Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/626

Այս էջը սրբագրված չէ

ծեռնակաբերդի զբոսայգիները, Օպերայի և բալետի թատրոնի, Շահումյանի պուրակները, Գլխ. պողոտան, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի, Ջրաշխարհի հանգստի գոտիները և այլն: Պ.ա-ի գործեր են ստեղծվել նաև ՀՀ մյուս քաղաքներում, 1970-ականներից կիրառվում են նաև բույսերի ձևավոր խուզման հնարքները (կանաչ քանդակներ)՝ «ձիերի», «ջայլամների», «ընձուղտների» և այլ կենդանիների «կերպարանքներով»: Տես նաև՝ Կանաչապատում.

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ (< լատ. pestis -վարակ և caedo - սպանում եմ), քիմ. միացություններ, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտ. կենդանիների արտաքին մակաբույծների, մարդկանց ու կենդանիների հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարելու համար: Պ. են նաև տերևազրկողները (դեֆոլիանտներ), ցամաքեցնող նյութերը (դեսիկանտներ), բույսերի աճումն ու զարգացումը կանոնավորող նյութերը (աուքսիններ, ռետարդանտներ), վանող նյութերը (ռեպելենտներ): Պ. պետք է անվնաս լինեն մարդու և շրջակա միջավայրի և օգտակար՝ կենդանիների համար, բացասաբար չազդեն բույսերի աճման, զարգացման ու բերքատվության վրա, ընդհակառակը խթանեն դրանք և որոշակի ժամանակից հետո կորցնեն թունավոր հատկությունը: Դրանք չպետք է կուտակվեն բույսերի, կենդանիների օրգանիզմներում, հողում, ջրում, օդում, այլ կատարելով իրենց դրական դերը՝ արագ քայքայվեն: Ըստ. քիմ. բաղադրության՝ Պ. բաժանվում են 3 խմբի՝ 1. անօրգանական միացություններ (ֆտոր, ծծումբ, բարիում, պղինձ և այլն պարունակող նյութեր), 2. բուսական, սնկային և մանրէային ծագում ունեցող միացություններ [պիրեթրիններ (քրիզանթեմաթթուն և նրա որոշ ածանցյալները), անաբագին, նիկոտին, սնկային և մանրէային պատրաստուկներ, հակաբիոտիկներ], 3. օրգանական միացություններ [քլորօրգ. (ԴԴՏ, հեքսաքլորան, ալդրին, կելևան և այլն)՝ կուտակվում են կենդանի օրգանիզմներում և թունավոր են, ֆոսֆորօրգ. (կարբոֆոս, մետաֆոս, քլորոֆոս, թիոֆոս և այլն)՝ քայքայվում են համեմատաբար կարճ ժամանակահատվածում, կարբամիդային և երկթիոկարբամիդային թթուների ածանցյալներ (կարբաթիոն, ցինեբ և այլն)՝ թույլ կամ միջին թունավորությամբ, քայքայվում են տարբեր ժամանակահատվածներում, կենդանի օրգանիզմների վրա ազդում են որպես էմբրիոտոքսիկ և մուտածին նյութեր, պիրեթրոիդային պատրաստուկներ (ամբուլ, ցիմբուլ, սամիցիդին), բարձր, միջին և ցածր թունավորությամբ նյութեր]: Պ. ստորաբաժանվում են հետևյալ խմբերի, միջատասպաններ (ինսեկտիցիդներ), տզասպաններ (ակարիցիդներ), կենդանասպաններ (զոոցիդներ, հատկապես ողնաշարավոր կենդանիների), որդասպաններ (նեմատոցիդներ), սնկասպաններ (ֆունգիցիդներ), մանրէասպաններ (բակտերիցիդներ), մոլախոտեր ոչնչացնողներ (հերբիցիդներ) և այլն: Ըստ օրգանիզմի մեջ ներթափանցման և ազդեցության բնույթի՝ Պ. լինում են աղիքային, շփումային, ֆումիգանտ (գոլորշու կամ գազային ձևով՝ շնչառ. ուղիներում), համակողմանի: Պ. լինում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, խտանյութերի, պինդ նյութերի և այլ ձևերով: Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, գազացման (ֆումիգացման), թունավոր գրավչանյութերի, ախտահանման եղանակներով: Պ-ի գործածման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները, կանխատեսել վերջնական արդյունքները ոչ միայն որոշակի վնասատուների, այլև կենսահամակեցությունների համար:

ՊՈՊՈՒԼԱՅԻԱ (< լատ. populus - ժողովուրդ), ընդհանուր գենոֆոնդով և որոշակի տարածք զբաղեցնող միևնույն տեսակի առանձնյակների ամբողջությունը: Պ-ի ներկայացուցիչներն ավելի մեծ հավանականություն ունեն խաչասերվելու միմյանց, քան մյուս Պ-ների առանձնյակների հետ: Պ. էվոլյուցիոն շարժընթացի տարրական միավորն է, և այն բնորոշող հիմն, բնութագիրը գենետիկ, միասնությունն է: Միաժամանակ Պ-ի առանձնյակներին հատուկ է ժառանգ. փոփոխականության համար ռեզերվ հանդիսացող գենետիկ, տարասեռությունը (հիմն, գենոֆոնդի սահմաններում): Կենսբ. տեսակը սովորաբար ներկայացվում է բազմաթիվ փոխազդող Պ-ներով: Պ-ներ են, օրինակ, ընտանի կենդանիների ցեղերը և բույսերի սորտերը: Պ. ձևավորվում է կյանքի պայմանների ներգործությամբ, ժառանգականության, փոփոխականության և բնական ընտրության գործոնների փոխազդեցությամբ: Գենետիկ., ձևաբանաֆիզիոլոգ. անհամարժեքության, շրջակա միջավայրի անհամասեռության հետևանքով Պ-ները ձեռք են բերում բարդ կառուցվածք՛ առանձնյակները տարբերվում են սեռով, տարիքով, տրամախաչվող տարբեր սերունդների, կենս, ցիկլի տարբեր փուլերի, Պ-ի ներսում անկայուն խմբավորումների (գաղութ, հոտ, ընտանիք և այլն ) պատկանելությամբ: Պ-ի առանձնյակների քանակը խիստ փոփոխական է նույնիսկ մեկ տեսակի սահմաններում (սովորաբար մի քանի հարյուրից ոչ պակաս, սակայն կարող է հասնել հազարների և միլիոնների): Պ-ի սահմաններում և դրանց միջև են ընթանում էվոլյուցիայի հիմքը կազմող միկրոէվոլյուցիայի շարժընթացները: