Գ. բույսերի և կենդանիների դեների «բանկ» է, անսպառ շտեմարան՝ ընտրասերման աշխատանքների՝ բույսերի ու կենդանիների նոր արժեքավոր տեսակների և սորտերի ստեղծման համար: Գ-ի պահպանումը բուս. և կեն. պաշարների պահպանության կարևորագույն ուղղությունն է ու կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանը:
ԴԵԳԵՆԵՐԱՏՈՒՄ, կազմափոխություն (լատ.՝ degenerare - այլասերվել) կենսաբանական. 1. սերնդից սերունդ բուս. և կենդ. օրգանիզմների արժեքավոր հարմարվող, կամ տնտ. հատկությունների վատթարացում,
2. էվոլյուցիայի ընթացքում որոշ օրգանների պարզեցում, ֆունկցիայի թուլացում կամ գրեթե լրիվ անհետացում (օրինակ՝ խռիկների անհետացումը ցամաքային կենդանիների մոտ),
3. մարմնի հյուսվածքների խոր կառուցվածքային փոփոխություններ, որոնք սովորաբար ուղեկցվում են տվյալ հյուսվածքի համար օտար նյութերի առաջացմամբ,
4.սոցիալ-մշակութային կամ կենսբ. այլասերում մարդկային սերնդի շղթայում, որը բնութագրվում է ֆիզիոլոգ, և ձևաբան, շեղումներով, թուլամտությամբ, հոգեկան խանգարումներով: Դ-ի բոլոր տեսակներն առաջանում են սոցիալ. և բնական անբարենպաստ պայմանների հետևանքով:
ԴԵՆԴՐԱՐԻՈՒՄ, դենդրոպարկ, հատուկ առանձնացված հողամաս, որտեղ բաց գրունտում աճեցնում են ծառերի, թփերի և մշակաբույսերի հավաքածուներ: ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբ. այգու Դ. (հիմնադրվել է 1935-ին) հազվագյուտ և անհետացող բուսատեսակների պահպանման վայր է և ունի հարուստ հավաքածու (ավելի քան 1200 տեսակ ու ենթատեսակ): Տնկարկները զարգանում են լանդշաֆտային պուրակի ոճով՝ ինքնուրույն կամ բուսաբան, այգու կազմում: Բույսերի հավաքածուներն ստեղծված են կարգաբան., աշխարհագր., էկոլոգ., գեղազարդիչ և այլ սկզբունքներով, ունեն գիտակրթ. նշանակություն: Այստեղ ստեղծվել են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արլ. Եվրոայի, Ասիայի, Հեռավոր Արևելքի, Հս. Ամերիկայի դենդրոֆլորաների ցուցադրական հողամասեր: Գիտ. մեծ արժեք ունեն ասեղնատերև, փաթաթվող, ծաղկող թփերի ու պարտեային բույսերի հարուստ հավաքածուները: ՀՀ-ում գործում են ՍտեփաՆավանի «Սոճուտ», Վանաձորի «Վանաձոր», Իջևանի մերձարևադարձային, Բերդի, Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի Դ-ները:
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, կազմակերպվել է 1998-ին՝ Երկրագործության (1956) և Բույսերի պաշտպանության (1933) ԳՀհ-ների միավորմամբ: Հիմն․ խնդիրներն են ցորենի, կարտոֆիլի, բազմամյա խոտաբույսերի սերմնաբուծությունը, սերմնարտադրությունը, գյուղատնտ. մշակաբույսերի առավել բերքատու, բարձրորակ և հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն սորտերի ստեղծումը, դրանց մշակության արդյունավետ տեխնոլոգիաների մշակումը, գյուղատնտ. մշակաբույսերի և անտառների վնասատուների տեսակային կազմի, կենսակերպի, դրանց պատճառած վնասի բնույթի ու չափի բացահայտումը, բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցների մշակումը:
Ունի ընտրասերման, ագրոտեխնիկայի, սերմնաբուծության, կարտոֆիլաբուծության բաժիններ և ագրոէկոլոգիայի, ճառագայթակենսաբա- նության, կենսաքիմիայի, ագրոքիմիայի, պայքարի նորագույն եղանակների, միջատաթունաբանության, բուսաախտաբանության, հերբոլոգիայի, անտառի պաշտպանության, պայքարի կենսբ. եղանակների, պեստիցիդների մնացորդների որոշման լաբորատորիաներ:
Ստեղծվել են գյուղատնտ. մշակաբույսերի 40-ից ավելի սորտեր, մշակվել հողօգտագործման և բերքատվության բարձրացման արդյունավետ եղանակներ: Բացահայտվել են ՀՀ-ում տարածված վնասատուների տեսակային կազմը, մոլախոտերը, բույսերի հիվանդությունները և մշակվել են դրանց դեմ պայքարի առավել արդյունավետ և անվտանգ միջոցառումներ՝ մարդկանց ու շրջակա միջավայրի համար:
ԵՐԿՐԱԿԵՂԵՎ, Երկրի արտաքին կարծր թաղանթը: Տարբերում են Ե-ի 2 հիմն, տիպեր՝ մայրցամաքային և օվկիանոսային, իսկ դրանց միջև՝ ռիֆտային և անցողիկ գոտիներ: Պլատֆորմներում մայրցաքային Ե-ի հաստ. 35-45 կմ է, օվկիանոսային Ե-ինը՝ 5-6 կմ, լեռնաշղթաների կտրվածքում համապատասխանաբար՝ 40-55 կմ 5-10 կմ: Մայրցամաքային Ե. ունի եռաշերտ կառուցվածք՝ բազալտային, գրանիտային, նստվածքային: Ստորին՝ բազալտային շերտի միջին հաստությունը մայրցամաքների կտրվածքում 16-18 կմ է, օվկիանոսային մարզերում՝ 4-5 կմ: Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի միջնապատյանը սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով: Այդ շերտի վրա մայրցամաքային Ե-ի սահմաններում տեղադրված է գրաևիտային շերտը (հաստ.՝ 15-35 կմ), դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ: Ե-ի վերին շերտը՝ նստվածքային ծածկոցը, կազմված է ավազաքարերից, կավաքարերից, կրաքարերից, հրաբխ. և այլ ապարներից ու նստվածքներից: Այն