Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/599

Այս էջը սրբագրված է

փոխանցվում է ժառանգաբար) և ձեռքբերովի (առաջանում է կրած հիվանդությունից և ժառանգաբար չի փոխանցվում): Վերջինս իր հերթին բաժանվում է ակտիվ ձեռքբերովի հ-ի (հակածինի ներգործության շնորհիվ առաջացած իմունային վերակառուցումն արդյունք է վարակիչ հիվանդության և կանխարգելիչ պատվաստման) և պասսիվ ձեռքբերովի Ի-ի (առաջանում է ընկերքի միջոցով մորից պտղին հակամարմինների փոխանցման դեպքում): Ակտիվ Ի. պահպանվում է տարիներով, իսկ պասիվը՝ մինչև մի քանի ամիս: Մարդկանց և կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար լայնորեն կիրառվում է իմունացումը՝ անընկալունացումը, որը կատարվում է պատվաստանյութ և անատոքսին (ակտիվ անընկալունացում) կամ իմունային շիճուկ և իմունոգլոբուլին (պասսիվ անընկալունացում) օրգանիզմ ներարկելով: Առաջին դեպքում ապահովվում է մարդկանց ու կենդանիների ակտիվ հ., երկրորդ դեպքում՝ պասսիվ հ.: Երբեմն 2 տեսակները համակցում են: Անընկալունացումը կարգավորվում է կանխարգելիչ պատվաստումների օրացույցով և գրանցվում հատուկ մատյաններում ու քարտերում: Այն բնակչության առողջության պահպանման ակտիվ միջոց է հատկապես մեծ քաղաքներում ու բնակավայրերում, որտեղ անբարենպաստ էկոլոգ. իրադրության պայմաններում վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում: Ներկայումս ավելի ու ավելի է տարածվում իմունային անբավարարության կամ կորստի (իմունապակասուրդ) երևույթը՝ իմունային համակարգի բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունները:

1980-ական թթ. տարածվել է սեռ. ճանապարհով փոխանցվող մարդու իմունային անբավարարության վիրուսային (ՄԻԱՎ) վարակը, որն օրգանիզմ թափանցելուց հետո սևեռվում է հ. պայմանավորող բջիջների՝ T-լիմ- ֆոցիտների և մակրոֆագերի մակերևույթին. տեղի է ունենում այդ բջիջների զանգվածային ոչնչացում (օրական մոտ 2 մլրդ), որը հանգեցնում է օրգանիզմի պաշտպան, ունակությունների կտրուկ անկման:

ԼԱՆԴՇԱՖՏԻ ԽԱԽՏՈՒՄ, բնական (երկրաշարժ, հրաբուխ, փոթորիկ և այլն) կամ մարդահարույց պատճառներով լանդշաֆտի տնտ. և գեղագիտ. ներուժի նվագում՝ ընդհուպ մինչև վերացում կամ անապատացում: Լխ. հետևանք է անդառնալի փոփոխությունների, որոնք լիովին քայքայում են լանդշաֆտի կառուցվածքը՝ վերացնելով վերջինիս միջավայրաստեղծ և վերարտադրող. գործառույթները: ժամանակակից պայմաններում ՀՀ-ում Լխ. առաջանում է հիմնականում չկանոնակարգված, ոչ խելամիտ մարդկային գործունեության և սխալ էկոլոգ. քաղաքականության հետևանքով: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է տնտ. տարբեր միջոցառումներ պլանավորելիս պահպանել լանդշաֆտի կառուցվածքը, նրա կայունությունը և միջոցներ ձեռնարկել կանխարգելելու այն շարժընթացները, որոնք կարող են հանգեցնել Լխ-ման: 2003-ին ՀՀ անդամակցել է «Լանդշաֆտի եվրոպական համաձայնագրին» (տես Համաձայնագրեր), որի նպատակն է խթանել լանդշաֆտների պահպանությունը և բարելավումը:

