ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, որոշակի քիմ. տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմ. տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարր, մասնիկների արձակումով: Այդ շարժընթացը կոչվում է ճառագայթաակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ճառագայթաակտիվ միջուկներ: ԿԵնսբ. հյուսվածքները քայքայող և մուտացիաներ առաջացնող անկայուն իզոտոպները կամ դրանք պարունակող նյութերը կոչվում են ճառագայթաակտիվ նյութեր: ճ. բնութագրող հիմն, մեծություններից է կիսատրոհման պարբերությունը՝ ժամանակահատված, որի ընթացքում ճառագայթաակտիվ միջուկների սկզբնական քանակությունը պակասում է 2 անգամ: Կիսատրոհման պարբերությունը տատանվում է 10-7 վ/֊ից 10 10 տարի տիրույթում, այսինքն՝ ճառագայթաակտիվ միջուկներն ապրում են բավական երկար, իսկ տրոհվում են կարճ ժամանակամիջոցում: ճ. լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում (օրինակ՝ հանքապարներում) առկա ճառագայթաակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտ. գործունեության հետևանքով (օրինակ՝ ԱԷԿ-ների շահագործումից, միջուկային զենքի փորձարկումից և այլն): Բնական ճ. բացասական երևույթներ չի առաջացնում, որովհետև կենդանի օրգանիզմները հարմարվում են դրան, իսկ արհեստական ճ. քայքայում է բնական էկոհամակարգերը և վտանգավոր է կենդանի օրգանիզմների ու մարդու առողջության համար:
Հողի ճ. պայմանավորված է հողում պարունակվող բնական և արհեստ. ճառագայթաակտիվ տարրերով ու իզոտոպներով: Հողի բնական բարձր ճ. առաջանում է հիմնականում ուրանի, ռադիումի, թորիումի և կալիումի ճառագայթաակտիվ իզոտոպներ պարունակող հանքավայրերում ու դրանց մերձակայքում, սակայն փոքր քանակությամբ ճառագայթաակտիվ նյութեր սփռված են երկրագնդի ամբողջ մակերևույթով և կան բոլոր հանքապարներում, հողերում, ջրերում: Հողի արհեստական ճ. առաջանում է միջուկային զենքի պայթյունից, միջուկային ռեակտորների աշխատանքից ու վթարից, ատոմային արդ. թափոններից: ճ. լինում է տեղային (աղտոտման աղբյուրի մոտ) և համընդհանուր (ողջ երկրագնդով՝ միջուկային զենքի պայթյունի ազդեցության տարածքում):
Մթնոլորտի ճ. պայմանավորված է բնական շարժընթացների կամ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված ճառագայթաակտիվ գազերով և աերոզոլներով. Բնական ճառագայթաակտիվ գազերը (որոնք պարունակում են հողում ուրանի և թորիումի տրոհումից առաջացած ռադիումի իզոտոպներ) մթնոլորտ են թափանցում հողում եղած օդի և մթնոլորտի օդի գազափոխանակության կամ դիֆուզիայի հետևանքով: հսկ ռադոնի իզոտոպների տրոհումից առաջանում են մետաղներ պարունակող աերոզոլներ:
Արհեստական ճառագայթաակտիվ աերոզոլներն առաջանում են միջուկային պայթյունից, պարունակում են 100-ից ավելի ճառագայթաակտիվ իզոտոպներ և, կախված մասնիկների չափերից ու մթնոլորտ նետվելու բարձրությունից, կարող են տարածվել հարյուրավոր կմ երից մինչև տասնյակ հզ. կմեը:
ճառագայթաակտիվ տեղումներն անձրևի, ձյան տեղումների հետ կամ չոր տեսքով մթնոլորտից երկրի վրա թափվող ճառագայթաակտիվ նյութերն են: Դրանք ուժեղանում են հատկապես մյ^ւոլորտում և Երկրի մակերևույթին միջուկային զենք փորձարկելիս, ինչպես նաև միջուկային ռեակտորների վթարից: Ամենասաստիկ ճառագայթաակտիվ տեղումները դիտվել են 1950-ականներին և 1960-ական թթ. սկզբներին կատարված սերիական միջուկային փորձարկումների ժամանակ (այնուհետև միջուկային զենքի փորձարկումները կատարվել են հիմնականում ստորգետնյա): Սաստիկ ճառագայթաակտիվ տեղումներ ԵՆ դիտվել նաև 1986-ին՝ Չեռնոբիլի վթարի ժամանակ, Երբ ճառագայթաակտիվ նյութերի արտանետման ծավալը կազմել է 140 մլն Կյոտի, իսկ աղտոտված ընդհանուր տարածքը (Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա) գնահատվել է 160 հզ. կմ2։ Տես նաև ճառագայթային աղտոտում.
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՂՏՈՏՈՒՄ, ճառագայթաակտիվ աղտոտում, իոնացնող ճառագայթման առաջացրած ֆիզ. աղտոտման տեսակ: ճ.ա. կարող են առաջացնել որոշակի սարքերը (օրինակ՝ բժշկ. ռենտգենյան սարքավորումներ, հեռուստացույցը) կամ ճառագայթաակտիվ քիմ. նյութերը: Գոյություն ունի բնական ճառագայթային ֆոն, որը պայմանավորված է տիեզ.. ճառագայթումով և Երկրի հանքապարների ճառագայթաակտիվ տարրերով: Այդ ֆոնը երբեմն անվանում են բնական ճ.ա.:
ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պարազիտիզմ, օրգանիզմների փոխհարաբերության տեսակ, Երբ մի օրգանիզմ (մակաբույծը) օգտագործում է մյուսին (տիրոջը)՝ որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր: Մ. օրգանիզմների համակեցության ձևերից է, որում միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում): Տարբերում են արտաքին Մ. (էնդոպարազիտիզմ), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին Մ. (էնդոպարազիտիզմ), երբ մակաբույծն ապրում է տիրոջ օրգաններում և հյուսվածքներում: Մ. լինում է ժամանակավոր և մշտական: ժամանակավոր Մ. արտահայտվում է տարբեր ձևերով՝ 1. մակաբույծը (օրինակ՝ արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու Նպատակով, 2. մակաբույծը (օրինակ՝ արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու, 3. մակաբույծը (օրինակ՝ լվերը) տիրոջ վրա է անցկացնում ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը: Մշտական Մ-յան դեպքում մակաբույծը չի կարող ապրել առանց իր տիրոջ (օրինակ՝ մալարիայի պլազմոդիումը, էխինոկոկ և այլն): Մակաբույծները հաճախ այս կամ այն չափով վնասում են տիրոջը: Ախտածին մակաբույծը թեև կարող է հիվանդություն չառաջացնել, սակայն տերը դառնում է մակաբույծի տարածման աղբյուր (մակաբուծւսկիր): Շատ մակաբույծներ հակածիններ ԵՆ և տիրոջ օրգանիզմում