սիրտանոթային) պատճառ է դառնում: Ծխախոտի ծխի շնչումը նվազեցնում է զարկերակային արյան մեջ թթվածնի պարունակությունը, առաջացնում բրոնխների լորձաթաղանթի գրգռում, որն այնուհետև հանգեցնում է քրոնիկ. թոքաբորբի և թոքափքանքի առաջացման: Ծխախոտի ծխի շնչումը վնասակար է նաև չծխողների համար, ծխով լցված սենյակում գտնվելը (պասսիվ ծխելը) անբարենպաստ է ազդում երեխաների վրա:
Թմրամոլությունը ևս մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը. այն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հոգեկան ու ֆիզ. ծանր խանգարումներով: Շատ մեծ են նաև սոցիալ. և բարոյական կորուստները. տուժում է ողջ ընտանիքը, երեխաները դաստիարակվում են հոգեբան. ծանր պայմաններում: Թմրամոլության դեմ պայքարի գործում մեծ է հասարակության դերը:
Բնակչության առողջական վիճակի և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև քանակ. կապի մասին համընդհանուր պատկերացում դեռևս գոյություն չունի: 1970-ական թթ. ԱՀԿ-ի վիճակագր. տվյալներով՝ տարբեր երկրներում մարդկանց խառը քանակակազմի առողջությունը 50-60 %-ով կախված է կենս. ապահովվածությունից և ապրելակերպից, 18 %-ով՝ շրջակա միջավայրի վիճակից, 20-30 %-ով՝ բժշկ. ծառայության մակարդակից:
Գոյություն ունեն նաև այլ գնահատականներ, որտեղ հիվանդությունների պատճառների 40-50 %-ը վերագրում են միջավայրի որակին:
Հիվանդությունների պատճառով աշխատաժամանակի կորստի վերաբերյալ վիճակագր. հարուստ նյութի մշակման հիման վրա գիտնականները եկել են եզրակացության, որ օդի աղտոտվածությունը 40-45 %-ով ազդում է բնակչության առողջության վատացմանը: Մետաղաձուլ. կենտրոններում (Քաջարան, Արարատ, Ալավերդի, Կապան) երեխաների և մեծահասակների ընդհանուր հիվանդացությունը բարձր է էկոլոգիապես մաքուր քաղաքների համեմատությամբ:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված էկոլոգ. գիտելիքների, կարողությունների, հմտությունների ուսուցման և փոխանցման համակարգված գործընթաց: Է.դ. իրականացվում է ընտանիքի, նախադպրոց. և ուս. հաստատությունների համատեղ գործունեության միջոցով: Է.դ. էկոլոգ. մշակույթի հիմքն է և սերտորեն կապված է էկոլոգ. ուսուցման հետ (տես Էկոլոգիական կրթություն)։
Բնակչության Է.դ. կարգավորվում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքով (2001):
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՇ, կենսահամակեցությունում տեսակի կամ օրգանիզմի զբաղեցրած տարածքը, բնակմիջավայրի պայմանների (էկոլոգ. գործոններ, բաղադրություն, ռեժիմ և այլն) նկատմամբ բոլոր պահանջների համախումբը և դրանց իրականացման տեղը: Միևնույն բնակմիջավայրում ապրում են մեծ թվով տարբեր տեսակներ և օրգանիզմներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական, միայն իրեն բնորոշ Է.խ.: Երկրի վրա Է.խ երի թիվը հավասար է գոյություն ունեցող տեսակների կամ օրգանիզմների թվին (աշխարհում գոյություն ունի կենդանի օրգանիզմների 2,2 մլն տեսակ, որից 1,7 մլն-ը՝ կենդանիներ): 2 տարբեր տեսակներ (նույնիսկ շատ նման) տարածության մեջ չեն կարող զբաղեցնել նույն Է.խ.: Եղջերուն և սկյուռը, օրինակ, ապրում են միևնույն բնակմիջավայրում՝ անտառում, բայց զբաղեցնում են տարբեր Է.խ-եր: Սկյուռն ապրում և բազմանում է ծառերի սաղարթներում, սնվում է սերմերով ու պտուղներով, իսկ եղջերուն ապրում և բազմանում է թփուտներում ու սնվում է կանաչ բուսազանգվածով: Է.խ-երի գոյության կանոնները որոշակի են.
1. որքան փոքր են տեսակի կամ օրգանիզմի պահանջները և մեծ՝ հանդուրժողականության սահմանները՝ 1 կամ մի քանի էկոլոգ. գործոնների նկատմամբ, այնքան մեծ է այն տարածությունը, որը կարող է զբաղեցնել տվյալ տեսակը, այսինքն տարածումը մեծ է:
2. Եթե մի տեսակի առանձնյակների բնակմիջավայրում փոխվել է նույնիսկ 1 էկոլոգ. գործոնի ռեժիմն այնպես, որ դուրս է եկել նաև տվյալ խորշի շրջանակներից, ապա դա հանգեցնում է խորշի քայքայման, այսինքն՝ սահմանափակվում կամ անհնար է դառնում տեսակի պահպանումը տվյալ բնակմիջավայրում,
3. Յուրաքանչյուր էկոհամակարգում կան տեսակներ, որոնք հավակնում են զբաղեցնել միևնույն Է.խ. կամ նրա առանձին տարրեր: Այդ դեպքում անխուսափելի են մրցակցությունը և պայքարը խորշի զբաղեցման համար: Եթե մրցակցում են բնակմիջավայրի նկատմամբ միևնույն պահանջներով (սննդի, վարքի, բազմացման տեղի և այլն) 2 տարբեր տեսակներ, ապա նրանցից մեկը պետք է կամ ոչնչանա, կամ փոխի կյանքի պայմաններն ու զբաղեցնի նոր Է.խ. (Գաուզեի կանոն):
Մարդու մուտքը որևէ տեսակի կամ օրգանիզմի բնակմիջավայր փոխում է նրա կենսագործունեությունը՝ հանգեցնելով և՛ առանձին օրգանիզմի, և՛ պոպուլացիայի, և՛ տեսակի, և՛ համակեցության, և՛ էկոհամակարգի՝ ընդհուպ մինչև կենսոլորտի կենսունակության հաշվեկշռի խախտման: Է.խ. երբեք դատարկ մնալ չի կարող, հակառակ դեպքում կընդհատվի էկոհամակարգի բնականոն զարգացումը, կխախտվի նրա բնական հավասարակշռությունը:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈԻԹՅՈՒՆ, էկոլոգ. գիտելիքների, ունակությունների ու հմտությունների ստացման և յուրացման ընթացքն ու արդյունքը, որը նպատակաուղղված ձևով կազմակերպվում և հետևողականորեն իրականացվում է կրթ., գիտակրթ. ու դաստիարակչ. հաստատություններում կամ ինքնուրույն: Է.կ-յան ոլորտում պետ. քաղաքականության հիմն. սկզբունքներն են քաղաքացու էկոլոգ. գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետ. երաշխիքի ապահովումը, Է.կ-յան պարտադիր լինելը կրթ. համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը, Է.կ-յան հարցերի ընդգրկումը էկոլոգ. նպատակային և ճյուղային բոլոր պետ. ծրագրերում, Է.կ-յան ուղղվածությունը շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում:
Է.կ-յան համակարգը ՀՀ միասնական կրթ. համակարգի բաղադրիչ է: Այն պետ. կրթ. չափորոշիչների, կրթ. հաջորդականությունն ապահովող