սակայն դրա զարգացման նպատակային ռազմավարության բացակայությունը հանգեցրել է Բ.հ.պ.տ-ի առանձնացման միակողմանիության՝ ուղղված ՀՀ անտառապահպանությանը։ Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես Բ.հ.պ.տ. երաշխավորված են ազգ. պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները: ՀՀ-ում գործում են 2 ազգ. պարկ (Սևան և Դիլիջան)՝ 178102 հա, 23 արգելավայր՝ 89442 հա, 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով: Բ.հ.պ.տ-ի ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10,3%-ը: Բ.հ.պ.տ-ի վրա բացասական ներգործություն ունեցող տնտ. գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ: Բ.հ.պ.տ-ում պահպանվում են ՀՀ բուս․ և կենդ․ աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները։ Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը:
Բնության հատուկ պահպանվող տարածքների քարտեզը տես գրքի վերջում՝ ներդիրում:
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐ, բնության հատուկ պահպանվող տարածքների իրավ․ վիճակի, քանակ․ և որակ․ բնութագրերի, էկոլոգ., գիտ., մշակութային և ժողտնտ. այլ արժեքների, հողօգտագործման մասին տեղեկությունների և փաստաթղթերի համակարգ: Կադաստրը ստեղծվել է բնության հատուկ պահպանվող տարածքների ծրագրավորումն ու պահպանությունն ապահովելու, գիտ. հետազոտությունների, համապատասխան ռեժիմների պահպանման նկատմամբ պետ. վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև սոցիալ-տնտ. զարգացման ծրագրերի կազմման և արտադր. ուժերի տեղաբաշխման ժամանակ դրանց դերը հաշվի առնելու նպատակով: Կադաստրի վարման կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը:
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ, բնության հատուկ պահպանվող տարածքներում բուս․ և կենդ․ օրգանիզմների, դրանց աճելա- ու ապրելավայրերի, էկոհամակարգերի, պատմամշակութային հուշարձանների վիճակի և որակի վերահսկողության ամբողջության գնահատման, բացասական ազդեցությունների կանխատեսման ու կանխարգելման, ժամանակին հայտնաբերման և վերացման նպատակով իրականացվող երկարատև դիտարկումների համակարգ: Մոնիտորինգի արդյունքներն օգտագործվում են բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման համար: Մոնիտորինգի հիմքը պարբերաբար իրականացվող գույքագրումն է. տարածքներում ուսումնասիրվում են՝ 1. բուս․ և կենդ․ չափանմուշային, հազվագյուտ, մնացուկային տեսակները, դրանց էկոհամակարգերը, 2. ողնաշարավոր կենդանիները, դրանց բնադրավայրերը, տեղաշարժի ուղիները, բարձրակարգ բույսերը, դրանց աճելավայրերը, 3. Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները, դրանց համակեցությունները և պոպուլացիաները, 4. տնտեսապես արժեքավոր բույսերը և արդյունագործ. նշանակություն ունեցող կենդանիները, 5. բուս․ և կենդ․ համակեցությունների գերիշխող տեսակները, 6. ջրային պաշարները, 7. մթնոլորտի, հողերի, մակերևութային ջրերի աղտոտիչները, 8. բնության հուշարձանները, 9. օրենսդրությամբ սահմանված կարգի ապահովումը:
Մոնիտորինգն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը:
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ, բնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտ., պատմամշակութային և գեղագիտ. հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ: Ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետ. մարմինը, որն օբյեկտը հայտարարում է Բ.հ.: Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը: Բ.հ-ի (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր Բ.հ-ի համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները:
ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արլ. սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գ-ի մոտ), Գրիֆիթի հուդայածառը