Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/609

Այս էջը սրբագրված է

այդ Երկրների ընդհանուր արտանետումները պետք է կրճատվեն 5,2 %-ով: ՀՀ զարգացող երկրների շարքում է. ըստ այդ կարգավիճակի՝ նրա հիմն, պարտավորություններն են՝

- կազմել և վարել ջերմոցային գազերի ագգ. կադաստր և ագգ. զեկույցի տեսքով պարբերաբար ներկայացնել Համաձայնագրի կողմերի համաժողովին,

- մշակել կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվելու միջոցառումների ծրագրեր և ուսումնասիրել տնտեսության և բնության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը,

- մշակել ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը և կլանիչների ու կուտակիչների զարգացմանը նպատակաուղղված ազգ. ռազմավարություն և այդ նպատակով մի- ջազգ. համագործակցության միջոցով կիրառել առաջավոր տեխնոլոգիաներ,

- համագործակցել Համաձայնագրի կողմ երկրների հետ կրթության, կադրերի պատրաստման, տեղեկատվության, գիտ. հետազոտությունների և այլ բնագավառներում,

- ազգ. օրենսդրությունը համապատասխանեցնել համաձայնագրի նպատակներին:

3. Կենսաբանական բազմազանության մասին, ընդունվել է 1992-ին Ռիո դե ժանեյրոյում: ՀՀ Աժ վավերացրել է 1993-ին և ստանձնել մի շարք միջազգ. պարտավորություններ՝ կենսաբանական բազմազանության կանոնակարգում և բաղադրիչների պահպանություն, օգտագործման կարգավորում, գենե- տիկական պաշարների համատեղ օգտագործմամբ արդարացի արդյունքների ստացում,

- այդ բնագավառում օրենսդրության և կառավարման համակարգի բարելավում,

- գիտ. հետազոտություններ,

- կադրերի պատրաստում,

- հասարակայնության իրազեկության բարձրացում,

- գենետիկ, պաշարների պահպանություն,

- գիտատեխ. համագործակցություն և այլն:

Համաձայնագիրը մեծ նշանակություն է տալիս բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգին, ազգ. և միջազգ. ծրագրերին, կենսա- բազմագանության և կլիմայի փոփոխության փոխադարձ կապին: Կլիմայի փոփոխությունը կարգավորելու համար պետք է իրականացվեն մթնոլորտում ջերմոցային գազերի ընդհանուր պարունակության աճը կւսնխող միջոցառումներ: Դրան կարելի է հասնել հանքային վառելիքի օգտագործման նվազեցմամբ և ածխածնի երկօքսիդի բնական կլանիչների ընդարձակմամբ: Համաձայնագրում առանձնակի նշանակություն է տրվում անտառային տարածքների պահպանությանը և ընդարձակմանը: Կենսաբազմագանության վիճակի և անապատացման փոխադարձ կապի բնագավառում նախատեսվող գործողությունները պետք է ուղղված լինեն կենսաբազմազանության պահպանությանը: Վերջինս ենթադրում է արգելոցային գործի, կենսբ. պաշարների օգտագործման տնտ. մեխանիզմների կատարելագործում, տնտ. արժեք ներկայացնող տեսակների տնկարկների և բուծարանների ստեղծում, անտառահատումները կանխելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառում:

Համաձայնագիրն առաջնահերթ նշանակություն է տալիս կենսաբանական անվտանգության հարցերին, մշակվել է «Կենսաբանական անվտանգության մասին» Կարթախենյան արձանագրությունը, որը ստորագրվել է 2000-ի հունվարին՝ Մոնրեալում՝ համաձայնագրի կողմ երկըր- ների համաժողովի արտահերթ նիստում: ՀՀ Աժ վավերացրել է 2004-ին. արձանագրությունը պահանջում էր խթանող միջավայր ստեղծել կենսատեխնոլոգիաների անվտանգ կիրառման համար՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի և մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները: ՀՀ-ում կենսաբազ- մազանության պահպանումը կանոնակարգվում է բազմաթիվ օրենսդր. ակտերով՝ «ՀՀ անտառային օրենսգրքով», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին» և այլ օրենքներով (տես նաև Բնապահպանական օրենսդրություն):

4. Համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պահպանության մասին, ընդունվել է 1972-ին: ՀՀ Աժ վավերացրել է 1994-ին: Նպատակն է ստեղծել մշակութային և բնական ժառանգության կոլեկտիվ պահպանության արդյունավետ համակարգ: Համաձայնագրին անդամակցած պետությունները ստանձնել են հետևյալ պարտավորությունները.

- պահպանել և ապագա սերունդներին փոխանցել մշակութային ու բնական ժառանգությունը.

- համատեղել մշակութային և բնական ժառանգության պահպանության գործողություններն ու ծրագրերը, ստեղծել դրանց պահպանության հատուկ ծառայություններ, իրականացնել գիտ. և տեխ. ուսումնասիրոզ թյուններ, ընդունել համապատասխան օրենսդրություն:

5. Արտադրական վթարների անդրսահմանային ազդեցության մասին. ՀՀ Աժ վավերացրել է 1996-ին: Համաձայնագրով ՀՀ ստանձնել է մի շարք իրավ., վարչ., բնապահպան. և այլ պարտա- վորություններ, որոնք էկոլոգ. անվտանգ ու կայուն տնտ. զարգացման տեսակետից կնպաստեն պետությունների միջև միջազգ. ակտիվ համագործակցությանը՝ արտադր. վթարները կանխարգելելու, իսկ վթարների դեպքում՝ օգնելու դրանց անդրսահմանային վնասակար ազդեցությունը վերացնելու: ՀՀ օրենսդրությամբ արտադր. վթարների հետևանքների վերացման իրավասությունները տրված են ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությանը, իսկ արտադր. վթարների կանխման գործառույթները վերապահված են ՀՀ բնապահպանության նախարարությանը. Վերջինս իրականացնում է շրջակա միջավայրի վրա ներգործող օբյեկտների պետ. հաշվառումը և ներգործությունների նորմավորումը, բնապահպան. նորմերի ու կանոնների կատարման վերահըս- կողությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը: Նախարարությանն են վերապահված նաև շրջակա միջավայրի պահպանության նորմերն ու կանոնները խախտող կազմակերպությունների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու կամ շրջակա միջավայրին հասցրած վնասի փոխհատուցման համար հայցեր ներկայացնելու լիազորությունները: