բուժումեերը, բուժ, մարմնամարզությունը, քարաբուժությունը: Գործում են N°1 և. N» 2 մեծերի և մանկ, ու Երկաթգծի վարչության առողջարանները:
Դիլիջան լեռնակլիմ. բալնեոլոգ. Ա. գտնվում է ՀՀ Տավուշի մարգում, Աղստևի գեղատեսիլ հովտում, ծ.մ. 1350 մ բարձրյան վրա, Երևանից 106 կմհսր. Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր զով, տաք, ձմեռը՝ արևային: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18°C է, հունվարին՝ -2°C, տարեկան տեղումները՝ 537 մմ:
Բուժիչ գործոններն են անտառային մաքուր օդը, տաք արևոտ կլիման և ածխաթթվական, հիդրոկարբոնատային նատրիումական «Դիլիջան» հանքային ջուրը:
Գործում են մեծերի և մանկ. տուբերկուլոzային, ՀՀ պաշտպանության նախ-յան «Լեռնային Հայաստան», «Դիլիջան» առողջարանները, «Կինոգործիչների տուն» և «Երգահանների տուն» հանգստյան տները:
Ծաղկաձոր Ա. գտնվում է ՀՀ Կոտայքի մարգի Ծաղկաձոր ք-ում, Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, Ծաղկունյաց լեռնաշղթայի հս. լանջին, ծ.մ. 1710 մ բարձրյան վրա, Երևանից 52 կմհս. Կլիման բարեխառն լեռնային է, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 17°C է, հունվարին՝ -6°C, արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2500 ժ, տարեկան տեղումները՝ 600-700 մմ: Գործում են բազմաթիվ հանգստյան տներ, ճամբարներ և պանսիոնատներ:
Հանքավան բալնեոկլիմ. Ա. գտնվում է ՀՀ Կոտայքի մարգում, Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, ծ.մ. 2000 մ բարձր-յան վրա, Երևանից 85 կմ հս. Շրջապատված է անտառներով և թփուտներով ծածկված լեռներով: Կլիման մեղմ է, ամառը չափավոր տաք է, ձմեռը՝ չափավոր ցուրտ: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը՝ 16°C է, հունվարին՝ -7°C, արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2200 ժ, տարեկան տեղումները՝ 600 մմ: Բուժիչ գործոններն են լեռն, կլիման և խմելու, լոգանքների, ագիների լվացումների համար գործածվող «Հանքավան» հանքային ջուրը: Գործում են «Հանքավան» առողջարանը (ալերգաբան. հանրապետ. կենտրոնով): Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով հիվանդները:
Ջերմուկ բալնեոլոգ. ըմպելային, բարձրլեռն. կլիմ. Ա. գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարգում, Արփա գետի ավազանում, ծ.մ. 2050-2120 մ բարձր-յան վրա, Երևանից 173 կմհՎ- արլ.: Շրջապատված է սաղարթախիտ անտառներով և ալպյան մարգագետիններով: Կլիման տիպիկ բարեխառն լեռնային է, ամառը՝ զով, ձմեռը՝ ցուրտ, ձնառատ, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 16,3°C է, հունվարին՝ -7°C, արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2340 ժ, տարեկան տեղումները՝ մոտ 600 մմ: Հիմն. բուժիչ գործոններն են կլիման և հանքային տաք ջրերը, որոնք քիմ. կազմով նման են ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանքային ջրերին: Բուժման համալիրն ընդգրկում է նաև բուժ, սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը, կլիմ. և ֆիգոթերապևտիկ. միջոցառումները, դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը: Գործում են «Գլաձոր» N° 1, Ne 2, Ns 3, «Արարատ» առողջարանները, «Նաի- րի» գիտաբժշկ. առողջարար, կենտրոնը և այլն: Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, հենաշարժ. ապարատի, երիկամների հիվանդություններով, շաքարախտով հիվանդները:
Արագածոտն Ա. գտնվում է ՀՀ Արագածոտնի մարգում, Արագած լեռան հվ-արլ. լանջին, ծ. մ. 1900 մ բարձր- յան վրա, Երևանից հս-արլ.: Կլիման բարեխառն լեռնային է, ամառը՝ չափավոր տաք, ձմեռը՝ երկարատև, կայուն ձնածածկույթով: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 15-18°C է, հունվարին՝ -5°-ից -10°C: Բուժիչ գործոնն է բարձրլեռն. կլիման, բուժման եղանակները՝ օդաարևաբուժությունը, բուժ. մարմնամարզությունը, զբոսանքները, խաղերը: Գործում են «Արագած» և «Օշական» մանկ, առողջարանները ևև: Լոռի Ա. գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Վանաձորի սաղարթավոր և փշատերև անտառներով շրջապատված գեղատեսիլ կիրճում, Երևանից 130 կմ հս.: Կլիման բարեխառն լեռնային է, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18°C է, հունվարին՝-6°C, տարեկան տեղումները՝ 550-600 մմ: Բուժման եղանակներն են ջրաբուժությունը՝ «Լոռի» հանքային ջրով, օդաարևաբուժությունը, պարաֆինաբուժությունը: Գործում է «Վանաձորասար» (Վանաձոր ք-ի տարածքում), «Սոճուտ» և «Օձուն» (մանկ.) առողջարանները, «Լոռի» հանգsտյան տունը և այլն: Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, հենաշարժ. ապարատի և կանանց սեռ. օրգանների առանձին հիվանդություններով հիվանդները:
Նորք Ա. գտնվում է Երևանի տարածքում, ծ.մ. 1250 մ բարձր-յան վրա: Բուժման համալիրում կիրառ-