Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/598

Այս էջը հաստատված է

բացմանն ու շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հետագա տարածման կանխմանը,

- թաղումը Թ-ի վերջնական տեղադրումն է հատուկ առանձնացված տեղերում, որով բացառվում է դրանց վտանգավոր ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա,

- փոխադրումը Թ-ի տեղափոխում և է դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրեր:

Արդ. Թ-ի կրճատման նպատակով ՀՀ-ում մշակվել են քիմ. նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնագուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադր. Թ-ի կրճատմանը):

Թ-ի գործածության ոլորտում պետ. քաղաքականության հիմն, սկզբունքներն են Թ-ի բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը, նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը, Թ-ի գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգ., տնտ. և սոցիալ. շահերի զուգակցումը:

Թ-ի գործածության ընթացքում մշակվում են սանիտար, և հակահամաճարակային կանոններ, հիգիենային չափորոշիչներ՝ մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով:

Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու Թ-ի ծավալների նվազեցման նպատակով Թ-ի գործածության մեջ ներգրավված ֆիզ. և իրավաբ. անձանց համար սահմանվում են Թ-ի տեղադրման սահմանաքանակներ՝ շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների չավտրոշիչներին համապատասխան:

Թ-ի պետ. հաշվառումը և անձնագրավորումը (նույնականացում) իրականացվում են ՀՀ Կա ռավարության սահմանած կարգով:

Թ-ի պետ. կադաստրը ներառում է Թ-ի դասակարգիչը (Թ-ի ծածկագրերի և անվանումների համակարգված ցանկ), Թ-ի գոյացման, վերամշակման ու օգտահանման և հեռացման վայրերի ռեեստրները, ինչպես նաև Թ-ի ու դրանց օգտագործման և վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների բանկը:

Շրջակա միջավայրի վրա Թ-ի ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու ու կանխարգելելու նպատակով արտադրողները և տնօրինողները իրականցնում են պարբեր. մոնիտորինգ

Կենցաղային և արդ. Թ-ի հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավ, և տնտ. հիմքերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով (2004):

ԹԹՎԱՅԻՆ ԱՆՁՐևՆԵՐ, բարձր թթվայնությամբ (pH < 5,6) մթնոլորտային տեղումներ (անձրև, ձյուն): Թ.ա. պարունակում են աղաթթու, ծծմբական և ազոտական թթուներ, որոնք առաջանում են արդ. արտանետումների՝ քլորաջրածնի (HCl), ծծմբի (Տ02) և ազոտի (N02) երկօքսիդների ու մթնոլորտի խոնավության փոխազդեցությամբ: Թ.ա. թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝ հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման: Թ.ա-ի ազդեցությամբ ստորերկրյա ջրերում կտրուկ մեծանում է մետաղների, մասնավորապես կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի և հատկապես ալյումինի պարունակությունը, որն արմատներով թափանցում է ծառերի փայտանյութի մեջ և թունավորում կամ ոչնչացնում է բույսերը: Թ.ա. փոխում են բույսերի վիճակը՝ կախված դրանցում ջրածնի, ծծմբի, ազոտի կոնցենտրացիաներից: Բույսերի տեսանելի վնասվածքները դիտվում են pH = 2-3,6-ի, իսկ աճման խախտումները (առանց վնասվածքի նշանների)՝ pH = 3,5-4-ի դեպքերում: Թ.ա-ի բացասական ազդեցությունն ուժեղանում է օդում ծանր մետաղների բարձր կոնցենտրացիայի առկայության դեպքում:

ԹՄՐՈՒԹՅՈՒՆ կենդանիների, քուն հիշեցնող ընդարմացման վիճակ, երբ կենդանու կենսագործունեությունը կտրուկ նվազում է: Ֆիզիոլոգ. հատուկ վիճակ է՝ արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին դիմակայելու համար: Թ-յան դեպքում կենդանին կորցնում է շարժունակությունը, ընդհատվում է սնումը, գազափոխանակությունը, իսկ որոշ ֆիզիոլոգ, շարժընթացներ կտրուկ դանդաղում են: Տարբերում են ձմեռային և ամառային Թ.: Ձմեռային Թ. հատուկ է հս. և բարեխառն լայնությունների կենդանիներին (ցամաքային և ջրային անողնաշարավորներ, ձկներ, Երկկենցաղներ, սողուններ), տևում է 6-8 ամիս (աշնանից-գարուն): Ամառային Թ. բնորոշ է չորային շրջանների կենդանիներին (երկկենցաղներ, սողուններ) և օգնում է նրանց դիմադրել տարվա շոգ ու չոր պայմաններին:

Թ-յան ժամանակ կենդանիների մարմնի ջերմաստիճանն իջնում է մինչև 3-4°C, նրանք դիմանում են նույնիսկ 0°C-ից ցածր (առանց հյուսվածքների սառցակալման) ջերմաստիճաններում, սրտամկանի կծկումների թիվը 4-20 է (ակտիվ վիճակում՝ 500-700), շնչառ. շարժումները՝ 2-3 (100-150-ի փոխարեն) և այլն, երկարատև սովի ընթացքում բացակայում է քաղցի զգացողությունը և պահպանվում մարմնի կենդանի զանգվածը: Թ-ից արթնացումը կատարվում է արագ. 3 ժ ընթացքում մարմնի ջերմաստիճանը հասնում է 37°C-ի, թթվածնի պահանջն աճում է 100-150 անգամ: Կենդանին ակտիվանում է ինքնուրույն:

Թ—յան ուսումնասիրությունները կարող են տես. և կիրառ. կարևոր նշանակություն ունենալ բժշկագիտության համար (սրտաբանություն, ուռուցքաբանություն և այլ ոլորտներ):

ԻՄՈՒՆԻՏԵՏ, վարակամերժություն, անընկալունություն (լատ.՝ immunitas - ազատվել, ինչ-որ բանից փրկվել), օրգանիզմի անընկալունությունը վարակիչ գործոնների և հակածինային բնույթի օտարածին նյութերի, իսկ բույսերի համար՝ հիվանդությունների և վնասատուների հանդեպ: Օրգանիզմի համար այդպիսի օտարածին՝ ժառանգականորեն տարբերվող գործոններից են բակտերիաները և դրանց թույները, վիրուսները, նախակենդանիները, մակաբույծ որդերը և այլն:

Ի. լինում է բնածին (բոլոր գենետիկ. հատկանիշների նման