Են պտղատու այգիներ (Վանի Այգեստանը, Երևանի Դալմայի այգիները, էջմիածևի, Աշտարակի այգիները և այլն): Երևանի առաջին հաս. պարտեզը եղել է Անգլիական այգին (միակը՝ մինչև 1920-ը, այժմ՝ Թատերական այգի): Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր գլխ. հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել Կ-ման հարցերին: 1930-ական թթ. սկսվել է Քւսնաքեռի, Նորքի և Սարիթաղի լանջերի Կ., որի շնորհիվ զգալիորեն բարելավվել են Երևանի կլիմ. պայմանները: Երևանում Կ-ման արդի սկզբունքներով ստեղծվել են մի շարք այգիներ, պարտեզներ և պուրակներ, նշանավոր են Հաղթանակ, Օղակաձև, Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Օպերայի և բալետի թատրոնի, Շահումյանի պուրակները, Գլխ. պողոտան, Հրագդանի կիրճի, Մալաթիայի թաղամասի հանգստի գոտիները և այլն: Տես նաև Պարտեզապուրակային արվեստ.
ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ (< իտւսլ. quarantena qiorni - քառասուն օր), բույսերի ու կենդանիների, բուս, և կենդ, արտադրանքի համար վնասակար օրգանիզմների (վնասատուներ, ախտածին մանրէներ) թափանցումն ու տարածումը կանխելու, դրանց վարակի օջախները հայտնաբերելու, մեկուս ացնելու և վերացնելու նպատակներով կատարվող՝ բույսերի ու կենդանիների պաշտպանության պետ. միջոցառումների համակարգ: Ամեն տարի բույսերի վնասատուներն ու հիվանդությունները ոչնչացնում են աշխարհի մշակաբույսերի հնարավոր բերքի 20-25 %-ը: ՀՀ տարածքում կարանտինի հիմն, խնդիրներն են հայտնաբերել և վերացնել բույսերի ու կենդանիների կարանտինային և ոչ կարանտինային վնասատուները, հիվանդություններն ու մոլախոտերը, կւսնխել բույսերի և կենդանիների կարանտինային վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի ներթափանցումը ՀՀ տարածք, ապահովել բուսա- և անասնաբուժասանիտար. կանոնների (սահմանում է ՀՀ Կառավարությունը) պահպանումը, բույսերի ու կենդանիների, բուս, և կենդ, արտադրանքի ներմուծման ու արտահանման գործառնությունների ժամանակ: Կարանտինային վնասակար օրգանիզմներն առանձնապես վտանգավոր են. դրանց ներթափանցումը ՀՀ տարածը և հետագա տարածումը հսկվում են պետականորեն: Ոչ կարանտինային վնասակար օրգանիգմները բացասաբար են ազդում բույսերի ու կենդանիների կենսագործունեության վրա և վնասազերծվում են ներմուծող երկրի տարածքում: Բույսերի կարանտինի գործառույթները ՀՀ-ում իրականացնում է բույսերի կարանտինի ծառայությունը, որի համակարգում կան հենակետեր, լաբորատորիաներ և այլ ստորաբաժանումներ, իսկ կենդանիների կարանտինի գործառույթները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժ. գլխ. վարչությունը, Երևանի քաղաքապետարանի Անասնաբուժ. ծառայության կենտրոնը: Բույսերի կարանտինի բնագավառը կարգավորվում է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքով (2000):
ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ, բուս, և կենդ, աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ: Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվագման հիմն, պատճառները: Հայտնի են Կ.գ-ի միջազգ. և ազգ. տարբերակները: Կ.գ. կազմվում է կենսաբազմազանության պետ. հաշվառման արդյունքների հիման վրա: Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987-ին հրատարակել է ՀՀ կենդանիների Կ.գ., որն ընդգրկում է ողնաշարավոր կենդանիների 99 տեսակ, կաթնասունների՝ 18 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 67 (սո-
ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի և հազվագյուտությւսն կարգավիճակի Կարգաբանական խումբ Տեսակների քանակը Ընդամենը անհետացած անհետացող հազվագյուտ կրճատվող անորոշ Պտերներ 1 5 2 ՜ ֊ 8 ՄԵրկասերմեր ֊ 1 1 2 - 4 Ծածկասերմեր 29 132 151 55 8 375 այդ թվում' միաշաքիլավորներ 11 34 38 27 4 114 երկշաքիլավորներ 18 98 113 28 4 261 Ընդամենը 30 138 154 57 8 387 ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների տեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի և հազվագյուտության կարգավիճակի Կարգաբանական խումբ Տեսակների ընդհանուր քանակը Տեսակների քանակը Տեսակների քանակը Միջազգային Կարմիր գրքում անհետացած անհետացող հազվագյուտ կրճատվող անորոշ Ձկներ 2 - 2 1 - - 2 Երկկենցաղներ 1 - - - 1 -
Սողուններ 11 - 6 4 1 - 7 Թռչուններ 67 - 20 34 13 ֊ 3 Կաթնասուններ 18 2 3 6 6 3 1