Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/582

Այս էջը հաստատված է

Այս առումով այն համընկնում է բնական միջավայր հասկացության հետ, որն իր մեջ ներառում է միջավայրի անկենդան և կենդանի բնության օբյեկտները:

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐ, պետ. սեփականություն համարվող և տարբեր որակների բնական պաշարների օգտագործման համար պետ. բյուջե վճարվող գումար: 2004-ին ՀՀ Բ.վ. ունեցել է հետևյալ կառուցվածքը. ջրօգտագործման համար՝ 10,7 %, օգտակար հանածոների արդյունահանման համար՝ 85,6 %, կենսապաշարների օգտագործման համար՝ 3,7%:

ՀՀ-ում ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական աղբյուրներից վերցված ջրի ծավալի հիման վրա՝ բացառությամբ ձկնաբուծ. ոլորտի, որի վճարի հաշվարկն իրականացվում է օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5 %-ի հաշվով: Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ծավալների հիման վրա: Կենսապաշարների օգտագործման համար վճարվում է ծառի տեսակի յուրաքանչյուր մ³-ի, արդյունագործ. նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի, պտուղների, հատապտուղների յուրաքանչյուր կգ, կենդանիների տեսակների յուրաքանչյուր գլխաքանակի, ձկների տեսակների և խեցգետնի յուրաքանչյուր կգ֊ի, խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հա համար:

ԲՆՕԳՏԱԳՈՐՕՈՒՄ, 1. բնական պաշարների և բնական պայմանների օգտագործման և պահպանման ձևերի համախումբ: Ներառում է՝ բնական պաշարների պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը կամ վերամշակումը, կյանքի բնական պայմանների օգտագործումը և պահպանումը, բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, վերականգնումը և բարելավումը: 2. Հասարակության նյութ, և մշակութային կարիքների բավարարման նպատակով բնական պաշարների և պայմանների օգտագործումը հաս-արտադր.գործընթացում: 3. Երկրի աշխարհագրական թաղանթի վրա մարդահարույց գործոնների համախումբը: 4. Գիտ. ուղղություն, որն ուսումնասիրում է բնական պաշարների արդյունավետ օգտագործման (տվյալ պատմ. պահին) ընդհանուր սկզբունքները:

Բ-ման հիմքը բնական պաշարների, կյանքի բնական պայմանների և հասարակության սոցիալ-տնտ. զարգացման փոխհարաբերություններն են: Բ., որպես գիտ. համալիր ճյուղ, ընդգրկում է բնական, հաս. և տեխ. գիտ-ների տարրեր (այդ թվում բնության պահպանությունն իր բաժիններով՝ մթնոլորտի, հողի, ջրի, շրջակա միջավայրի պահպանությամբ, էկոլոգիան, Բ-ման տնտեսագիտությունը Վարունգի բակտերիոզ Եգիպտացորենի բշտավոր մրիկ ևն): Բ., որպես գիտ. ուղղություն, ուսումնասիրվում է ինչպես էկոլոգիայի ու աշխարհագրության, այնպես էլ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և ճարտարագիտության մեջ:

Տարբերում են արդյունավետ Բ. (բնական պաշարներն օգտագործվում են անմնացորդ՝ նվազագույն վնաս հասցնելով բնական միջավայրին) և անարդյունավետ Բ. (բնական պաշարներն օգտագործվում են մասամբ՝ էապես վնասելով բնական միջավայրը՝ խախտելով էկոհամակարգերի հավասարակշռությունը):

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (1998) կարգավորվում են բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության քաղաքա- ցիաիրավ. հարաբերությունները: Բնական պաշարների արդյունավետ օգտագործումն ու բնության պահպանությունը վերահսկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը.

ԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բուս․ օրգանիզմների կենսական գործառույթի խանգարում, որն առաջանում է ախտածին հարուցիչներով վարակվելուց և միջավայրի անբարենպաստ պայմաններից: Բնորոշվում են բույսի արտաքին տեսքի և նյութափոխանակության խախտումներով: Հիվանդություններից նվագում է բերքատվությունը, վատանում բերքի որակը, բույսերը վաղաժամ մահանում են: Հայտնի է բույսերի 30 հզ. հիվանդություն: Ըստ առաջացման պատճառների՝ Բ.հ. լինում են ոչ վարակիչ և վարակիչ: Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են հիմնականում միջավայրի անբարենպաստ պայմաններից, հանքային սննդառության պակասից, ջրային ռեժիմի խախտումից, օդի խոնավության և ջերմաստիճանի փոփոխություններից: Ոչ վարակիչհիվանդությունների պատճառ կարող են լինել Նաև օդում Եղած վնասակար խառնուրդները (հատկապես քիմ. գործարանների շրջակայքում), հերբիցիդների մնացորդները և այլն:

Վարակիչ հիվանդություններն առաջանում են ախտածին մանրէներից և վիրուսներից (տես Գյուղատնտեսական բույսերի վնասատուներ), սնկերից (ալրացողային սնկեր, ասկոխիտա, ասպերգիլ, եղջերասունկ,