կազմը, տարածումը, վնասի բնույթն ու չափը, հիվանդությունների առաջացման պատճառներն ու ժամկետները: Մշակում է բնակլիմ. տարբեր պայմաններում անտառների աճեցման և տնտեսվարման արդյունավետ միջոցառումներ, անտառաճեցման ժամանակ առողջ սերմերի ու տնկանյութի օգտագործում, դրանք վարակազերծ պայմաններում պահելու և փոխադրելու կանոնների կիրառում, հողակլիմ. պայմաններին համապատասխան տեսակաշարի ընտրություն, խառը և տարահասակ տնկարկների ստեղծում, վերականգնող. հատումների միջոցով անտառի բնական վերականգնման ապահովում և ծառուտների տեսակային կազմի փոփոխում, հիվանդ, թերաճ, չորացած և հրդեհախանձ ծառերի հատում, հատատեղերի ժամանակին մաքրում, ծառերի և թփերի հիվանդությունների բռնկման օջախների բացահայտում ու վարակազերծում, վնասակար միջատների հայտնաբերում և վնասազերծում:
Ա. կարգավորվում է ՀՀ անտառային օրենսգրքով (2005):
Տես նաև Բույսերի պաշտպանություն։
ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ, ոչ անտառածածկ անտառային հողերի և այլ նշանակության հողերի վրա տնկման և ցանքի միջոցով արհեստ. անտառային տնկարկների հիմնադրումը և աճեցումը: Ա-ման նպատակն է բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային էկոհամակար- գերի քայքայման կանխարգելումը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային պաշարների վերականգնումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը: Ոչ անտառածածկ անտառային հողերն անտառապատում են անտառշին. նախագծերի, անտառային տնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն:
2006-ին նախատեսվել է ընդլայնել ՀՀ անտառածածկ տարածքները և տնկել 3,5 մլն ծառ:
ԱՆՏԱՌԻ ԱԼՊՅԱՆ ՍԱՀՄԱՆ անտառի վերին սահմանը, բնորոշ է լեռն, երկրներին: Բարեխառն գոտու միջին լայնություններում այն սկսվում է 2000 մ-ից, ՀՀ-ում՝ 2000-2450 մ-ից: Այդ սահմանը հաճախ անվանում են մերձալպյան անտառային գոտի (լայն.* 100-150 մ), որը կազմված է ելունդավոր և Լիտվինովի կեչու, սովորական արոսենու, արաքսյան կաղնու ծառուտներից: Ունի կարևոր բնապահպան. և անտառաբուծ. նշանակություն: Բնական կանխարգելող գոտի է, որն անտառը պահպանում է լեռներից փչող սառը քամիներից և ձնահոսքերից: Մարդու գործունեության և այլ արտածին փոփոխությունների պատճառով ՀՀ-ում մերձալպյան անտառային գոտին գրեթե ոչնչացվել է, առանձին հատվածներ պահպանվել են մեծ թեքության լանջերին, ամենուրեք խախտվել է անտառի բնական վերին սահմանը՝ իջնելով 100-200 (երբեմն 500) մ: Ա.ա.ս-ի վեբնապահպան նշանակության առաջնահերթ խնդիրներից է:
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄ, անտառպահպանության և անտառօգտագործման կանոնների խախտումը: Տարբերում են Ա-ման հետևյալ տեսակները, ապօրինի անտառհատում, անտառհատման կանոնների խախտում, կենդանիների չթույլատրված ւսրածեցում, անտառային հողերի զավթում, ապօրինի որս, որսականոնների խախտում, անտառային պաշարների ապօրինի իրացում և այլն
Ա-ները հսկվում ու արձանագրվում են անտառային տնտեսության կողմից և իրականացվում են պայքարի համապատասխան միջոցներ:
ԱՆՏԱՌՀԱՏՈՒՄ, անտառի աճեցման վերջն, փուլը՝ ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթացը: Ելնելով ծառերի տարիքից, ծառուտի հասակային փուլից, վիճակից, հատման նպատակից՝ կարող են հատվել առանձին ծառեր, ծառերի խումբ կամ առանձին անտառամասեր՝ պահպանելով անտառի բնապահպան. հատկությունները: Տարբերում են Ա-ների հետևյալ տեսակները՝ գլխ. օգտագործման, խնամքի (միջանկյալ օգտագործման), սանիտար., վերականգնող. և այլ հատումներ:
Գլխավոր օգտագործման Ա-ները կատարվում են հասուն ծառուտներում, այն հաշվով, որ միշտ ապահովվի սերմնային բնական վերականգնումը: Գլխ. օգտագործման Ա-ները լինում են. ընտրովի (ծառուտում պարբերաբար հատվում են որոշակի հասակի և չափի ծառեր), համատարած (ողջ ծառուտը հատվում է մեկ անտառմթերման սեզոնում), աստիճանական (ծառուտը հատվում է մի քանի փուլերով՝ 1 կամ 2 հասակային դասերի ընթացքում): Տարբերում են հավասարաչափ աստիճան, (ծառուտը հատում են 2-4 փուլով՝ հաջորդաբար նոսրացնելով այն 1 հասակային դասի ընթացքում, հաշվի առնելով ծառատեսակի հատկությունները, մատղաշի առկայությունը և անտառի տիպը) և խմբային աստիճան, (ծառերը հատում են որոշակի խմբերով) Ա-ներ:
Խնամքի (միջանկյալ օգտագործման) հատումները կատարվում են ձողանային և հասունացող ծառուտներում: Այս դեպքում պարբերաբար հատվում են թերաճ, չորացած, հրդեհախանձ, ոչ ցանկալի, արժեքավոր և անտառկազմող ծառատեսակների աճմանը խանգարող ծառերը, ինչպես նաև կարգավորվում է հասակային տվյալ փուլում միավոր տարածքում ծառերի քանակը: Խնամքի Ա-ները բարելավում են անտառի կազմը, ծառաթների ձևը, բնափայտի որակը, կրճատում բնափայտի հասունացման ժամանակաշրջանը, մեծացնում 1 հա-ից ստացվող փայտանյութի ծավալը:
Սանիտարական Ա-ները կատարվում են անտառների սանիտար, վիճակի բարելավման, վնասատուներից և հիվանդություններից կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր, չորացած և քամահար ծառերի ոչնչացման նպատակով: Սանիտար, հատումները լինում են ընտրովի (հատվում են հասակային բոլոր դասերի ցցաչոր, չորացած, վնասատուներից ու հիվանդություններից կենսունակությունը կորցրած առանձին ծառեր) և համատարած (հատվում են ամբողջական ծառուտներ և տնկարկներ): Վերականգնողական Ա-ները կատարվում են հասուն և գերհասուն ծառուտներում, բնական միջավայրի բարելավման, սերմնային բնական վերականգնման կամ տեղի ունեցող տեսակային ոչ ցանկալի փոփոխության կանխման նպատակով: Այլ հատումներ կատարվում են անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսու