Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/558

Այս էջը սրբագրված է

որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսբ. շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքևամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ:

Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ:

Իր առանձնահատկություններն ունի ջրավազանների աղտոտումը, որի դրսևորումներից է ջրի «ծաղկումը» (տես «Ծաղկում» ջրի): Ջրամբարներում կուտակվում են գետերի բերած տիղմը, ավազը, աղտոտող նյութերը, ջուրը շատ դանդաղ է շարժվում, որը նվազեցնում է ջրամբարի ինքնամաքրման հնարավորությունը:

Բնապահպան. տեսակետից բնական ջրերի կարևոր առանձնահատկությունը ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների միջոցով: Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստ․ մաքրման եղանակներ. մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը (բուս․ և կենդ․ մնացորդներ, կենցաղային թափոներ, ավազի, կավի մասնիկներ և այլն): Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր (մաղեր), զտիչ ավազաններ:

Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը [(կոա- գուլացում)՝ քիմ. որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում], կլանումը [(ադսորբցիա կամ աբսորբցիա)՝ քիմ. որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը], քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնի միջոցով ախտահանվում է խմելու ջուրը):

Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստ, ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:

Ջուրը տհաճ հոտով գազերից, նյութերից մաքրելու նպատակով կիրառվում է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդով՝ թթվածնով:

Ջուրը հատուկ նպատակով օգտագործելիս աղազերծում, փափկեցնում են, մաքրում ախտածին մանրէներից, մետաղային միացություններից և այլն: Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002):

Տես նաև Բնապահպանական վերահսկողություն, Բնապահպանական օրենսդրություն։

ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, խաղողագործություն. 1․ գյյուղատնտ. արտադրության ճյուղ, ընդգրկում է խաղողի որթի մշակությունը:

2. Գիտություն խաղողի որթի կենսբ. առանձնահատկությունների և մշակման մասին:

3. Լայն իմաստով նաև պտղաբուծություն, պարտեզապուրակային արվեստ։

Հայկ. լեռնաշխարհում վաղ անցյալում զարգացած Ա-յան մասին են վկայում Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակների առկայությունը, այդ մասին են վկայում ասոր. և ուրարտ. աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ, գինեգործ, պարագաներ և այլն։Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) տեղ. ծագումը: Հայկ. մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութ, մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում Խաղողի այգի Արարատյան դաշտում Խաղողի բերքահավաք միջնադարյան Հայաստանի զարգացած Ա-յան մասին: Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում: XIX-XX դդ՜ում որոշ գավառներում (Արցախ, Գողթն և այլն) խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հար մարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին:

ՀՀ-ում Ա-յամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հս.-արլ., Վայքի և Զանգեզուրի նախալեռն, գոտիներում: Արարատյան և Վայքի գոտինե- րում այգիները թաղովի են, հս-արլ. և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող: Բացառությամբ հս-արլ. գոտու որոշ այգիների՝ ՀՀ-ում խաղողի այգիներըջրովի են: Ըստ տնտ. նշանակության՝ տարբերում են խաղողի՝ գինու, սեղանի և քիշմիշի, ըստ հասունացման ժամկետների՝ գերվաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս և առավել ուշահաս սորտեր: ՀՀ-ում, ըստ բնական գոտիների, շրջանացված են խաղողի 30 տեղ. և 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի