Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/63

Այս էջը հաստատված է

Ակունքի, Արգելի, Արզականի, Սոլակի, Մաքրականի, Սարուխանի, Հացառատի, Գառնի-Գողթի, Ջերմուկի, Շաքիի և այլ Ա-ներ, որոնց գումարային ծախսը (առանց Մեծամորի աղբյուրախմբի) գերազանցում է 45-46 հզ. լ/վ Օգտագործվում են կենցաղային, արդ. ջրամատակարարման, ոռոգման նպատակներով: ՀՀ հարուստ է նաև հանքային աղբյուրներով:

ԱՄՖԻԲՈԼԻՏ (հուն.՝ amphibolos -կասկածելի, անորոշ), փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում ամֆիբոլ, հոռնբլենդ և պլագիոկլազ միներալներից: Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ մուգ կանաչից սև: Տարածված է Ծաղկունյաց բյուրեղային զանգվածում (Հանքավան և Արզական գ-երի մոտ), Ապարանի շրջակայքում, Սևան-Ամասիայի օֆիոլիթներում և Հվ. Ձանգեգուրում (Շվանիձոր և Նռնաձոր գերի մոտ): Ապարանի և Արզականի Ա-ները պարունակում են տիտանի հումք՝ ռուտիլ միներալ: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԱՆԴԵԶԻՏ (կոչվել է Անդյան լեռների անունով), հրաբխ. միջին կազմության ապար՝ կազմված պլագիոկլագ, պիրոքսեն, ամֆիբոլ, բիոտիտ միներալներից, հազվադեպ՝ քվարցից ու հրաբխ. ապակուց: Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն: Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից: Տարածված է Արագած, Գեղամա, Վարդենիս լեռնազանգվածներում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում, Երևանի շրջակայքում: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԱՆԻԻ ՏԻՊԻ ՏՈՒՖ, պեմզային տուֆ, հրաբխ. ապար, տուֆի տարատեսակ: Առաջացել է հրաբխի իգնիմբրիտային ժայթքման ժամանակ՝ մոխրի, ավազի, պեմզայի և լապիլների խտացումից ու ջերմազոդումից: Կազմված է հիմնականում ապակե ոչ բյուրեղային (ամորֆ) մանրաբեկորներից՝ պլագիոկլազի, պիրոքսենի ու հանքային միներալների բյուրեղներից և հին լավաների կտորներից: Գույնը դեղին է, երբեմն՝ դեղնաշագանակագույն, վարդադեղնագույն, ծակոտկենությունը՝ 35-44 %: Ջերմաձայնամեկուսիչ է: Տարածված է Արագած լեռնավահանում: Շահագործվում է Անիպեմզայի տուֆի հանաքավայրը. Օգտագործվում է շին-յան մեջ: Ա.տ.տ-ից են կառուցվել Անիի եկեղեցիները, շենքերը, Երևանի Երկաթուղային կայարանի և բազմաթիվ բնակելի ու վարչ. շենքեր:


ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ՏՈՒՖԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Շիրակի մարզում: Հան¬ քադաշտն սկսվում է Անիպեմզա գ-ից, տարածվում Ախուրյան գետի ձախ ափով հս.՝ մինչև Խարկով գ-ի ավերակները: Ներկայացված է Անիի և Երևան-Գյումրու տիպերի տուֆերով: Տարածքը 60 կմ2 է, արդ. շերտի հզորությունը՝ 6-8 մ. Տուֆաշերտը տեղադրված է վերին պլիոցենի դոլերիտային բազալտները (հաստ.՝ մինչև 200 մ) ծածկող լճագետային նստվածքների վրա: Հիմքում պեմզաավազային կամ պեմզամոխրային գոյացումներ են, որոնք աստիճանաբար փոխակերպվում են բաց դեղնավուն տուֆերի. Վերջիններն առաջացել են դացիտային կազմի մոխրի և պեմզայի բեկորների ջերմազոդումից:

Հետախուզված պաշարները կազմում են 6115 հզ. մ3:

ԱՊԱՐ ԿԱՏՄՈԴ ՄԻՆԵՐԱԼՆԵՐ, տարածված միներալներ, որոնցից կազմված են ապարները. Տարբերում են գլխավոր Ա.կ.մ., որոնք կազմում են ապարի զանգվածի հիմն, մասը, երկրորդական՝ կազմում են ապարի զանգվածի մի քանի տոկոսը, և ուղեկցող՝ կազմում են ապարի զանգվածի մոտ 1 %-ը: Ապարի անվանումը տրվում է՝ ելնելով հիմնականում գլխ. Ա.կ.մ-ի քանակությունից: Մագմայական և մասամբ փոխակերպային ապարների հիմն. Ա.կ.մ. են դաշտային սպաթները, ամփիբոլները, պիրոքսենները, փայլարները, քվարցը և այլն: Նստվածքային ապարներում գլխ. Ա.կ.մ. են վերոնշյալները, կալցիտը, դոլոմիտը կավային միներալները:


ԱՊԱՐՆԵՐ, երկրակեղևը կազմող մեկ կամ մի քանի միներալներից կազմված բնական զանգվածներ: Ըստ ծագման՝ լինում են մագմայական, նստվածքային և փոխակերպային:

Մագմայական (հրաբխ.) Ա. առաջանում են Երկրի խոր հորիզոններում՝ սիլիկատային հալոցքների Անդեզիտ Անիի տիպի տուֆ (մագմա կամ լավա) սառչելու և բյուրեղանալու հետևանքով: Դրանք բաժանվում են ներժայթուք (ինտրուզիվ)՝ գաբրո, գրանիտ, դիորիտ և այլն, և արտաժայթուք (էֆուզիվ)՝ բազալտ, անդեզիտ, տուֆ և այլն, Ա-ի:

ՀՀ տարածքի մեծ մասը ծածկված է արտավիժած հրաբխ. Ա-ով, մեծ մասամբ՝ բազալտների, անդեզիտների, ռիոլիտների հոսքերով ու ծածկոցներով, բազմատեսակ տուֆերով (Գեղամա, Արագածի և Սյունիքի զանգվածներ, Շամիրամի, Եղվարդի սարավանդներ և այլն): Ներժայթուք Ա-ի տարածքն ավելի քան 2 հզ. կմ2 է (Մեղրու պլուտոն, Գեղիի, Արամազդի, Սվարանցի, Հաղպատի, Թեժլեռան, Աղվերանի և այլ զանգվածներ):

Նստվածքային Ա. առաջանում են Երկրի մակերևույթին կամ ոչ մեծ խորություններում՝ ծովային ու ցամաքային նստվածքների վերափոխման հետևանքով (դիագենեզ, քարացում): Ըստ ծագման՝ նստվածքային Ա. լինում են բեկորային (ավազ-ավազաքար, խճաքար-փշրաքար, գլաքար-խառնաքար), կավային (կավեր, քարացած կավեր կամ արգիլիտներ, լյոսանման կավեր և այլն), ոչ բեկորային՝ քիմիածին, կենսաքիմիածին, օրգ. (կրաքար, քարաղ, ղիատոմիտ