Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/588

Այս էջը հաստատված է

որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն: Հայկ. լեռնաշխարհում Ե-ի հաստ. 40-53 կմ է (բազալտային շերտինը՝ 17 կմ, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ, նստվածքային շերտինը՝ 0-6 կմ):

Երկրի միջնապատյանի վերին հորիզոնը պինդ վիճակում է, այն Ե-ի հետ առաջացնում է տարոլորտը.

ԵՐԿՐԱՀԱՄԱԿԱՐԳԵՐ աշխարհագրական թաղանթի բաղադրիչներից. ներառում են քարոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի և մթնոլորտի փոխկապակցված առանձին մասեր: Ե-ի բաղադրիչները միմյանց հետ կապված են նյութի ու էներգիայի հոսքերով, պինդ նյութի գրավիտացիոն տեղաշարժի շարժընթացներով, քիմ. տարրերի կենսածին տեղաշարժերով և այլն:

ԷԿՈԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ էկոտուրիզմ, բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն: է-յան խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը: Է. զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է. չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով: Ըստ բնույթի՝ է. լինում է բնապահպան., գիտաճանաչող., մշակութային և այլն: ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք է-յան զարգացման կարևոր նախապայմաններ են: Տես նաև Ռեկրեացիա.

ԷԿՈԼՈԳՈՆՈՈՍՖԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ ԳԱԱ, ստեղծվել է 1989-ին՝ ՀՀ Կառավարության որոշմամբ (մինչև 1993-ը՝ ՀՀ ԳԱԱ Երկրբ. գիտ-ների ինստ-ին կից): 1999-ից անդամակցում է ՌԴ էկոլոգ. ակադեմիային: Հիմն․ խնդիրներն են շրջակա միջավայրի էկոլոգ. իրավիճակի համալիր գնահատումը, էկոլոգ. փորձաքննության գիտամեթոդ. հիմունքների մշակումը և բնական պաշարների կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացումը: Ունի շրջակա միջավայրի երկրաքիմիայի, կենսաերկրաքիմիայի, ճառագայթաէկոլոգիայի, կենսաէներգետիկայի, երկրաախտածին գոտիների, թեմատիկ քարտեզագրման և Երկրատեղեկատվ. տեխնոլոգիաների, Կապանի մետաղաձուլության լաբորատորիաներ, կենսամոնիտորինգի գիտ. խումբ: Է.հ.կ-ում բնական կլանիչների (սորբենտներ) հիման վրա մշակվել են հողերի թունազերծման և ծծանցման արգելակման նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև էկոլոգիապես անվտանգ, դանդաղ գործող պարարտանյութ՝ Նոյեմբերյանի ցեոլիթի հիմքի վրա: Գնահատվել է բնական էկոհամակարգերի կենսաէներգետիկ ներուժը և էրոզացված կերահանդակների վերականգնման նպատակով ընտրվել բարձր էներգիայով օժտված, էկոլոգիապես անվտանգ կերաբույսեր: Մշակվել են մթնոլորտի աղտոտվածության բաշխման մոդելավորման, էկոերկրաքիմ. քարտեզագրման, հանքավայրերի կանխագուշակման երկրաքիմ. մեթոդների համակարգչային ծրագրեր: 2003-ից է.հ.կ. մասնակցում է «Հարավային Կովկասի (Հայաստան, Ադըրբեջան, Վրաստան) երկրների համար կենսոլորտային պահպաևավայրերի ստեղծման առաջնային տարածքների ընտրություն՝ տվյալների հենքի կազմում, Երկրատեղեկատվական համակարգի մշակում և նախագծային փաստաթղթերի պատրաստում» ծրագրի աշխատանքներին:

ԷԿՈԼՈԳԻԱ (հուն.՝ oikos - տուն, բնակարան, կացարան, և logos - գիտություն, ուսմունք),

1. գիտություն օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին: Ներառում է նաև նյութերի և էներգիայի շրջապտույտը, ինչը հնարավոր է դարձնում կյանքը Երկրի վրա: Տարբերում են աուտոէկոլոգիա (ուսումնասիրում է առանձնյակներն ու շրջակա միջավայրը) և սինէկոլոգիա (ուսումնասիրում է համակեցություններն ու նրանց շրջակա միջավայրը):

2. Գիտություն մարդու, հասարակության ու շրջակա միջավայրի համատեղ զարգացման մասին, ուսումնասիրում է շրջակա միջավայրի կայունացման և կարգավորման կենսահարույց մեխանիզմներն ու կյանքի կայունությունն ապահովող գործոնները, հետազոտում այդ մեխանիզմների խախտման պատճառները, էկոլոգ. հիմևախնդիրների առաջացումը և մշակում է դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, որոնք կապահովեն շրջակա միջավայրի