առանձին տարածքների համար կարող են սահմանվել առավել խիստ նորմատիվներ: Այդ նորմատիվները և դրանց որոշման Եղանակները հաստատվում և գործողության մեջ են դրվում ՀՀ Կառավարության սահմանած կարգով:
ՍԵԼԱՎ, լեռն, գետերի հուներում հանկարծահաս, մեծ քայքայիչ ուժով, կարճատև, բավական մեծ արագության (մինչև 10 մ/վհ. ավելի) ցեխային, ցեխաքարային գանգվածահոսք: Ս-Ները սովորաբար ձևավորվում են ջրհավաք ավազանի սահմաններում թափվող տեղատարափ մթն. տեղումներից, մակերևութային հեղուկ հոսքից և տարվա չորային ժամանակաշրջանում լեռն, ապարների հողմահարումից գոյացած կուտակումներից: Ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, և ջրում կոշտ նյութերի պարունակությունն ավելանում է 10-75 %-ով: Երբեմն Ս. ձևավորվում է ձյան, սառցադաշտային բուռն հալքից, ջրամբարների վթարից: հր կործանարար ուժով հայտնի է Գետառի 1946-ի Ս.: ՀՀ և ԼՂՀ տարածքներում սելավային երևույթների 75 %-ը բաժին է ընկնում 1800-2800 մ բարձրներին՝ կապված տեղատարափ անձրևների, կարկուտի, հազվադեպ ձնհալքի հետ: ՀՀ սելավային ավազաններն ու հոսքերը լինում են տարբեր սելավաբերության, ձևավորման հաճախականության, հոսքի պինդ նյութով հագեցածության: ՀՀ-ում Ս-ների ամենամեծ քանակությունը հունիս (30 %) - հուլիսին (25 %) է: Ս-Ները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությունը՝ հողերի լվացմամբ, ձորակների առաջացմամբ, հողատարածքները բերվածքներով ծածկելով: Ս-ները հատկապես հաճախակի են Արագածի հվ., հվարմ. (Մաստարա), Փամբակ, Դեբեդ, Ազատ, Վեղի, Հրազդան, Գետառ, Ողջաբերդ, Ողջի, Գորիս և Մեղրի գետերի ավազաններում: Ընդհանուր առմամբ Ս-ները վնաս են հասցնում հանրապետության շուրջ 200 բնակավայրի: Գլխ. տրանսպորտային հաղորդակցուղիների վրա բացահայտված են 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր: Սելավային հոսքերը ջրային էրոզիայի առավել ցայտուն, իսկ ՀՀ տարածքում նաև անապատացմաև հզոր գործոններից են: Հողի էրոզիան սկսվում է տեղատարափ անձրևների թափվելու ընթացքում և վերջանում Ս-ների ձևավորմամբ, որոնք իրենց բերվածքներով աղտոտում են գետերը, խցանում դրանց հուներն ու ծածկում գետահովիտների առափնյա հողերը: Հաշվի առնելով սելավաբերության աստիճանը, մասշտաբները, գործելու հաճախականությունը, սելավային զանգվածների պինդ բաղադրիչի քանակն ու բնույթը՝ ՀՀ տարածքում առանձնացվումԵն՝առաջին կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են ուժեղ կամ միջին սելավաբերությամբ, մեծ չափերով, բարձր հաճախականությամբ և տնտ. օբյեկտների նկատմամբ լուրջ սպառնալիքով), Երկրորդ կարգի վտանգավորության հոսքեր [բնորոշվում են միջին մասշտաբի սելավաբերությամբ, չափավոր հաճախականությամբ (մինչև 10 տարի) և Ապառնում բնակելի առանձին շենքերին, Երկրորդ կարգի խճուղային ճանապարհներին, խոշոր ջրանցքներին ու կառույցներին], երրորդ կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են թույլ սելավաբերությամբ և թոցլ հաճախականությամբ. Ապառնում են տեղ. նշանակության ճանապարհներին, ցանքատարածություններին, անտառներին, արոտավայրերին, փոքր ջրանցքներին): Ս-ի դեմ պայքարի հիմն, միջոցներն են հողաբուսածածկույթի ամրացումն ու պահպանումը, լեռնալանջերի անտառապատումը, գետահուների կանոնավորումն ու ամբարտակումը և այլ ջրաւոեխ. միջոցառումներ:
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՍՊԱԾ) ՀՀ, երկրաշարժերի կանխատեսման և մոնիտորինգի, ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ու գնահատման, սեյսմիկ վտանգի հետ կապված երկրորդային վտանգի և քաղաքներում շրջակա միջավայրի վրա ուժեղ Երկրաշարժերի ազդեցության գնահատման, բնակչությանը երկրաշարժերից պաշտպանվելու կանոնների ուսուցման, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարար. աշխատանքները համակարգող ծառայություն: Ստեղծվել է 1991-ին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր: 2005-ից՝ ՀՀ տարածքային նախարարության գործակալություն: Ունի 6 ստորաբաժանում՝ տեղեկատվության վերլուծության, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման վարչություններ, շենքերի ու շինությունների սեյսմակայունության, դիտացանցերի, գիտատեխ. հետազոտությունների, հասարակության կապերի և միջազգ. համագործակցության բաժիններ: Գործակալությունն ունի Հս. (Գյումրիում), Արմ. (Երևանում), Հվ. (Կապանում) և Արլ. (Ստեփանակերտում) տարածքային ծառայություններ: Համակարգում գործում են գիտատեխ. և փորձագիտ. խորհուրդներ: Երկրաշարժի կանխատեսման մասին փորձագիտ. խորհրդի եզրակացությունն անմիջապես հաղորդվում է ՀՀ Նախագահին և վարչապետին: ԱՊԱԾ մշակել է սեյսմիկ պաշտպանության բոլոր տարրերն ընդգրկող «Սեյսմիկ ռիսկի Նվազեցումը ՀՀ տարածքում» (1999), «Սեյսմիկ ռիսկի նվազեցումը Երևան քաղաքում» (1999) ռազմավար., պետ. համալիր, Երկարաժամկետ ծրագրեր, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ սեյսմակայուն շին-յան նոր չափանիշներ, Սպիտակի Երկրաշարժի գոտում շենքերի սեյսմակայունությունը բարձրացնող նոր Եղանակներ և գնահատել ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը: Ստեղծվել է արագ արձագանքման ուժերի համակարգ՝ սեյսմոլոգների, հատուկ փրկարար, ջոկատների, կապի աշխատողների, շինարարների և ուրիշների ներգրավմամբ: ՀՀ տարածքում գործում են ծառայության Ազգ. բազմահարաչափ, միջազգ. (IRIS, GRS), տարածաշրջանային և տեղ. ցանցերի ավելի քան 150 կայան, իրականացնում են երկրակեղևի և մթնոլորտի սեյսմոլոգ., Երկրաֆիգ., ջրաերկրադինամիկ., Երկրաքիմ., գեոդեզ. և կենսբ. շուրջօրյա դիտարկումներ: ՍՊԱՇ սեյսմոլոգ, միջազգ. կենտրոն է. համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իրանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի համանման կենտրոնների հետ: 1998-ի հոկտեմբերին ժնևում բնական աղետների նվազեցման միջազգ. տասնամյակի համաժողովում