ՋՐԱՏԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ հ. Վ. Եղիազարովի անվան: Կազմակերպվել է 1963-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Ջրային հիմնահարցերի (1943) և ՀԽՍՀ շրային տնտեսության նախարարության հիդրոտեխնիկայի և մելիորացիայի (1948) ԳՀԻ-ների միավորմամբ: Հիմն, խնդիրներն են ջրատնտ. համակարգերի, ջրային պաշարների համալիր օգտագործման ու պահպանման կառավարումը, հիդրոտեխ. կառուցվածքների նոր շինվածքների մշակումն ու հիդրավլիկ. մոդելային հետազոտությունները, հիդրոտեխ. կառուցվածքների անվտանգության ապահովումը, ջրային պաշարների մոնիտորինգի, ջրի որակի չափորոշիչների, ջրատեխ. կառույցների, ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շին-յան և վերակառուցման նախագծերի, ջրային ոլորտում տնտ. և իրավ, հարցերի, էներգախնայող ոչ մեծ ջրաագրեգատների մշակումները, ջրային տնտ. համակարգում նոր տեխնիկայի ներդրումը: հնստ-ում կատարվել են ջրատեխ. հանգույցների և առանձին կառույցների մոդելային հետազոտություններ: Մշակվել են Սևանա լճի բնապահպան. ջրատնտ. հիմնահարցի, լճի հնարավոր բարձր մակարդակի պահպանման սխեմայի գիտ. հիմունքները (տես Սևանա լճի պահպանություն):
ՋՐԱՏԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ, ջրագր., ջրաերկրբ., ջրաֆիզ. և ջրաքիմ. ցուցանիշների կանոնակարգված (և տարածման ենթակա) դիտարկումների համակարգ, որն ապահովում է այդ տվյալների հավաքումը և մշակումը: Ջ.պ.մ. ապահովում է տվյալներ ջրային պաշարների քանակ, (այդ թվում նաև ձնածածկույթների) և որակ, ցուցանիշների, օգտագործման արդյունավետության, ջրային պաշարների վրա մարդահարույց ազդեցությունների հետևանքների՝ ներառյալ աղտոտման, կեղտաջրերի և գրանցում գտնվող նյութերի կազմերի, քանակների, ջրային պաշարների վերականգնման, ջրհեղեղների, սելավների, երաշտների կանխատեսումների, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների ու դրանց վիճակի, մթն. տեղումների և մթնոլորԿեչուտի ջրամբարի «մարգարիտկան» տի ջերմաստիճանային ռեժիմի, ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների, ջրի ազգ. ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
ՋՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՏՏՆԵՐ, ջրային պաշարների օգտագործման կամ ջրային տարերքի քայքայիչ ազդեցության դեմ պայքարելու նպատակով նախատեսված կառույցներ: Ըստ տեղադիրքի՝ լինում են ծովային, գետային, լճային: Տարբերում են վերգետնյա և ստորգետնյա Ջ.կ.: Ըստ նշանակության՝ լինում են ջրաէ-ներգետիկ, ոռոգման, ջրամատակարարման և կոյուղու, ընդերքային ջրերի օգտագործման և այլն: Տարբերում են ընդհանուր (ջրերի օգտագործման գրեթե բոլոր եղանակների համար) և հատուկ (ջրերի օգտագործման որևէ բնագավառի համար) Ջ.կ.: Ընդհանուր Ջ.կ. են ջրդիմհարը (ամբարտակներ), որի դեպքում պատնեշում են գետերի հունը և գետահովիտները, ջրմուղը (ջրատարներ, ջրանցքներ, խողովակաշարեր), ջուրը տեղափոխում են նախատեսված վայր, ջրառուն օգտագործում են ջրաղբյուրից ջուրը ջրատար տեղաւիոխելու և ջրմուղները սառույցից, ջրաբերուկներից պաշտպանելունպատակով: Հատուկ Ջ.կ. են ջրային էներգիայի օգտագործման (ջրէկ-ներ, ճնշումային ավազաններ), ջրային տրանսպորտի (նավարկման ջրարգելակներ, նավամբարձիչներ, փարոսներ), նավահանգստային (ծովապատնեշներ, նավանորոգարաններ), հողաբարելավման կառույցները: Որոշ դեպքերում ընդհանուր և հատուկ կառույցները համատեղվում են 1 համալիրում, որը միաժամանակ իրականացնում է մի ՀՀ-ում և ԼՂՀ-ում 10 մլն մ3 ջրատարողություն ունեցող ջրամբարներ N° Ջրամբարի անվանումը Ջրավազան Ջրատարողությունը (մլն մ 3) ընդհանուր օգտակար 1. Ախուրյանի Ախուրյան 525 510 2. Սարսանգի Թարթառ 560 500 3. Սպանդարյանի Որոտան 276 237 4. Արփի լճի Ախուրյան 105 103 5. Ապարանի Քասաղ 91 81 6. Տոլորսի Որոտան 96,8 80 7. Ազատի Ազատ 70 60,9 8. Ջոդասի ԱղստԼւ 45 43 9. Կառնուտի Ախուրյան 24,7 21,8 10. Հերհերի Արփա 26 23 11. Հախումի Հախում 12 11 12. Կեչուտի Արփա 24 3,5 13. Շամբի Որոտան 13,6 1,8