բուժում) մեջ, նաև կենցաղում: Մշակաբույսերի, անտառների վնասատուների և հիվանդությունների, կենցաղային վտանգավոր միչատների դեմ պայքարում են թունաքիմիկատային Ա-ով: Արդ. և գյուղատնտ. Ա ճիշտ չկիրառելու դեպքում կարող են առաջանալ թունավորումներ և հիվանդություններ:
Ա. մարդու օրգանիզմի վրա ունեցած վնասակար ներգործությունից բացի, մեծ չափով կլանում են արեգակնային ճառագայթումը, ազդում նաև մթնոլորտի և Երկրի ջերմային ու լուսային ռեժիմների վրա:
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, բնության հա¬տուկ պահպանվող տարածք, բնապահպան., գիտահետագոտ. պետ. հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտ., կրթ., բնապահպան., պատմամշակութային, գեղագիտ., ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչող, զբոսաշրջության կազմակերպման ու տնւո. գործունեության նպատակներով: Ըստ գործառն. նշանակության, պահպանության և օգտագործման բնույթի՝ Ա֊պ-ում առանձնացվում են հատուկ գոտիներ. արգելոցային՝ պահպանության խիստ ռեժիմով, ռեկրեացիայի՝ հանգստի և զբոսաշրջության կազմակերպման, տնտեսական՝ Ա.պ-ի ռեժիմին համապատասխան տնտ. գործունեության ծավալման համար:
Առաջին Ա.պ. կազմավորվել է 1872-ին՝ ԱՄՆ-ում (Ելոուսթոն գետի վերնագավառում):
ՀՀ-ում գործում են Սևան և Դիլի-ջան Ա.պ-երը, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 178102 հա. 1. Սևան Ա.պ. կազմավորվել է 1978-ին՝ Սևանա լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով. ընդհանուր տարածքը՝ 150,1 հզ. ծա (որից՝ 24,8 հզ. ծա ՛ցամաքային), ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 1898- 3597 մ բարձրներում: Ընդգրկում է լճի ջրային հայելին և դրան հարող ափամերձ տարածքի ջրից ազատված հատակային գրունտները՝ մինչև շուրջլճյա ավտոճանապարհը: Ունի պահպան. գոտի, որն ընդգրկում է Սևանա լճի ողջ ավազանը, սահմանն անցնում է լիճը եզերող լեռնաշղթաների (Արեգունի, Սևանի, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի) ջրբաժանով:
Սևան Ա.պ. իրականացնում է Սևանա լճի և նրա ավազանի բնական լանդշաֆտների, պաշարների, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը և օգտագործման վերահսկողությունը, համակարգում և վերահսկում է հանգստի ու զբոսաշրջության կազմակերպումը: Պարկում առանձնացվում է 3 գոտի՝ արգելոցային, ռեկրեացիայի և տնտեսական: Նշված գոտիները Սևան Ա.պ-ի սահմանում ամբողջական և անընդհատ չեն (թեև այդպես են կոչվում), այլ ցրված են պարկի տարածքով: Արգելոցային գոտին ընդգրկում է 6 արգելոցային տեղամասեր՝ Արտանիշի, Լիճքի, Նորատուսի, Գիլլիի, Կարճաղբյուրի, Նորաշենի և 10 արգելավայր, որոնք ձգվում են գետերի երկայնքով՝ 500 մ Երկարությամբ (գետաբերաններից սկսած): Ռեկրեացիայի գոտու հիմն, մասը լճի արմ. ափամերձ հատվածում է: Այստեղ գործում են հանգստյան տներ, հյուրանոցներ, հանգստի կազմակերպման անհատ, օբյեկտներ: Տնտեսական գոտին ընդգրկում է ձկնորսային և անտառային տնտեսությունները: Ներկայումս թույլատրվում է սիգի և ծածանի արտոնագրված որսը, զարգանում է խեցգետնաբուծությունը:
Սևան Ա.պ-ի և պահպան. գոտու բուսաշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի շուրջ 1600 տեսակ: Ջրային բուսաշխարհը կազմված է ստորակարգ (Խարա, սպիրոգիրա, էվգլենա, վոլվոքս, օսցիլարիա ջրիմուռներ) և բարձրակարգ բույսերից: Վերջիններից լճում հանդիպում են ՀՀ-ում տարածված ջրային բույսերի 14 ցեղից 9-ը, 36 տեսակից՝ 19-ը. շերեփու կախ ոտի 7 տեսակ, եղջերատերևի, բյուրատերևուկի, գորտնուկի, ջրոսպի տարբեր տեսակներ: Արգիճի գետի ավազանը խիտ գրենլանդիայի միակ աճելավայրն է: Լճի մակարդակի իջեցման հետևանքով ազատված ափամերձ տարածքի զգալի մասը (մոտ 17 հզ. հւմ) ծածկված է սոճու, բարդու, փշատենու, չիչխանի և այլ բուսատեսակների արհեստ, անտառներով: Պահպան. գոտում աճում են գիհու, մասրենու, արոսենու, ծորենու ծառաթփային տեսակներ: Շատ են գազերն ու ոզնաթփերը: Պահպանված են նաև կաղնու, բոխու, թխկու, գիհու բնական մնացորդային աևտառակղզյակները:
Սևան Ա.պ-ի կենդ, աշխարհն ընդգրկում է ձկների՝ 9, երկկենցաղների՝ 3, սողունների՝ 17, թռչունների՝ 267, կաթնասունների 34 տեսակ: Ձկներից բնաշխարհիկ են Սևանի իշխանը ՝4 տեսակներով (ձմեռային, գեղարքունի, ամառային, բոջակ), Սևանի բեղլուն և Սևանի կոդակը. Երկկենցաղներից