է M-ով (անիոնների, կատիոնների, չդիսոցված մոլեկուլների գումարը) և արտահայտվում գ^-ով: Գերակշռող կատիոնների և անիոնների փոխհարաբերությունն արտահայտվում է պայմանական կոտորակի ձևով, համարիչում նշվում են գերակշռող անիոնները, հայտարարոււՐ կատիոնները (հարաբեր. համարժեքային %-ով): Վերջում նշվում են ջերմաստիճանը (T°C, Ցելսիուսի սանդղակով) և ջրածնային ցուցիչը (pH): Օրինակ՝ «Ջերմուկ» հանքային ջրի բանաձևը (հորատանցք 9).
Հ.ջ. օգտագործվում են խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային, նյարդային, երիկամների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքերում: Որոշ Հ.ջ. զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են:
ՀՀ-ում Հ.ջ-ի հիմքի վրա գործում են առողջարաններ, շշալցման գործարաններ:
«ՀԱՆՔԱՎԱՆ», ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-կալցիումական, միջին ջերմաստիճանի հանքային ջուր՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Մարմարիկ գետի վերին ավազանում: Առաջանում է պալեոզոյան և երկրորդական գրանիտոիդային ներժայթուքներով ներփակված մինչքեմբրի փոխակերպային հաստվածքներում: Ելքերը կապված են Հանքավանի (Մարմարիկի) տեկտոնական բեկվածքի հետ և Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով: Գործող 3 հանքաղբյուրների ջրերն իրենց քիմ. կազմերով գրեթե միատիպ են, տարբեր են նրանց ջերմաստիճանները (առավելագույնը՝ 42,6°C, նվազագույնը՝ 27°C): Հանքայնացումը 8,3 գ/լ է, ՕՕշ-ի պարունակությունը՝ 3,5 գ/լ, շահագործման պաշարները՝ 3640 մ3/օր:
Քիմ. կազմը՝
Պարունակում է նաև Fe, Cu, Zn, Pb, Mg և այլ միկրոտարրեր: Ջրաբուժ. հատկություններով նման է «Եսենտուկի» Na 4 (ՌԴ), «Սնան» և «Լիճք» հանքային ջրերին: Օգտագործվում է ստամոքսաղիքային, միզուղիների, շաքարախտի և այլ հիվանդությունների դեպքերում: «Հ.»-ի հիմքի վրա գործում է «Հանքավան» առողջարանը:
ՀԱՆՔԱՎԱՆԻ (ՄԱՐՄԱՐԻԿԻ) ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԲԵԿՎԱԾՔ, երկրակեղևի խզումնային բեկվածք, Հանքավան-Զանգեզուր տեկտոն. բեկվածքի հս-արմ. շարունակությունը: Ձգվում է Մարմարիկ գետի երկայնքով: Առաջացել է պալեոգենում: Խիստ ծալքավորված ու կոտրատված ապարներով վերնետվածքային, որոշ տեղերում՝ վրաշարժային բնույթի է (լայն.՝ 10-15 կմ), որի երկարությամբ կան արտավիժած հրաբխ. ապարներ, տեղ-տեղ՝ տրավերտինների գոյացումներ, ներծին հանքայնացումներ (ոսկեբեր և պղինձմոլիբդենային): Բեկվածքի տարածման ուղղությամբ տեղադրված է ԳԵղամա լեռնավահանի անթրոպոգենի հրաբուխների շղթան: Համակարգում կան խզումնային խախտումներ, որոնք առաջացրել են պորֆիրիտներից ու փոխակերպային ապարներից կազմված հորստաձև բարձրացում: Բեկվածքը երկրաշարժաակտիվ է, երկայնքով տարածված են հանքային ջրերի ելքեր, սողանքներ:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ԽԱՐԱՄ, հրաբխ. ապարների փքված, անկանոն, ծակոտկեն բեկորներ: Առաջանում են պայթյունային հրաբխ. ժայթքման ժամանակ խառնարանից դուրս նետված բազալտ-անդեզիտային լավայի սառչելու ընթացքում՝ նրա մեջ եղած գազերի ընդարձակման և լավայից գազերի բուռն անջատումների ժամանակ: Բեկորները տարբեր չափերի են, գույնը՝ սև, կարմրագորշ, կարմիր, մակերեսը՝ ոչ ողորկ: Կուտակվելով հրաբխի խառնարանի շուրջ՝ առաջացնում են մինչև 450 մ բարձրություն և 3,5 կմ տրամագծով խարամային կոներ, որոնցից էլ արդյունահանվում է Հ.խ.: ՀՀ-ում խարամային կոները (մոտ 500) անթրոպոգենի հասակի են և տարածված են Գեղամա (Արմաղան, Մենակսար, Սևկատար և այլն), Արագած (Տիրինկատար, Կաքավաքար) լեռնազանգվածներում, Եղնախաղի (Երից լ.), Վարդենիսի (Վարդենիս, Սւսնդուխտւսսար և այլն), Զանգեզուրի (Ծիծեռնաքար, Հրաբխային խարամ Շերեփասար, Հովվասար և այլն) լեռնաշղթաներում և Երևանի մերձակայքում (Առինջ, Ավան): Հետախուզված պաշարները մոտ 300 մլն տ են: Օգտագործվում է շին-յան մեջ:
ՀՐԱԲՈՒԽՆԵՐ, երկրբ. կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ մղանցքերի վրա, որոնցով Երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի:
Ըստ արտավիժած նյութերի կուտակումների՝ առանձնանում են կենտր. (կոնաձև կամ վահանանման, գագաթնային մասերում՝ խառնարաններով) և ճեղքվածքւսյին (առաջացնում են ձգված, տարած, լավային հոսքեր, ծածկոցներ) Հ.: Տարբերում են հնահրաբուխներ (գործել են վաղ երկրբ. անցյալում), գործող (մշտական կամ պարբ. ակտիվության), հանգած (գործել են ոչ վաղ երկրբ.