսեր), երբեմն՝ միջատներով ու նրանց թրթուրներով: Երիտասարդների հիմն, սնունդը ստորջրյա բուսուտներում հանդիպող մանր անողնաշարավորներն են: Արդ. նշանակություն չունի: Կարող է սիրող, ձկնորսության օբյեկտ լինել:
ՔՈՒՌԻ ԼԵՐԿԱՁՈՒԿ (Barbatula brandti), բալիւոորաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում հայտնաբերվել է Ձորագետ և Դեբեղ, հնարավոր է նաև Քուռի ավազանի մյուս (Տավուշ, Աղստև, Փամբակ և այլն) գետերում: Վարում է մերձհատակային կենսաձև: Նախընտրում է գետերի արագահոս տեղամասերը: Թաքնվում է ստորջրյա քարերի տակ գտնվող ճեղքերում կամ խիտ բուսուտներում: Մարմինը ձգված է, երկար.՝ 4-6 (երբեմն՝ մինչև 8) սմ, առջևի մասում՝ հաստացած և վերից վար թեթևակի սեղմված: Պոչային ցողունը բարձր է՝ կողքերից քիչ սեղմված: Բերանը նեղ է, փոքր, գտնվում է դնչի ստորին մասում: Վերին ծնոտի վրա ունի 3 զույգ կարճ բեղիկներ (երկուսը՝ դնչի առջևի մասում, մեկը՝ բերանի անկյունի վերևամասում): Թեփուկները շատ մանր են ու բարակ: Կողագիծը լրիվ է, ձգվում է մինչև պոչային լողակի Քուռի կոզակ հիմքը: Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8: Ալանային ատամները միաշարք են: Մարմնի ընդհանուր գունավորումը արծաթամոխրագույն է՝ պատված բավական խոշոր (հատկապես պոչային ցողունի վրա), սև բծերով: Մեջքային և պոչային լողակները բաց մոխրագույն են՝ պատված մանր, մուգ պտերով: Կրծքային, փորային, երբեմն նաև պոչային լողակները և հետնալողակը դեղնավուն են կամ բաց մոխրագույն: Կենդանակեր է. սնվում է բենթոսային մանր անողնաշարավորներով (հիմնականում՝ միջատների թրթուրներ, որդեր), նաև ձկնկիթով: Կենսաբանությունն ուսումնասիրված չէ: Արդ. նշանակություն չունի:
ՔՈՒՌԻ ԿՈՂԱԿ [Capoeta (Varicorhinus) capoeta capoeta], ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Արաքս, Ախուրյան, հանդիպում է նաև Արփա, Դեբեդ, Որոտան, Մեծամոր և այլ գետերում: Համեմատաբար խոշոր է: Մարմինը գլանաձև է, կողքերից թեթևակի սեղմված, երկար.՝ 40-50 (երբեմն՝ մինչև 75) սմ, զանգվածը՝ 5 կգ-զ ավելի: Բերանը ճեղքաձև է, գտնվում է բութ դնչի ստորին մասում: Դնչի վրա հաճախ լինում են մի քանի տաս