կենսբ. տեխնոլոգիաներ: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատման և դրանց աճելավայրերի վատթարացման:
ԲՈՒՍԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ, աշխարհագր. որոշակի տարածքում առկա բուսատեսակների և համակեցությունների՝ օգտագործման Ենթակա քանակություն: Ըստ նշանակության՝ Բ.պ. լինում են արդյունագործ., բնապահպան., գեղազարդիչ, գիտ. և մշակութային: Արդյունագործական բույսերը հավաքվում, մթերվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում: Ըստ օգտագործման նշանակության՝ բաժանվում են հետևյալ խմբերի՝ 1. բնափայտային. ՀՀ ծառատեսակների գերակշռող մասը (կաղնի, հաճարենի, սոճի, լորենի, բարդի, բոխի, կեչի, սոսի, թխկի, կենի և այլն) տալիս է արժեքավոր բնափայտ, 2. վայրի պտղատուներ, ընկուզապտղավորներ (ընկուզենի, տխլենի, շագանակենի, հաճարենի և այլն), հնդավորներ (խնձորենի, տանձենի, արոսենի, զկեռենի, սզնի, սերկևիլենի և այլն), կորիզավորներ (նշենի, ծիրանենի, բալենի, կեռասենի, փշատենի, չիչխան, ծորենի), հատապտուղներ (կոկռոշենի, հաղարջենի, մոշենի, մոռենի, թթենի, մասրենի, խաղող և այլն), չոր մերձարևադարձային մշակաբույսեր (նռնենի, թզենի, կովկասյան խուրմա և այլն ), 3. ուտելի ևհամեմունքային. մանդակ, սիբեխ, փիփերթ, թելուկ, բոխի, շրեշ, շուշան, սնկեր, սխտոր, անիսոն, սամիթ, մանանեխ, քեմոն, կծվիչ և այլն, 4. մեղրատու, ըստ մեղրատվության՝ տարբերում են բարձր մեղրատու (թխկի, ծորենի, բալենի, կեռասենի, խնձորենի, հոնի, սզնի, չիչխան և այլն), երկրորդական մեղրատու (գազ, շագանակենի, հացենի, թխենի և այլն) և ոչ մեղրատու բույսեր, 5. դեղատու, բազմաթիվ բուսատեսակների (առյուծագի, դաղձ, սովորական գայլուկ, գիհի, թանգի, կատվախոտ, հովվամաղախ, եղերդակ, անթառամ, եզան լեզու, եղինջ, լոշտակ, լորենի, կռատուկ, կուժկոտրուկ, ծխաբույս, եղեսպակ, հազարատերևուկ և այլն) պտուղները, տերևները, ծաղիկներն օգտագործվում են որպես դեղամիջոցներ, 6. վիտամինատու. վիտամիններով հարուստ են ոչ միայն կանաչեղենն ու բանջարեղենը, այլև ծառերի ու թփերի տարբեր օրգաններ (ծիրանենու, ծորենու, մասրենու, լորենու, ընկուզենու պտուղները, կեչու, սոճու, կաղամա- խու, փշատենու, հացենու տերևները, սոճու սերմերը և այլն), 7. յուղատու. ՀՀ բուսաշխարհի որոշ տեսակներ (կեչու, տերևատի, հաճարենու, արոսենու, շլորենու, խաղողի, հաղարջենու, կենու, սոճու, տխլենու, ընկուզենու և այլնի սերմերը) պարունակում են ձեթայուղեր, 8. խեժատու, ամենաարժեքավոր խեժը տալիս են բնափայտավոր գազերը, սոճու խեժից ստանում են բևեկնայուղ, բևեկնախեժ, 9. աղաղանյութատու. աղաղանյութերով հարուստ են դրախտածառի, կաղնու, բոխու տերևները, կեչու, կաղնու, տխլենու, ուռենու ցողունի կեղևը, կաղնու պտուղները, բնափայտը և այլն, 10. ներկատու, ներկանյութերը ստացվում են բույսերի տարբեր օրգաններից, դեղին գույնը՝ սրատերև թխկու, կեչու, գերիմաստու, օրոճի, ոջլախոտի, իշակաթնուկի, կանճրակի տերևներից, ծորենու արմատների կեղևից և այլն, կարմիրը՝ աղտորի և սրնգենու պտուղներից, սզնու, սպանդի, տորոնի, նռնենու, մակարդախոտի կեղևից, տերևներից, կանաչը՝ կեչու, կտտկենու, եղինջի տերևներից, սրնգենու, գիհու պտուղներից, թթենու ծաղկաբույլերից և այլն:
Բնապահպանական և գեղազարդիչ բույսերը դիմացկուն են, ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ, առողջապահ., ռեկրեացիոն նշանակություն:
Գիտական և մշակութային արժեք ունեցող բուս, հավաքածուները գտնվում են բուսաբանական այգիներում, դենդրոպարկերում, գի- տահետազոտ. նպատակներով օգտագործվում են ուս. հաստատություններում, ԳՀԻ-ներում:
Չկարգավորված օգտագործման և միջավայրի էկոլոգ. պայմանների վատթարացման հետևանքով Բ.պ. նվազել են, որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և գրանցվել ՀՀ Կարմիր գրքում։ Բ.պ-ի պահպանության և պաշտպանության հիմն․ խնդիրներն են բուսաշխարհի տեսակային բազմազանության ամբողջության ապահովումը, բուսական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը, բուսատեսակների աճելավայրերի շահագործումը (տնտ. նպատակներով) ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ բուսածածկույթի ջրապահպան․ հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարության պահպանումը, բուսաշխարհի օբյեկտների պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից և բնական աղետներից:
ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ, ժառանգվող գենետիկ․ տեղեկույթի ամբողջությունը՝ ամփոփված կենդանի օրգանիզմների գենետիկ․ կոդում: Օրգանիզմների տեսակային բազմազանության նվազումը հանգեցնում է էկոհամակարգերի հավասարակշռության խախտման և սպառնում է կյանքի պայմանների այնպիսի փոփոխման, որը կարող է ոչ միայն անբարենպաստ ազդել մարդու վրա, այլև նրան զրկել կյանքից: Երկրում, տվյալ դեպքում ՀՀ-ում, Գ.պ-ի ծավալը պայմանավորված է բուս․ և կենդ․ աշխարհների բնաշխարհիկների, ընտրասերման ճանապարհով ստացված նոր տեսակների բազմազանությամբ: Գ.պ-ի մատչելիությունը կապված է դրանց պահպանության, ճիշտ օգտագործման և սննդի անվտանգության ապահովման հետ: Բուս․ և կենդ. Գ.պ-ի բազմազանությանը սպառնացող վտանգի և կենսատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ բարձրանում է գենետիկ, պլազմայի դերն ու արժեքը՝ որպես ընտրասերման հումք: Այս տեսանկյունից արժեքավոր են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, որոնք չորադիմացկունության, հիվանդությունների ու միջատների դեմ դիմակայության գենի կրողներն են և մեծ նշանակություն ունեն հարմարվող. ընտրասերման համար:
1993-ից ՀՀ անդամակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» համաձայնագրին, ըստ որի՝ իրավունք է վերապահվում կառավարելու սեփական Գ.պ. ու ստանձնելու դրանց մատչելիության ապահովման և օգտագործումից ստացված շահույթի