ԱԳԱԹ, միներալ, նուրբ շերտավոր քաղկեդոն: Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով: Կարծր. 6-6,5 կգ/մ³ է: Առաջանում է հրաբխ. ապարներում` ջրաջերմային սիլիկաթթվային լուծույթների նստեցմամբ: Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ: ՀՀ-ում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը: Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնաքվայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III-I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր:
ԱԳԱՐԱԿԻ ՊՂԻՆՁ-ՄՈԼԻԲԴԵՆԱJԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Մեղրի ք-ից մոտ 8 կմ հս-արմ.: Հայտնի է 1853-ից: 1857-1913-ին շահագործվել է ընդմիջումներով: Հետախուզվել է 1930-ից, շահագործվել 1963-ից՝ բաց եղանակով: Միջինից բարձր ջերմաստիճանի ջրաջերմային հանքավայր է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են Մեղրու պլուտոնի տարբեր հասակի ներժայթուքներ: Հանքաբեր են գրանոսիենիտային ապարները և դրանց հատող գրանոդիորիտ-պորփյուրների զանգվածը: Հանքայնացումն ունի շտոկվերկային բնույթ: Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, մոլիբդենիտ միներալներից, որոնք առաջացնում են մանր, նոսր ցան՝ հանքայնացած քվարցային Երակիկների զուգակցությամբ: Ստացվում են մոլիբդենային և պղընձային խտանյութեր: Հանքավայրը հարում է Տաշտունի բեկվածքին, արլ-ից սահմանափակվում է խոշոր բեկվածքով:
Հանքանյութը հարստացվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում: Արդ. նշանակություն ունեն պղինձը և մոլիբդենը:
ԱԴԱՄԵԼԻՏ (Իտալիայի Ադամելո լեռան անունից), ալկալային խմբի գրանիտային ապար՝ կազմված հիմնականում պլագիոկլազ, քվարց, կալիումական դաշտային սպաթ, փայլար միներալներից: Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ բաց մոխրագույն կամ վարդագույն: Տարածված է Մեղրու պլուտոնի հվ-արմ. մասում: Կայուն ֆիզմեխ. հատկությունների շնորհիվ որոշ տարատեսակներ օգտագործվում են շին-յան մեջ:
ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂՆԵՐ, թանկարժեք մետաղներ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ: Ա.մ. են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում): Օգտագործվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում (սարքաշինություն, էլեկտրոնիկա, բժշկություն, գեղազարդիչ կիրառ. արվեստում՝ հատկապես ոսկերչության մեջ (հաճախ՝ համաձուլվածքների ձևով), նաև՝ որպես արժութային մետաղ: Հայկ. լեռնաշխարհում Ա.մ. օգտագործել են հնագույն ժամանակներից: Հնագիտ. պեղումներից հայտնաբերվել են մ.թ.ա. II հազարամյակին վերագրվող ոսկե, արծաթե զարդեր և կենցաղային առարկաներ:
ՀՀ-ում Ա.մ. հանդիպում են մետաղային (պղնձի, երկաթի, բազմամետաղային) հանքավայրերում՝ որպես ուղեկից մետաղներ: Հայտնի են նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Լիճք-Վազ-Թեյի ոսկու հանքավայրը, Մեղրածորի ոսկու հանքավայրը.
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում, Ալավերդի ք-ից 3 կմւ.: Միջին և ցածր ջերմաստիճանների, փոքր խորության ջրաջերմային հանքավայր է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են 1300-1400 մ հաստության յուրայի հրաբխանստվածքային ապարներ, տուֆեր և դրանց մեջ ներդրված տարբեր կազմերի դայքեը. Հանքավայրը հարում է Ալավերդու կամարածալքի հս-արմ-ով անցնող տեկտոն. բեկվածքին: Հանքանյութի տեղայնացման համար կարևոր նշանակություն են ունեցել տարբեր ուղղությունների խզումնային խախտումները, ապարների ֆիզմեխ. հատկությունները և քիմ. կազմը: Հանքավայրում հայտնաբերվել ու շահագործվել են 40-ից ավելի հանքամարմիններ՝ շտոկներ, ոսպնյակներ, երակներ, երակիկացանավոր հանքագոտիներ և այլն: Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ միներալներից: Խառնուրդների ձևով հանդիպում են նաև ոսկի, արծաթ, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում: Հանքանյութում պղնձի պարունակությունը 0,7-3% է: Առանձնացվում են պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային, գալենիտ-սֆալերիտ-պիրիտային, բարիտ-գիպսային հանքատեսակները:
1886-ին ֆրանսիացի երկրաբան ժ. Մորգանը հանքախորշերի մոտ հայտնաբերել է պղնձադրամներ, որոնք վկայում են դեռևս մ.թ.ա. IX VIII դդ-ում հանքավայրի հայտնի լինելու և մասամբ շահագործվելու մասին: Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյան կացնի կաղապարներ: