Լեռնուտ գ-երի մոտակայքի հանքավայրեր):
Օգտագործվում է շին-յան և քանդակագործության մեջ:
ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԲԵԿՎԱԾՔ, երկրակեղևի խզվածքային խոշոր խախտում՝ Արագածի հվ. լանջից մինչև Վայքի և Ուրծի լեռնաշղթաների հվ. լանջերը: Անցնում է Երևանի, Փարաքար ու Աղավնատուն գ-երի տարածքով: Կառային խախտում է, Միջինարաքսյան միջլեռն. իջվածքը սահմանազատում է Արագածի հրաբխատեկտոն. և Ուրծ-Վայքի կամարածալքային կառույցներից: Բեկվածքը երկրակեղևը հատում է 40-45 կմ խորությամբ, որի բյուրեղային հիմքի մակերևույթի լայն. 2-3 կմ է:
ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹ, երկաթով հարուստ բնական միներալային հումք՝ կազմված մագնետիտ (Fe3O4, 72,4 % Fe), հեմատիտ (Fe2O3, 70 % Fe) և տիտանամագնետիտ (մինչև 8,2 % TiO2 պարունակող մագնետիտ) միներալներից: Ըստ առաջացման և երկաթի գերակշռության՝ ՀՀ տարածքում առանձնացվում են մագմայական տիտանամագնետիտային (Սվարանցի), սկառնային մագնետիտային (Հրագդանի, Բազումի, Աղավնաձորի), փոխակերպային, ջրաջերմային հեմատիտային (Կողբի, Այրիջրի), ջրաջերմային-միներալատեղակալված մագնետիտ-ապատիտային (Կապուտանի), փոխակերպային մագնետիտ-քվարցիտային (Մեղրաձորի), նստվածքային մագնետիտ-ավազաքարային (Հաղարծնի և Լալվարի) արդ. և ծագումնաբան. տիպերը: Արդ. նշանակություն ունեն մագմայական, ջրաջերմային-միներալատեղակալված և սկառնային տիպի հանքավայրերը:
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Հ.Տ. Կարապետյանի անվան, ՀՀ ԳԱԱ Երկրբ. գիտ-ների ինստ-ի թանգարանը Երևանում: Հիմնադրվել է 1937-ին՝ երկրաբան Հ. Տ. Կարապետյանի նախաձեռնությամբ (1943-ից՝ նրա անունով): Հիմն․ խնդիրը ՀՀ երկրբ. կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրբ. նվաճումների ցուցադրումն է: Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների (ուշագրավ է Գյումրու ավազահանքերում հայտնաբերված նախաերկրաբանական թանգարանում պատմ. տրոգոնտերյան մամոնտի կմախքը) և բույսերի նմուշներ, քարտեզներ: Ֆոնդում կա ավելի քան 11 հզ. հավաքածու (98 %-ը՝ ՀՀ տարածքից), ցուցադրվում է 2,5 հզ-ը:
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, երկրաժամանակագրություն, երկրակեղևը կազմող ապարների հասակի և առաջացման հաջորդականության տարեթվությունը: Հնարավորություն է տալիս համադրելու աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրբ. երևույթների ժամանակն ու հաջորդականությունը: Ելնելով ապարների հասակի որոշման եղանակներից՝ տարբերում են հարաբեր․ և բացարձակ Ե. ժ:
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ, անկենդան բնության բարձրարժեք և հազվագյուտ, հիմնականում անձեռակերտ ու դիտարժան, գիտ., պատմամշակութային և գեղագիտ. արժեք ներկայացնող բնական առաջացումներ ու բնատարածքներ: Ըստ ՀՀ տարածքի երկրաձևաբան. առանձնահատկությունների՝ Ե. հ. բաժանվում են հետևյալ խմբերի․ հրաբխային, արտածին, տեկտոն., մագմայական, միներալաբան., հնէաբան., ջրաերկրաբան. և օգտակար հանածոների։
Հրաբխային Ե.հ. հրաբխ. գործունեության հետևանքներ են՝ Սևկատար, Արայի լեռ, Արմաղան հրաբուխները, Թագավորանիստ խարամային կոնը, սյունաձև բազալտներ («Բազալտե երգեհոնը»՝ Գառնիի կիրճում, «Սատանայի աշտարակը»՝ Արփայի կիրճում), հրաբխ. ռումբեր («Դինոզավր» հրաբխ. ռումբը՝ Նավասարդ հրաբխի լանջին), լավային փքվածքներ («Բշտիկ» լավային փքվածքը՝ Նավասարդ հրաբխի լանջին):
Արտածին Ե.հ. Երկրի մակերևույթին և երկրակեղևի վերին հատվածներում տեղի ունեցող շարժնթացների՝ հիմնականում տարաբնույթ հողմահարման հետևանքով առաջացած ռելիեֆի խոշոր, զարմանահրաշ ձևեր են՝ լեռնաշղթաներ, լեռնագագաթներ, հովիտներ, կիրճեր, հեղեղատներ, ռելիեֆի փոքր ձևեր՝ հողմային խորշեր, քարայրեր, կամարներ («Բախտի կամարը»՝ Արփայի կիրճում, «Օղակ» ժայռը՝ Հրագդանի ափին), թունելներ, կամուրջներ («Սատանի կամուրջը»), քարե բնական քանդակներ («Կրիա», «Պորտաքար», «Պեռլիտե փիղը», «Վարդան Մամիկոնյան» ժայռաքանդակը), բուրգեր (Գորիսի շրջակայքում), աշտարակներ («Պահակային աշտարակը»՝ Արփայի կիրճում), քարացրոններ («Քարե ծովը»՝ Լճաշեն գ-ի մոտակայքում), կարստային քարայրեր («Մագիլի», «Ազոխի», «Արջերի», «Մոգրով»), տրավերտիններ («Տրավերտինե ջրվեժը»՝ Որոտանի կիրճում):
Տեկտոնական Ե.հ. տեկտոն. շարժընթացների հետևանքներ են՝ լեռն․ ապարների տեղադրման խաթարված ձևեր, կամարածալքեր, բեկվածքներ (խզվածքներ), անցյալի երկրաշարժերի հետևանքներ՝ երկրաշարժածին բեկվածքներ և սողանքներ (Դիլիջանի թեք անտառը), տեկտոն. լճեր:
Մագմայական Ե.հ. մագմայի արտաժայթուքներ (Բլրաբերդ հրաբխ. գմբեթը), ներժայթուքներ են՝ արեալ պլուտոններ (Մեղրու պլուտոն) և դայքեր (Արփայի, Ագատի կիրճերում): Միներալաբանական Ե.հ. ՀՀ լեռն․ ապարներում ու հանքանյութերում հանդիպող հազվագյուտ, երբեմն՝ եզակի միներալային տարատեսակներ են (ճառագայթաձև մոլիբդենիտը, երկբուրգային քվարցը և հոռնբլենդը՝ բարաբատումյան պորֆիրիտներում):
Հնէաբանական Ե.հ. բրածո կենդանիների և բույսերի մնացորդներ են (բրածո մամոնտը, քարացած ծառը, սոսու պուրակը և այլն):
Ջրաերկրաբանական Ե.հ. հանքային և քաղցրահամ ջրերի բնական և արհեստ․ ելքեր, ջրհավաք ավազանների բնատեղամասեր, ջրվեժներ են (Շաքիի, Թռչկանի, Բերկրիի):
Օգտակար հանածոների Ե.հ. մետաղային և ոչ մետաղային