թյան ու վերարտադրության նպատակով ստեղծվել են բնության հատուկ պահպանվող տարածքներ. Նկարագրվել է բույսերի և կենդանիների մակաբույծների շուրջ 900 տեսակ: Կազմվել է (1987) կենդանիների Կարմիր գիրքը. Մշակվել են գյուղատնտ. մշակաբույսերի և կենդանիների հելմինթոզների դեմ պայքարի նոր (ոչ քիմ.) եղանակներ: Ուսումնասիրվել է նաև քիմ. տարբեր գործոնների ազդեցությունը ՀՀ առանձին մարգերի կենդ, աշխարհի վրա: Ստեղծվել է (1996) Կ. ի-ի և ՌԳԱ Մակաբուծաբանության ինստ-ի համատեղ փորձարար, կենտրոն:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԿԱԴԱՍՏՐ, կենդանական աշխարհի օբյեկտների իրավ, ռեժիմի, քանակ, և որակ, ցուցանիշների, վիճակի, բնապահպան., մշակութային և տնտ. արժեքների, աշխարհագր. ու վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու տվյալների գրանցման համակարգ: Կ.ա.կ. վարում են կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակ, և որակ, փոփոխությունների բացահայտման նպատակով: Կենդ, աշխարհի պետ. հաշվառումն իրականացվում է պարբերաբար՝ ոչ ուշ, քան 5 տարին մեկ, անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ Կառավարության որոշմամբ:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ, վայրի կենդանիների, հազվագյուտ, անհետացող, Կարմիր գրքում գրանցված ու արդյունագործ, նշանակություն ունեցող տեսակների տարածվածության, քանակի, վիճակի, ինչպես Նաև դրաևց կենսավայրերի, բնադրավայրերի, տեղաշարժման ուղիների և էկոհամակարգերի վիճակի ու որակի վերահսկողության, ամբողջության գնահատման, բացասական երևույթների կանխատեսման և կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող երկարատև դիտարկումների համակարգ:
Կ.ա.մ. նպաստում է կենդանիների պահպանության և կայուն օգտագործման կազմակերպմանը:
Կ.ա.մ. իրականացնում են բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, Կենդանաբանության ինստիտուտը, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, բնական միջավայրում, անազատ և կիսաագատ պայմաններում ապրող վայրի կենդանիները, դրանց համակեցությունները, բնակության միջավայրերը, տեղաշարժման ուղիները և բնադրավայրերը: Կ.ա.օ. կարող են օգտագործել ֆիզ. և իրավաբան, անձինք՝ գյուղատնտեսական (ընտրասերում, հողառաջացում), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաքչություն, այդ թվում՝ կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաքում և մթերում), սոցիալական, բնապահպանական, գեղագիտական, գիտահետազոտական և կրթական նպատակներով: Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտ., արհեստ, և բնական պայմաններում՝ դրանց վերարտադրության նպատակով՝ ՀՀ Կառավարության որոշմամբ:
Կ.ա.օ-ի պաշտպանության նպատակով արգելվում է կենդանատեսակների ապօրինի ներմուծումը ՀՀ, կլիմայավարժեցումը և ընտրասերման համար օգտագործումը, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը: Կ.ա.օ-ի և դրանց ապրելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև կենդանիների կենսագործունեության առանձնահատկությունների անխաթարությունն ապահովելու նպատակով նախատեսվող տնտ., շին., սոցիալ. և այլ գործունեություն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենդ, աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով դրանք ընդգրկվում են Կարմիր գրքում, կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ. Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների թվաքանակի կրճատման և դրանց ապրելավայրերի վիճակի վատթարացման: Տես նաև Կենդանական աշխարհի կադաստր.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ, աշխարհագր. որոշակի տարածքում առկա կենդանատեսակների և համակեցությունների՝ օգտագործման ենթակա քանակություն: Ըստ նշանակության՝ Կ.պ. լինում են որսաարդյունագործ., բնապահպան., գիտ., մշակութային և գեղագիտ.:
Որսաարդյունագործական կենդանիները որսվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում (գյուղատնտեսություն, բժշկություն, սննդի, թեթև, քիմիադեղագործ. արդ.): ՀՀ-ում հանդիպող կաթնասուններից որսի օբյեկտ են բեգոարյան այծը, այծյամը, ճահճակուղբը, կզաքիսը, աքիսը, շնագայլը, աղվեսը, անտառային կատուն, նապաստակը և այլն, թռչուններից՝ կովկասյան մայրեհավը, քարակաքավը, մոխրագույն կաքավը, թխակապույտ աղավնին, կռնչան բադը, սուզաբադը, կտցարների որոշ տեսակներ, սև փարփարը, լորը, արոսը և այլն: ՀՀ ջրավազանները (բնական և արհեստ.) հարուստ են արժեքավոր ձկնատեսակներով՝ իշխան, կոդակ, բեղլու, կարմրախայտ, ծածան, հաստաճակատ, սիգ և այլն, և ծովային կենդանատեսակներով՝ խեցգետին, ծովային խեցգետին և այլն: Արդյունագործ, ձկնորսության 90%-ն իրականացվում է Սևանա լճում: 2004-ին ձկան որսը կազմել է 512 տ, խեցգետնինը՝ 69 տ:
Բնապահպանական (միջավայրաստեղծ) կենդանիներն ունեն կարևոր էկոլոգ. նշանակություն: Մեծ է միջատների դերը բույսերի փոշոտման, ինչպես նաև բուսաբուծության զարգացման գործում: Բազմաթիվ կենդանիներ ոչնչացնում են վնասակար միջատներին ու կրծողներին, մյուսները կատարում են սանիտարների դեր. շրջակա բնական միջավայրը մաքրում են թույլ և հիվանդ կենդանիներից: Հողում բնակվող մի շարք կենդանիներ փխրեցնում են հողը, բարելավում կառուցվածքը: Ջրում բնակվող փափկամարմինների և խեցգետնակերպների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները թունավոր նյութերից: Որոշ փափկամարմիններ