հնագույն ներկայացուցիչներն են: Դրանք բաժանվում են հետևյալ խմբերի՝ ասեղնատերևավորներ (կենի), մշտադալար տերևավոր (թփային հասմիկ, մրտավարդ, դափնյակ, սովորական բաղեղ և այլն) և տերևաթափ (արլ. սոսի, թաղարենի բոխատերև, սովորական մտրակակոթ և այլն ) տեսակների: Արժեքավոր թփերը (սովորական բռնչի, գերիմաստի, ցախակեռաս, դրախտածառ, դժնիկ և այլն) էվոլյուցիոն տեսակետից ավելի զարգացած են, քան ծառերը, և օժտված են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին հարմարվելու մեծ ունակությամբ: Վայրի պտղատուները (խնձորենի, տանձենի, սերկևիլենի, կեռասենի, նշենի, շլորենի, ընկուզենի, տխլենի, բալենի և այլն) աճում են բազմազան հողակլիմ. պայմաններում և տարբերվում են իրենց էկոլոգ. առանձնահատկություններով: Միատեսակ ծառերից (օրինակ՝ կաղնուց) կազմված Ա-ները կոչվում են զուտ, տարբեր տեսակներից (օրինակ՝ կաղնուց և հաճարենուց) կազմվածները՝ խառը:
ՀՀ Ա-ներն իրենց ծառատեսակներով ու բուսածածկույթով պատկանում են Կովկասյան և Հայկ-իրան. մարզերին: ՀՀ Կովկասյան մարզի մեջ մտնող ներկայիս Ա-ների հիմն․ ծառատեսակները (հաճարենի, բոխի, թխկի, կաղնու շատ տեսակներ, խնձորենի, լորենի, կեռասենի, դժնիկ, թեղի, հացենի և այլն) տարածվել են վերին միոցենում: Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են Ա-ների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ Ա-ներն իրենց տեղը զիջել են տերևաթափ Ա-ներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և ցրտադիմացկուն այլ տեսակներ: Հետսառցադաշտային ժամանակաշրջանում Հայաստանի անտառածածկը նոր փոփոխության է ենթարկվել: Հայկ-իրան. մարզի (ՀՀ սահմաններում ընդգրկում է Միջին Արաքսյան գոգավորության հատակն իր նախալեռներով, Արփա գետի ավազանը, Զանգեգուրի հվ. մասը) Ա-ներն աչքի են ընկնում չորասեր բուսատեսակներով: Երրորդական ժամանակաշրջանից հետո տուժել են չորասեր նոսր Ա-ները: Առավել անտառածածկ են ՀՀ հս-արլ. մարզերը, որտեղ բուսականության հիմն․ տիպը հաճարենու Ա-ներն են (արլ. հաճարենու գերակշռությամբ): Ենթալպյան անտառային գոտում տարածված են հաճարենու խոնավ Ա-ները, որոնց ներսում և եզրերին լայնորեն տարածված են կաղնու զուտ և խառը ծառուտները։ Զուտ կաղնու Ա-ները հիմնականում հարմարված են հվ. չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու խառը Ա-ները՝ արմ. և արլ. լանջերին: Հս-արլ. մասի կաղնուտներում հիմն․ անտառկազմող ծառատեսակներն են վրաց. և արլ. կաղնիները: Կաղնու առավել տիպիկ Ա-ները տարածված են Լոռու մարզում: ՀՀ հս-ում տեղ-տեղ հանդիպում են սոճու Ա-ների ոչ մեծ տեղամասեր: Ամենամեծը Գյուլագարակի և Շահալիի սոճուտներն են: Հվ-ում Ա-ների համեմատաբար ընդարձակ տարածքներ հանդիպում են Սյունիքի մարզում (հիմնականում՝ վրաց. կաղնի, հացենի, թխկի, բոխի, կովկասյան տանձենի, խնձորենի, նաև սզնի, ընկուզենի, հոնի, մրտավարդ, ծառանման տխլենի և այլն): Ապարանում, Բյուրականից հս., Սևանի լեռնաշղթայում, Արեգունու լճեզերքին, Վեդի գետի ավազանում, Վայքում պահպանվել են արլ. կաղնու Ա-ների առանձին, փոքր կղզյակներ: Հայկ. լեռնաշխարհում հատկապես անտառածածկ են Արևելապոնտական լեռների հվ. և հս-արլ., Հայկ. Տավրոսի, Ներքին Տավրոսի հվ., Արցախի լեռնաշղթայի արլ. լանջերը:
ՀՀ ներկայիս անտառազուրկ զգալի տարածությունները վաղ անցյալում ծածկված են եղել Ա-Ներով: Այդ են վկայում հին պատմիչները և Ա-ների մնացորդները: Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստ. Ա-ներ: Մովսես Խորենացին հիշատակում է Արմավիր մայրաքաղաքի մոտ հայ ազգապետ Արամանյակի տնկած Սոսյաց Ա-ի մասին (մ.թ.ա. I հազարամյակի 1-ին կես): Երվանդ Դ արքան (մ.թ.ա. III դ. վերջ) Շիրակում տնկել է Ծննդոց Ա.: Խոսրով Բ թագավորի օրոք (332-338 թթ.) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի Ա-ները, որոնք շրջափակվել են պարիսպներով և բնակեցվել կենդանիներով ու թռչուններով: Հայաստանի Ա-ների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտարերկրյա արշավանքների ժամանակ: ՀՀ-ում շատ Ա-ներ գտնվում են հատուկ պահպանության տակ (տես Ազգային պարկ, Արգելավայր, Արգելոց)։
ՀՀ Ա-ները լեռնային են, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, հակաէրոզային, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիային նշանակություն: Ա-ներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում են օդի հարաբեր․ խոնավությունը, կարգավորում մթն. տեղումների քանակը, մեղմացնում կլիման, բարերար ազդեցություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության և մարդու առողջության վրա:
Ըստ իրենց Նպատակային նշանակության՝ ՀՀ Ա-ները դասակարգվում են պաշտպանական (ջրային