Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/600

Այս էջը սրբագրված է

ոչ պիտանի դարձնել լճի ջուրը ոչ միայն խմելու, այլև ոռոգման և ռեկրեացիայի համար: Մարդահարույց գործոնների բացասական ազդեցությունը սպառնում է նաև ջրամբարներին և մյուս լճերին: ՀՀ-ում էկոլոգ. հիմնախնդիրների շրջանակներում կատարվում են նեքին ջրերի հսկիչ աշխատանքներ:

ԾԱՌՈՒՏ, անտառային ծառերի ու թփուտների համակեցություն, որն իր գնահատման տարրերով (կազմ, ձև, հասակ և այլն) կենսաբանորեն միատարր է և տարբերվում է շրջակա համակեցություններից: Միատարր Ծ. կազմված է 1 ծառատեսակից և կոչվում է դրա անունով, իսկ խառը Ծ.՝ 2 և ավելի ծառատեսակներից և կոչվում է գլխ. կամ գերիշխող տեսակի անունով: ՀՀ-ում տարածված են կաղնուտ, բոխուտ, կեչուտ, կաղնեբոխուտային և այլ Ծ-ներ: Ծառերի աճի և զարգացման առանձնահատկություններից ելնելով՝ առանձնացվում են Շ-ի հասակային 6 փուլ՝ մատղաշ, ձողանային, միջին տարիքի, հասունացող, հասուն և գերհասուն: Առաջին 3 փուլերի բացարձակ տարիքը պայմանավորված է տվյալ տեսակի երկարակեցությամբ: Ծ-ները լինում են պարզ, երբ ծառերի պսակը առաջացնում է 1 շարահարկի սաղարթ, և բարդ, երբ ծառերն առաջացնում են 2 և ավելի շարահարկերի սաղարթ: Բարդ ծ-ներն ունեն բարձր արդյունավետություն ու բնապահպան. հատկություններ: Ծ-ները լինում են բնական և արհեստ.: Բնական Ծ-ները բազմանում են սերմնային և վեգետատիվ (կոճղաշիվային, արմատաընձյուղային) եղանակներով, արհեստական Ծ-ները՝ ցանքի միջոցով՝ սերմնաբուսակների, տնկիների ու կտրոնների տնկման եղանակով: Սերմնային ծագում ունեցող Ծ-ներն օժտված են բարձր արդյունավետությամբ և երկարակեցությամբ: Ծ-ի արդյունավետությունը պայմանավորված է ծառատեսակով, աճման միջավայրով և ծառերի խտությամբ: Ծ-ի խտությունը որոշում են 1 հա-ում եղած ծառերի քանակով և բների հաստությամբ: Ծ-ի խտության որոշումն ունի կարևոր նշանակություն անտառների հիմնադրման, խնամքի և հատումների համար:

ԿԱԴԱՍՏՐ (<ֆրանս. cadastre - համակարգում), տվյալների համակարգված ամբողջություն, որը կազմվում է համապատասխան օբյեկտների և երևույթների պարբեր. կամ շարունակ. դիտարկումների միջոցով: Բնական պաշարներին վերաբերող Կ. սովորաբար ներառում է տվյալներ՝ տեղադիրքի, ֆիզիկաաշխարհագր. բնութագրերի, դասակարգման, ուսումնասիրվածության, դիտարկումների տևականության մասին: Կ-ների կարևոր մասն են կազմում քարտեզները: Տես նաև Անտառային կադաստր, Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր, Բուսական աշխարհի կադաստր, Կենդանական աշխարհի կադաստր, Հողային կադաստր, Ջրային կադաստր.

ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ, բնակավայրերում տնկարկներ ստեղծելու և օգտագործելու աշխատանքների համալիր, քաղաքաշին. առումով՝ բնակավայրերի բուսապատված գոտիների համակարգ: Կ. ստեղծում է բնապատկերային միջավայր՝ նպաստելով միկրոկլիմայի, սանիտարահիգիենային պայմանների բարելավմանը (բնակավայրում նվազեցնում է քամու արագությունը, փոշու և աերոզոչների ներթափանցումը, ծխի ու վնասակար գազերի պարունակությունն օդում, քաղաքային աղմուկը և այլն ): Քաղաքաշինության մեջ Կ. հատակագծման, կառուցապատման, բնակավայրի բարեկարգման միջոցառումների ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասն է: Կ. իրագործվում է գիտականորեն հիմնավորված սկզբունքներով և չափորոշիչներով: Ունի 2 հիմն, սկզբունքներ՝ կանոնավոր (բնորոշ է երկրաչափ. կառուցվածքը) և բնապատկերային (բաղադրիչ տարրերի ազատ, գեղարվեստ. տեղադրումը): Տարբեր բնակավայրերի Կ-ման կարգը և չափորոշիչները կախված են տեղանքի չափերից, աշխարհագր. դիրքից, կլիմ. (մթն. տեղումներ, ջերմային ռեժիմ, քամու ուղղություն և արագություն) ու բնական (անտառների առկայություն, ռելիեֆի և բնահողի կազմության առանձնահատկություններ, ջրամբարների դիրք) պայմաններից, տնտեսության բնույթից: Կ-ման խնդիրներն են տարածքների հատակագծումը, կլիմ. ու հողային պայմաններին հարմար գեղազարդիչ բույսերի ընտրությունը, դրանց ներդաշնակումը ռելիեֆին, բնական և արհեստ, ջրավազաններին, ճարտ. կառույցներին, հրապարակներին, փողոցներին, բակերին:

Հայաստանում Կ. սկզբնավորվել է դեռևս մ.թ.ա. III հազարամյակում, հիմնականում՝ բնապատկերային Եղանակով: Արմավիրի միջակայքում հայ ավանդ, ազգապետ Արամանյակը տնկել է «Սոսյաց անտառը» (մ. թ. ա. 2400 թ.), Երվանդ Դ Վերջին թագավորը՝ «Ծննդոց անտառը» (մ. թ. ա. III դ.), Խոսրով Բ թագավորը՝ Տաճար մայրի և Խոսրովակերտ անտառ-արգելոցները (IV դ.): Միջնադարում իշխան, տներն ու ավագանին ունեցել են իրենց ապարանքների պարտեզներն ու ծաղկանոցները, քաղաքներում, որպես կանոն, եղել