մարմիններ օգտագործվում են որպես կեր ընտանի կենդանիների և թռչունների համար: Գիտական, մշակութային, գեղագիտական արժեք ունեցող կենդանաբան, հավաքածուները ցուցադրվում են թանգարաններում, կենդանաբան, այգիներում, կրկեսում, գիտահետազոտ. նպատակներով օգտագործվում ուս. և ԳՀ հաստատություններում: Չկարգավորված օգտագործման և բնակմիջավայրերի էկոլոգ. պայմանների վատթարացման հետևանքով Կ.պ. նվազել են. որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և գրանցվել ՀՀ կենդանիների Կարմիր գրքում. Կ.պ-ի պահպանության և պաշտպանության հիմն, խնդիրներն են կենդ, աշխարհի տեսակային բազմազանության ամբողջականության պահպանումը, կենդանական աշխարհի օբյեկտների տնտ. նպատակներով շահագործումը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, կենդ, աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը, հիվանդություններից ու բնական աղետներից պաշտպանումը և այլն: Կ.պ-ի պահպանության և վերարտադրության հիմն, միջոցառումներն են որսի կարգավորումը (պետք է կատարել հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում, որոշակի քանակներով, իսկ որոշ դեպքերում պետք է ընդհանրապես արգելել), կենդանիների բնակմիջավայրերի, տեղաշարժման ուղիների և բնադրավայրերի պահպանումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների, արհեստ. ջրավազանների, գետերում շրջանցման հատուկ ջրանցքների (ձկների համար) ստեղծմամբ, գետերի «ծանծաղման» կանխմամբ, կենսատեխնիկական միջոցառումների կիրառումը՝ սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ շրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի և թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը, կենդանիների կլիմայավարժեցումն ու վերաբնակեցումը, արժեքավոր կենդանատեսակների թշնամիների ոչնչացումը, կենդանիների պաշտպանությունը պեստիցիդներից (բույսերի վնասատուների դեմ պայքարը ոչ թե քիմ., այլ կենսբ. միջոցներով), նավթամթերքներից, ճառագայթաակտիվ նյութերից:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՄԻԳՐԱՑԻԱՅԻ) ՈՒՂԻ, ցամաքային, օդային, ջրային ուղիներ, որոնցով իրականացվում են կենդանիների կանոնավոր, պարբեր. և ոչ պարբեր. զանգվածային տեղաշարժերը՝ պայմանավորված գոյության պայմանների փոփոխությամբ կամ դրանց զարգացման շրջափուլերով:
ԿԵՆՍԱԲԱՏՍԱՏԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ, բոա. և կենդ, աշխարհների տեսակների աղքատացումը շրջակա միջավայրի վրա մարդահարույց ազդեցության հետևանքով: Վերջին հազարամյակների ընթացքում մարդահարույց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա անհամեմատ աճել է՝ հիմնականում անտառային պաշարների և կերահանդակների անխնա օգտագործման հետևանքով: 1920-ից հիմնախնդիրն ավելի է սրվել՝ կապված բնակչության աճի և բնակավայրերի ու արդ. ձեռնարկությունների ընդլայնման հետ, որն իր հերթին ուժեղացրել է մարդահարույց ազդեցությունն ամբողջ էկոհամակարգի վրա: Ներկայումս ՀՀ-ում Կ.խ. հասել է տագնապալի ծավալների, վտանգված են նույնիսկ ՀՀ Կարմիր գրքում գրանցված շատ բուսա- և կենդանատեսակներ (կենի, սոսի, հովազ, իշխան և այլն): Սննդի բնական պաշարների կրճատման և բնադրավայրերի ոչընչացման հետևանքով խիստ աղքատացել է թռչնաշխարհը: Գիլլիի և այլ ճահճուտների (մոտ 10 hq. hui) չորացման, Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով խոր ու անդառնալի փոփոխություններ են տեղի ունեցել: Բնակմիջավայրի կորստի և կերային պաշարների նվազման պատճառով խիստ կրճատվել է չվող թռչունների քանակությունը, վտանգավոր եզրագծի է հասել նաև լճի ձկնաշխարհը, նվազել են ավազանի կաթնասունների և սողունների տեսակային կազմն ու քանակը: Անասնապահության սխալ կազմակերպումը էական ազդեցություն է թողել բնական կենսաբազմագանության վրա: Անասունների ջրման կենտրոնացված տեղերում արոտավայրերի բուսածածկույթը տրորվել ու դեգրադացվել է: Մարդու անհեռատես գործունեության և կլիմայի չորացման հետևանքով ՀՀ-ում անտառածածկ տարածքների կրճատումից բացի, փոխվել են ծառատեսակային կազմը և տարածքները, ծառուտները կորցրել են իրենց բնական վերականգնման ունակությունը, իջել է արտադրողականությունը, ակտիվացել են էրոզային երևույթները, խախտվել է անտառի ջրային ռեժիմը: Անտառազուրկ լեռնալանջերում ակտիվ էրոզային շարժընթացների հետևանքով մեծացել է սելավների և սողանքների առաջացման հավանականությունը: Կ.խ-ման վրա բացասաբար է ազդում նաև արդ-յան բուռն զարգացումը, որը պատճառ է դարձել նոր հողատարածքների օտարման, բնական լանդշաֆտների խախտման, հողերի, օդային և ջրային ավազանների աղտոտման: Զբոսաշրջության տարածքային ոչ արդյունավետ կազմակերպման հետևանքով շրջակա միջավայրում տրորվել է հողածածկը՝ փոխվել են հողագրունտի ֆիզմեխ. կառուցվածքը, քիմ. բաղադրությունը, ջրաջերմային ռեժիմը: Տարածքների օգտագործման, կառուցապատման և աղտոտման հետևանքով մասամբ վերացել են բազմաթիվ կենդանիների բնակմիջավայրերն ու բույսերի աճելավայրերը: Ծաղկաձորի, Մարմարիկի հովտի, Դիլիջանի, Բյուրականի անտառային լանդշաֆտների վերին և ստորին սահմանները կրճատվել Են, ծառուտները նոսրացել, սկսվել են ակտիվ էրոզային շարժընթացներ: Տես նաև Կենսաբանական բազմազանություն։
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, 1. ազգ. անվտանգության բաղադրիչ, որն ապահովում է կենսբ. վնասակար ազդեցության գործոնների (սննդամթերք, դեղորայք, սննդային և սննդակարգային հավելուկներ, վիրուսներ, բակտերիաներ, ռադիոակտիվ ազդակներ և մահաբեր կամ առողջությունը քայքայող այլ գործոններ) ներազդումից պաշտպանվածությունը: 2. ժամանակակից կենսատեխնոլոգիաների կիրառմամբ ստացված մթերքների օգտագործման հնարավոր անբարենպաստ ազդեցությունից մարդու առողջության և բնական միջավայրի պահպանության ապահովումը։