ԽԱՂՈՂԱՊՏԴԱԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ գյուղատնտեսության նախարարության (1956-98-ին՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀհ, 1998-2000- ին՝ Այգեպտղագինեգործության գիտ. կենտրոն): Կազմակերպվել է 1956-ին՝ Այգեգործության ու գինեգործության (1943) և Պտղաբուծության (1949) ԳՀԻ-ների հիման վրա: Հիմն, խնդիրներն են խաղողի որթի, պտղատու ծառատեսակների և հատապտղատու սորտերի շրջանացումը, գինեգործության և պահածոների արդյան՝ ըստ գոտիների տեղաբաշխումը, խաղողի, պտուղների և հատապտուղների տեսակաշարի բարելավումը, բերքատվության բարձրացումը:

Ունի խաղողագործության, պտղաբուծության, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժիններ, փորձարար. 2 բազա (Արմավիր, Թալին ք-ներ) և 1 հենակետ (Մերձավան գ.):

Մշակվել են այգիների ագրոտեխ. և ֆիտոտեխ., կիսաանապատային, քարքարոտ հողերի ու զառիթափ լանջերի իրացման միջոցառումներ, գինիների և պահածոների արտադրության տեխնոլոգիայի նոր եղանակներ: Ստեղծվել են պտղատու մշակաբույսերի 59 և խաղողի 101 սորտեր, որոնցից 41-ը շրջանացվել են ՀՀ-ում. խաղողի՝ Ազատենի, Կարմրահյութ, Շահումյանի, Հադիսի, Տոկուն, Մուսկատ Երևանյան, Արևշատ, Մեղրաբույր, Ներկառատ և այլն , տանձենու՝ Հեղինե, Լեռնային գեղեցկուհի, սերկևիլենու՝ Ալեմա, Անի, դեղձենու՝ Արմինե, Ոսկե աշուն, Գեղարդ, Այգեզարդ, Բյուրականի, Օշականի, ծիրանենու՝ Դիմա, Արագածի, Նաիրի, գետնաելակի՝ Արևիկ, Լոռի, Ռուբինե սորտերը: Գիտ. կենտրոնում մշակված տեխնոլոգիայով ՀՀ-ում թողարկվում են «Արևիկ», «Աշտարակ», «Նեկտարենի», «Արմավիրի աղանդերային», «Հայկական» գինիները:

«ԾԱՂԿՈՒՄ» ՋՐԻ, էվտրոֆացում, քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը, որն առաջանում է բնական կամ մարդահարույց գործոնների ազդեցությամբ:

Ջրի «ծաղկմանը» նպաստում է կենսածին Նյութերով (ֆոսֆոր, ազոտ, օրգ. միացություններ) ջրամբարների աղտոտումը, որի հետևանքով փոխվում են ջրի գույնը, որակը, խախտվում էկոհամակարգը, վատթարանում ջրավազանի թթվածնային ռեժիմը: Ըստ ջրիմուռների կենսազանգվածի կոնցենտրացիայի՝ տարբերում են թույլ (0,5-0,9 մգ/լ), չափավոր (1-10 մգ/լ), սաստիկ (10-100 մգ/լ) և գերսաստիկ (100 մգ/լ-ից ավելի) ջրի «ծաղկում»:

Ջրի «ծաղկման» յուրահատուկ և ինքնատիպ դրսևորումներից է Սևանա լճի հիմնախնդիրը, որը ՀՀ-ի համար ունի ոչ միայն էկոլոգ., այլև սոցիալ-տնտ. նշանակություն: Լճում ներկայումս բուսապլանկտոնի կենսազանգվածն ավելացել է շուրջ 2 անգամ, և այն ակտիվ «ծաղկում» է: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տվյալներով (2004)՝ օրգ. նյութերի կուտակումները լճում կազմել են շուրջ 150 հզ. տ, այն դեպքում, երբ 1930-ական թթ. այն կազմել է մոտ 25 հզ. տ: Լճի «ծաղկման» Նման տեմպերի պահպանումը մոտ ապագայում կարող է