Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/544

Այս էջը սրբագրված է

կարող է պահպանվել ավելի քան 10 տարի: ՀՀ-ում Ֆ-ի հետազոտություններն սկսվել են 1950-ական թթ.՝ Հ. Պողոսյանի, Ջ. Կարապետյանի, Հ. Մկրտչյանի աշխատանքներով, տարբեր տարածաշրջաններում հայտնաբերվել են վայրի և մշակովի խոտաբույսերի Ֆ-ի 500 տեսակ, որից ավելի քան 70-ը՝ մակաբույծ: Ֆ. մեծ մասամբ բոցսերին միանգամից չեն ոչնչացնում, այլ առաջացնում են հիվանդություններ, որոնց հետևանքով նրանց աճը դանդաղում է, ընկնում են ընդհանուր դիմադրողականությունը, չորադիմացկունությունը, բերքատվությունը, պայմաններ են ստեղծվում հեշտությամբ վարակվելու երկրորդային մակաբույծներով: Ըստ բույսի մասերի վարակվածության՝ Ֆ. բաժանում են բույսի վերերկրյա մասերի (բողբոջներ, ծիլեր աճման կոներ, ծաղկաբողբոջներ, ցողունի տերևներ) և արմատային համակարգի մակաբույծների: ՎԵրերկրյա մասի մակաբույծ Ֆ. առաջացնում են կարտոֆիլի, սոխի, սխտորի, ցորենի, քրիզանթեմի, ելակի և այլն ւսֆելենխոիդոզ, դիտիլենխոզ հիվանդությունները: Արմատային ցիստառաջացնող Heteroderidae ընտանիքի Ֆ. առաջացնում են կարտոֆիլի, ճակնդեղի, կաղամբի, ծխախոտի, վարսակի և այլն հետերոդերոզ, գլոբոդերոզ հիվանդությունները: Արմատային գալառաջացնող Meloidogynidae ընտանիքի Ֆ. առաջացնում են վարունգի, լոլիկի և այլ բանջարաբոստանային մշակաբույսերի ու ծաղկավոր գեղազարդիչ բույսերի մելոիդոգինոգ հիվանդությունը: Տնտեսությանը մեծ վնաս են Սովորական ֆլամինգո, հասունը U. երիտասարդը պատճառում արմատային համակարգի մակաբույծները (գերակշռում են տեսակների թվով): Ֆ-ի առաջացրած հիվանդություններից երբեմն կորցնում են բերքի 50-80 %-ը: Պայքարը՝ կանխարգելիչ, ագրոտեխ., ֆիգքիմ. և կենսբ. միջոցներով:

ՖԼԱՄԻՆԳՈՆԵՐ (Phoenicopteridae), ֆլամինգոնմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն (Phoenicopterus ruber), աշնանային չվահյուր է, հազվագյուտ: Մարմնի երկար.՝ 125-145 սմ է, թևերի բացվածքը՝ 140-165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4-4 կգ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը: Փետրածածկն ամբողջությամբ բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով: Կտուցը՝ վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված: Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր: Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն-դարչնագույն է, կտուցը՝ մոխրագույն՝ սև ծայրով, ոտքերը՝ մոխրագույն: Կեր է որոնում ծանծաղուտներում՝ դեպի ոտքերը ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով: Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետնակերպներով: ՀՀ- ում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծ. տնտեսություններում: Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսին: Ձագերը բնից դուրս են գալիս 64-65-րդ օրը: Աշնանային չուն՝ հոկտեմբերի 2-րդ կեսին: 1933-ից ի վեր հանրապետությունում հայտնի է Ֆ-ի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից): ՀՀ տարածքը, որպես չուի ճանապարհ, օգտագործվում է, Երբ հիմն, ուղիներում այն դժվարացնող լուրջ պատճառներ են առաջանում: Ապրիլ-հունիսին ՀՀ տարածքում հայտնվում են մոլորված հասուն ու Երիտասարդ անհատներ: ՀՀ-ում առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994- 1995-ին, ապա՝ 2000-02-ին: Որսն արգելված է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: