հս.՝ Արաքսի ձախափնյա մասը: Երկար. մոտ կմ է, լայն.՝ մինչև 30 կմ: Ջրապարունակ շերտախումբը (հաստ.՝ 300-500 մ) բաղկացած է ավազագլաքարերից ու ճեղքային լավաներից, որոնք հերթափոխվում են անջրաթափանց կավաշերտերով: Ավազանում առանձնացվում են գրունտային ջրերի վերին (ենթաարտեզյան) և ստորին (արտեզյան) ստորերկրյա ջրերի հորիզոններ, որոնք սնվում են Արարատյան գոգավորությունը եզրավորող լեռնաշղթաների ստորերկրյա ջրերից: Ա. ա. ա-ի ջրերը հիդրոկարբոնատկալցիումային են, թույլ և միջին կոշտության, հանքայնացումը՝ մինչև 0,6-0,8գ4, ջերմաստիճանը՝ 10-15°C: Վերին հորիզոնների գրունտային ջրերի մակարդակը 0,5-15 ւ/խորներում է, որի հետևանքով որոշ տեղերում հողերը ճահճակալում և աղակալում են: Արարատյան դաշտում առաջին անգամ շատրվանող ջուր ստացվել է 1902-ին՝ Մասիս գ-ի մոտ կատարվող շին. աշխատանքների ժամանակ, իսկ ստորերկրյա ջրերի կանոնավոր հետախուզումն ու շահագործումն սկսվել են 1940-ական թթ.: Փորված է մոտ 1600 հորատանցք, որոնց մոտ կեսը տալիս է լավորակ շատրվանող ջուր (ավազանի կենտր. մասերում՝ մինչև 20-25 մբարձրություն): Մնացած մասից ջուրն արդյունահանվում է մղիչներով: Ապրիլ-սեպտեմբերին հորատանցքերից ստացվում է 30- 40 մ3/վ ջուր: Ձմռանը ջրի արդյունահանումը խիստ կրճատվում է: Ա.ա.ա-ի ջրերն օգտագործվում են Արարատյան դաշտի գրեթե բոլոր բնակավայրերին (մասամբ՝ Երևանին) խմելու ջուր մատակարարելու, ոռոգման ու տեխ. նպատակներով: ԱՐԱՔՍԻ ՄԻՋԼԵՌՆԱՅԻՆ ԻՋՎԱԾՔ, տեկտոն. և լեռնագր. խոշոր միավոր Հայկ. լեռնաշխարհում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.՝ Արաքսի միջին հոսանքի երկարությամբ՝ Ախուրյանի գետաբերանից մինչև Ջուլֆայի կամարւսծալք բարձրացումը: Երկար. 200 կմ է, լայն.՝ 30-35 կմ: Իջվածքի կազմավորումն սկսվել է օլիգոցենում, ձևավորվել նեոգենանթրոպոգենում, որոնց ծովային, լճային ու հրաբխ. նստվածքները ծածկում են իջվածքի հիմքը: Իջվածքը կազմված է թաղված բարձրացումներից ու մի շարք ճկվածքներից: Նորագույն տեկտոն. շարժումների ընթացքում Փոքր Կովկասի ընդհանուր բարձրացումն ուղեկցվել է Ա.մ.իիհարաբեր, իջեցումով: Ցայսօր շարունակվող տեկտոն. շարժումների հետևանքով իջվածքում տեղի են ունեցել ուժգին երկրաշարժեր (Դվինի՝ 893, Գառնու՝ 1679, Մասիսի՝ 1840, Երևանի՝ 1932): Ա.մ.ի-ում կան քարաղի, շինանյութերի, հանքային և արտեզյան ջրերի հարուստ պաշարներ: «ԱՐԶՆԻ», ածխաթթվական, քլորիդհիդրոկարբոնատային, նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հրազդանի կիրճում՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գ-ի մոտ: Հայտնի է հնա- գույն ժամանակներից: Ելքերը կապված են խզումևային խախտումների հետ և Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով: Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված նեոգենի աղագիպսաբեր և ցամաքածին նստվածքային ապարներում: Հանքայնացումը 14,8ց^ է, Շ02-ի պարունակությունը՝ 1,2 q/լ, շահագործման պաշաղները՝ 1650 ւԲ/օթ. Քիմ. կազմը' CI 68 HC03 24 օ CO 1.2M14.8 T20 C : (Na + K) 74 Պարունակում է նաև Fe, Mn, Li, Sr, Br, I և այլ միկրոտարրեր: Օգտագործվում է սիրտանոթային, ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում: Շշալցվում է Բյուրեղականի «Արզնի» հանքային ջրերի գործարանում: Հանքային ջրի հիմքի վրա 1925-ից գործում է ՀՀ-ում առաջին առողջարանը՝ «Արզնի» առողջարանային համալիրը: ԱՐԹԻԿԻ ՏԻՊԻ ՏՈՒՖ, տուֆալավա, փրփրալավա, հրաբխ. ապար, տուֆի տարատեսակ: Առաջացել է հրաբխի իգնիմբրիտային ժայթքման ժամանակ գազերով հագեցած մագմայական հալոցքից գազերի անջատումից հետո՝ հալոցքի խտացումից ու ջերմազոդումից: Քիմ. կազմը դացիտանդեզիտադացիտային է, հիմնակմախքը՝ լավանման, գույնը՝ վարդագույն, վարդմանուշակագույն, ծավալային կշիռը՝ 0,8-1,7 q/աՐ, ջրակլանումը՝ 9-51 %, ծակոտկենությունը' «Արզնի» հանքային ջրի նստվածքային կուտակումները 30-60%: Ջերմաձայնամեկուսիչ է, գեղազարդիչ, դիմացկուն, հեշտ մշակվող: Հիմն, հանքավայրերը գտնվում են Արթիկի շրջակայքում (հանքադաշտի տարածքը՝ 250կւԲ) Օգտագործվում է շին-յան մեջ: Ա.տ.տ-ից են կառուցված Արթիկի Ս. Աստվածածին (V դ.) եկեղեցին, Հառիճավանքը (VII- XIII դդ.), Երևանում՝ Հ. Թումանյանի տունթանգարանը (1969), բնակելի ու վարչ. շենքեր: Արդյունահանվում է Արթիկի տուֆի հանքավայրից. ԱՐԹԻԿԻ ՏՈՒՖԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Շիրակի մարզում՝ Արագածի հս-արմ. լանջին՝ Արթիկ ք-ի, Պեմզաշեն, Հառիճ, Սարալանջ, Տուֆաշեն և Հայկասար գ-երի մոտակայքում: Տարածքը մոտ 250 կմ2 է: Հայտնի է դեռևս III-IV դդ-ից: Հանքավայրի ուսումնասիրություններով առաջինը զբաղվել է գերմանացի երկրաբան Հ. Աբիխը: Կանոնավոր հետախուզ. աշխատանքներն սկսվել են 1927-29-ին: Առաջացել է վերին պլիոցեն-անթրոպոգենի հրաբխ. գործունեության ժամանակ՝ միջին անթրոպոգենի իգնիմբրիտային ժայթքումներից: Տեղադրված է վերին պլիոցենի և ստորին անթրոպոգենի անդեզիտների, բազալտային ան- խ j դեզիտների, դա- . ՚ ■ * *j ցիտների, խարամների վրա և ծածկված է միջին ու վերին անթրոպոգենի դացիտային լավաներով, & գետալճային ու fejf ջրասառցադաշ-Արթիկի տիպի տուֆ 5. ՀԲ
Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/65
Այս էջը սրբագրված չէ