Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/562

Այս էջը սրբագրված է

անտառային ուսուցման տարածաշրջանային կենտրոն, որտեղ իրականացվում են անտառաէկոլոգ. գիտափորձարար. հետազոտություններ, անտառագետների ուսուցում և վերապատրաստում:


ԱՆՏԱՌԱՅԻՆ ԹԱՂԻՔ, մեռյալ ծածկոց անտառի հողի մակերեսին, օրգ. թափուկների (տերևներ, մանր ճյուղեր, ծաղկի, պտղի, արմատի, կեղևի մնացորդներ) քայքայումից և դրանց հետագա կուտակումից առաջացած շերտ: Ա.թ-ի առանձին շերտերում օրգ. թափուկը գտնվում է քայքայման տարբեր փուլերում: Դրա հզորությունը պայմանավորված է ծառուտի կազմով, ձևով, հասակով, հողի ջրային ռեժիմով, տեղի կլիմ. պայմաններով, կրծող կենդանիների ակտիվությամբ և այլ գործոններով: Սաղարթավոր հասուն անտառներում Ա.թ. տարեկան մինչև 3 հզ. կգ/հա է, ասեղնատերև անտառներում՝ 3-6 հզ. կգ/հա, իսկ առավել խոնավ անտառներում՝ 25-30 %-ով ավելի:

Ա.թ-ի հզորությամբ են պայմանավորված անտառի ջրակարգավորիչ և հողապաշտպան հատկությունները, ջրաջերմային ռեժիմը և այլն: Սպունգանման կառուցվածքի շնորհիվ այն ներծծում է մթև. տեղումներից առաջացած խոնավությունը, կանխում մակերեսային հոսքի առաջացումը, հողերի էրոզիան, կանոնավորում շրջակա հողերի ջրային ռեժիմը, աղբյուրների և գետերի կայուն ջրհոսքը: ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ, անտառների և անտառային հողերի քանակ, և որակ, փոփոխությունների տվյալների պարբեր. գրանցման, տնտ. գնահատման, անտառների դասակարգման պարբերաբար նորացվող համակարգ: Ա.կ իրականացվում է ՀՀ Կառավարությանը՝ տեղ. ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբան, անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով: Ա.կ-ի վարման տվյալներն օգտագործվում են անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման, անտառների նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, անտա- ռօգտագործողների տնտ. գործունեության գնահատման նպատակով: Անտառային տնկարկ Շիրակի մարզում Անտառային տնկարկ Արագածոտնի մարզում Ա.կ-ի վարման կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ, կրակի տարերայնորեն տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է: Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում: Առաջանում են բնական ճանապարհով (կայծակից, տորֆի ինքնաբռնկումից) և մարդու անզգուշությունից: Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբեր, խոնավությունը: 

Ա.հ. լինում են գետնամերձ (կրակը տարածվում է հողի մակերևույթով՝ այրելով չոր խաշամը, մամռա- և խոտածածկույթները, երբեմն նաև Ենթանտառը և մատղաշը), սաղարթային (այրվում է նաև ծառերի սաղարթը), ստորգետնյա (այրվում են տորֆն ու փտած խաշամը, հաճախ կրակը չի նկատվում): Գետնամերձ հրդեհները հանգցնում են կրակի վրա հող, ավազ լցնելով, հարվածելով կտրած ճյուղերով, սաղարթայինը՝ բնական կամ արհեստ. հակահրդեհային խոչընդոտներով, քիմ. նյութերով, ստորգետնյան՝ որոշ հեռավորության վրա փորելով 1 մ լայնության և տորֆի շերտի հաստության ակոսներ:

Ա.հ. լինում են նաև անցումային (մի տիպի հրդեհը փոխարինվում է մյուսով) և խառը (տարբեր տիպերը տարածվում են միաժամանակ):

Ա.հ. մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, փչացնում են փայտանյութը, նվազեցնում հողի բերրիությունը, ազդում ծառերի հետագա աճի և ծառուտների կազմի վրա, նպաստում վնասատուների տարածմանը և սանիտարահիգիենային վիճակի վատթարացմանը:

ՀՀ-ում հրդեհային անվտանգության միջոցառումներն իրականացնում է «Հայանտառ» կազմակերպությունը:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆԿԱՐԿ, անտառտնկարկ, անտառային ծառատեսակների տնկիներով ստեղծված արհեստ. անտառ կամ անտառաշերտ, որն ունի անտառվերականգնող., դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություններ: Ա.տ-ի ստեղծումը անտառտնտեսության հիմն, խնդիրներից է: Ա.տ-ները լինում են համատարած (բացակայում է բնական վերականգնումը) և մասնակի (բնական վերականգնումը բավարար չէ կամ կատարվում է ոչ հիմն, ծառատեսակներով): Ա.տ-ում գլխ.ծառատեսակի ընտրությունը պայմանավորված է անտառաճեցման պայմաններով (հիմնականում հողի արտադրողականությամբ), տեսակի կենսաէկոլոգ. առանձնահատկություններով և ստեղծվող տնկարկի նպատակով: Տես նաև Անտառաբուծություն, Անտառապատում։

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, անտառտնտեսություն, արտադրության բնագավառ, որն իրականացնում է անտառների կայուն կառավարումը՝ անտառապահպանությունը, անտառապաշտպանությունը, անտառվերականգնումը, անտառապատումը, անտառգույքագրումը, անտառի արդյունավետության բարձրացումը և արդյունավետ անտառօգտագործումը՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը և ապահովելով անտառների բնապահպան., սոցիալ. ու տնտ. ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների