Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/62

Այս էջը հաստատված է

Հանքավայրի երկրբ. կառուցվածքի, ապարագիտ. ու քիմ. կազմերի, տեկտոնիկայի, հանքամարմինների ձևերի ու չափերի, ծագման ու հասակի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվել են երկրաբաններ Վ.Գրուշևոյը, Կ.Պաֆենհոլցը, Օ.Ստեփանյանը, Հ.Մաղաքյանը, Մ. Մկրտչյանը և ուր.:


Ա.պ.հ. եղել է Հայաստանի պղնձի արդյունահանման հիմն, տեղամասը, որտեղից կորզվել են նաև կապար, ցինկ, արծաթ, ոսկի և այլն: 1955-ին հանքադաշտի հվ-արմ-ում հայտնաբերվել են արդ. նշանակության զգալի պաշարներ: XVIII դ. պղինձը պարզունակ եղանակով ձուլել են տեղում, այնուհետև ընդհատումներով հանքանյութն արդյունահանել են ռուս, իսկ XIX դ. 80-ական թթ-ից՝ ֆրանսիացի ձեռնարկատերերը, XIX և XX դդ. սահմանագլխին Ալավերդում ֆրանսիացիները կառուցել են «Մանես» պղնձաձուլ. գործարանը, որը խորհըրդային իշխանության տարիներին կատարելագործվել, ընդարձակվել և գործել է մինչև 1989-ը: 1997-ից վերագործարկվել է «Մանես և Վալլեքս» (2001-ից՝ «Արմինիըն Քափըր Փրոգրամ») ընկերության կողմից,շահագործվում է էկոլոգիապես մաքուր եղանակով:


ԱԽԹԱԼԱՅԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում՝ Ախթալա երկաթուղային կայարանից 2 կմ հս-արմ.: Միջին ջերմաստիճանի ջրաջերմային, հրաքարային հանքավայր է՝ ծագումնաբանորեն կապված յուրայի հրաբխ. գործունեության հետ: Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, սֆալերիտ, խալկոպիրիտ, գալենիտ միներալներից: Հանքանյութը հոծ, երակիկացանավոր և ցանավոր է: Առավել հարուստ հանքանյութը պարունակում է նաև կապար, ցինկ, պղինձ, կադմիում, ոսկի, արծաթ:


Ոսպնյականման, շտոկանման (զանգվածային) և ժապավենաձև շուրջ 13 հանքամարմինները տեղադրված են հանք պարունակող քվարցային դացիտների գմբեթային մասում: Հանքամարմինների հաստությունը 5-20 մ է, լայն.՝ 75-95 մ, երկար.՝ 350 500 մ:


Հանքավայրը հայտնի է VI դ-ից, ընդմիջումներով շահագործվել է XII դ-ից: XVIII դ. 2-րդ կեսին ակտիվ շահագործել են հույն հանքարդյունաբերողները:


Սկզբում հանքավայրից կորզվել են միայն արծաթ և ոսկի, հետագայում՝ նաև պղինձ, ցինկ, կապար, կադմիում, բարիում և պիրիտ: 1986-ին հանքանյութի պաշարների նվազման և արդյունահանման անշահավետության պատճառով հետախուզ. և շահագործող. աշխատանքները դադարեցվել են: 1998-ից «Մետալ Պրինց» ընկերությունը վերսկսել է հետախուզ և հանութային աշխատանքները:



ԱԴԱՅԻՆ ՏԵԿՏՈՆԻԿԱ, երկրակեղևի յուրահատուկ ձևախախտում, որն առաջանում է աղաբեր պլաստիկ նստվածքների տեղաշարժման հետևանքով: Տեկտոն. ակտիվ գոտիներում աղաբեր հզոր շերտախմբերը, Ենթարկվելով ծածկող ապարների ճնշմանը, ճմլվում, ձևախախտվում և տեղափոխվում են երկրակեղևի վերին՝ ավելի թույլ ճնշման հորիզոններ՝ առաջացնելով մինչև 10 կմ տրամագծով գմբեթներ, գլխարկներ և այլ բարձրացումներ: Հայաստանի տարածքը հարուստ է Ա.տ-ով պայմանավորված աղահանքերով: Դեռևս հնագույն ժամանակներից հայտնի են Դարանաղի (Եփրատի ավազան), Աղիովտի (Արճեշ), Կողբի աղահանքերը: Վերջին տարիներին հայտնաբերվել է մերձերևանյան աղաբեր ավազանը [Ավան (տես Ավանի աղի հանք, Ծիծեռնակաբերդ, Կարմիր բլուր, Եռաբլուր, Պտղնի և այլն], որը նատրիումական աղերից բացի, պարունակում է նաև կալիումական աղեր, բորատներ, գիպս, անհիդրիտներ:


ԱՂԲՅՈՒՐ, ստորերկրյա ջրի բնական ելքը Երկրի մակերևույթ՝ պայմանավորված տեղանքի երկրբ. կառուցվածքով, կտրտվածությամբ, ջրատար շերտերի դասավորությամբ: Ա. առաջանում է, երբ ռելիեֆի բացասական ձևերը հատում են ջրատար հորիզոնները: Ա. սնվում է տարբեր տիպերի ստորերկրյա ջրերից: Կարստային շրջաններում լինում են մեծ ելք ունեցող Ա-ներ (վոկլյուզներ), երիտասարդ հրաբխականության շրջաններում՝ տաք Ա-ներ և գեյզերներ: Ա֊ները ստորաբաժանվում են ըստ ջրի ելքի բնույթի (վերընթաց, վարընթաց), ջերմաստիճանի (սառը, գոլ, տաք, գերտաք), ջրի քանակի փոփոխականության (մշտական, ժամանակավոր), հանքայնացման (քաղցրահամ, հանքային): Ա֊ներով առավել հարուստ են ՀՀ լեռն, շրջանները:

Հայկ. հրաբխ. բարձրավանդակում և միջլեռն. գոգավորություններում բազմաթիվ են մեծ ծախս (0,1-2,5 հզ. լ/վ) ունեցող Ա-ները: ՀՀ-ում հաշվվում է մոտ 10 հզ. Ա.: Դրանցից են Մեծամորի, Աշոցքի Զույգաղբյուրի, Ապարանի, Նազրևան-Բազմաղբյուրի, Արզնու,