Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/569

Այս էջը հաստատված է

գիտ., կրթ., պատմամշակութային, տնտ. արժեք ներկայացնող բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք: Ա-ում սահմանափակվում կամ արգելվում է այդ նպատակին հակասող ցանկացած գործունեություն:

ՀՀ-ում գրանցված է 23 արգելավայր՝ 89442 հա ընդհանուր տարածքով (ՀՀ տարածքի 3 %-ը):

1. Ախնաբաթի կենու պուրակ Ա. կազմավորվել է 1959-ին (տարածքը՝ 25 հա)՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Միափորի լեռնաշղթայի հվ-արմ. լանջերին՝ ծ. մ. 1400-1700 մ բարձր-ներում Փոլադ գետի ավազանում՝ մնացուկային հատապտղային կենու եզակի պուրակի պահպանության նպատակով:

2. Արագածի ալպյան Ա. կազմավորվել է 1959-ին (տարածքը՝ 300 հա)՝ ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռնազանգվածի 3200-3500 մ բարձր-ներում սառցադաշտային Քարի լճի և հարակից ալպյան մարգագետինների պահպանության նպատակով:

3. Արզական-Մեղրաձորի Ա. կազմավորվել է 1971-ին (տարածքը՝ 13532 հա)՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Դալարի և Մարմարիկ գետերի ավազանում՝ ծ. մ. 1600-2100 մ բարձր-ներում՝ անտառային կենդանիների (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով:

4. Արջատխլենու Ա. կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 40 հա՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Խաչաղբյուր գետի ավազանում՝ Իջևանի լեռնաշղթայի հս. լանջերին՝ ծ.մ. 1500-1800 մ բարձր-ներում մնացուկային արջատխլենու և հատապտղային կենու պուրակների պահպանության նպատակով:

5. Բանքսի սոճու Ա. կազմավորվել է 1959-ին (տարածքը՝ 4 հա)՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Մարմարիկ գետի ավազանում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի հս. լանջերին՝ 1800-2000 մ բարձր-ներում՝ բանքսի սոճու տնկարկային տեսակի պուրակի պահպանության նպատակով:

6. Բողաքարի Ա. կազմավորվել է 1989-ին (տարածքը՝ 2728 հա)՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հվ. լանջերին՝ 1400-2100 մ բարձր-ներում՝ բուս․ աշխարհի ու կենդ․ աշխարհի բնաշխարհիկ (Սոսնովսկու վարդկակաչ, Թախտաջյանի խլածաղիկ և այլն) և հազվագյուտ (խոլորձներ, արաքսյան կաղնի, սագասոխուկ) տեսակների պահպանության նպատակով:

7. Գանձաքարի Ա. կազմավորվել է 1971-ին (տարածքը՝ 6813 հա)՝ ՀՀ Տավուշի մարզում, Աղստև գետի Պայտաջուր վտակի ավազանում՝ ծ. մ. 900-2100 մ բարձր-ներում՝ անտառային կենդանիների պահպանության նպատակով:

8. Գետիկի Ա. կազմավորվել է 1971-ին (տարածքը՝ 5728 հա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Գետիկ գետի ավազանում՝ ծ.մ. 1500-2700 մ բարձրներում՝ անտառային կենդանիների պահպանության նպատակով:

9. Գիհու նոսրանտառային Ա. կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 3312 հա)՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հվ. լանջերին՝ ծ. մ. 2000-2300 մ բարձր-ներում՝ մնացուկային գիհու բազմապտուղ, գարշահոտ, կազակ., երկարատերև տեսակների նոսրանտառների պահպանության նպատակով:

10. Գյուլագարակի ավազուտներ Ա. կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 2576 հա)՝ ՀՀ Լոռու մարզում՝ Գյուլագարակ գ-ի մոտ՝ Քարհանքջուր գետակի հովտում՝ ծ.մ. 1300-1850 մ բարձր-ներում՝ մնացուկային սոճու անտառների պահպանության նպատակով:

11. Գոռավանի ավազուտներ Ա. կազմավորվել է 1959-ին (տարածքը՝ 200 հա)՝ ՀՀ Արարատի մարզում՝ Գոռավան գ-ի մոտ՝ Վեդի գետի միջին ավազանի ձախ մասում՝ Ուրծի լեռնաշղթայի նախալեռներում՝ Խոսրովի անտառ արգելոցի հարևանությամբ՝ 1100-1200 մ բարձր-ներում՝ հազվագյուտ ավագուտային անապատի և դրան բնորոշ բույսերի (մատիտեղանման գեղածնկիկ, նեղատերև հազարատերևուկ, Մարշալի իշակաթնուկ և այլն) ու կենդանիների (միջատների և սողունների բնաշխարհիկ տեսակներ) պահպանության նպատակով:

12. Գորիսի Ա. կազմավորվել է 1972-ին (տարածքը՝ 1850 հա)՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ավազանում՝ ծ.մ. 1400-2800 մ բարձր-ներում՝ անտառային լանդշաֆտների և կենդ․ աշխարհի (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ) պահպանության նպատակով:

13. Եղեգնաձորի Ա. կազմավորվել է 1971-ին (տարածքը՝ 4200 հա)՝ ՀՀ