անցյալում՝ վերջին 3 մլն տարվա ընթացքում), բազմածին (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ), միածին (գործել են կարճ ժամանակահատվածում), բարդ (մի քանի գագաթներով և խառնարաններով), մակաբույծ (բազմածին Հ-ի լանջերին տեղաբաշխված միածին Հ.) և այլ Հ.:
Հայկ. լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 Հ.: Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ Հ., որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները: Բազմածին կէնտր. և շերտավոր Հ. են Մասիսը, Արագածը, Սիփանը, Նեմրութը, Իշխանասարը, Արայի լ.: Բազմածին ճեղքվածքային Հ. են Ջավախքի և Գեղամա հրաբխ. լեռները: ՀՀ բազմածին կենտր. և ճեղքվածքային Հ-ի լանջերին ամենուր տարածված են միածին, կենտր. խարամային Հ. (տես նաև Ճեղքվածքային ժայթքումներ)։
ՀՐԱՋԴԱՆհ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան ք-ից մոտ 800 մ հս-արլ.՝ Սուդաղյան բլրի շրջակայքում: Ուսումնասիրվել է 1948-49-ին: Հետմագմայական հպատեղային-միներալատեղակալված սկառնային հանքավայր է։ Երկրբ. կառուցվածքում մասնակցում են մինչքեմբրի փոխակերպված թերթաքարեր, կավակրաքարեր, վերին կավճի ու պալեոգեն-նեոգենի կրաքարեր, ավազաքարեր ու մերգելներ, որոնք հատվում են վերին էոցենի քվարց-դիորիտային-գրանոդիորիտային ներժայթուք զանգվածով: Հանքաքարերը խորքային զանգվածի սահմանակից տեղամասերում տարածված սկառներ են՝ կազմված նռնաքար, էպիդոտ, մագնետիտ միներալներից: Սկառնային հանքայնացման գոտու երկարությունը մոտ 1400 մ է, հաստ.՝ 150-200 մ: Հանքանյութերն առաջացնում են մագնետիտի (մագնիս․ երկաթաքար՝ Fe3O4) բներ՝ ոսպնյակներ, երակաձև ու շերտանման կուտակումներ, ցանավոր ներփակումներ: Մագնիս․ երկաթաքարի հետախուզված պաշարները մոտ 75 մլն տ են, հեռանկարայինը՝ մոտ 100 մլն տ՝ 27,95% Fe-ի միջին պարունակությամբ: Հանքանյութից ստացվող սպունգանման երկաթը բարձրորակ հումք է էլեկտրատեխ. արդ-յան մեջ օգտագործվող հատուկ մակնիշի պողպատ ստանալու համար:
Հանքանյութը պարունակում է արդ. նշանակության հազվագյուտ հողեր:
ՃԵՂՔՎԱԾՔԱՅԻՆ ԺԱՅԹՔՈՒՄՆԵՐ, գծային ժայթքումներ, երկրակեղևում տեկտոն. շարժումների հետևանքով առաջացած ճեղքվածքներով ընթացող ժայթքումներ: Լական զանգվածաբար արտավիժում է հիմնականում ճեղքվածքի կենտր. մասից, ծայրամասերում առաջանում են պայթյունային ժայթքումներ: Լավայի զանգվածային արտավիժումներ տեղի են ունեցել ՀՀ արմ. մասի (Աֆրիկա-արաբական բեկվածքային գոտու հս. շարունակություն) խորքային ճեղքվածքներից, որոնցից արտավիժած վերին պլիոցենի դոլերիտային բազալտները ծածկել են Ախալքալաքի, Ամասիայի, Աշոցքի սարահարթերը և Ախուրյան գետի երկայնքով տարածվել հվ. ու արմ.: Ճ.ժ-ի հետևանք են ՀՀ Շիրակի ու Արագածոտնի մարզերում Արագածից արտավիժած դացիտային լավաները և հրաբխ. օջախների գծային դասավորությունը Գեղամա լեռնավահանում (Սևկատար, Աժդահակ, Նազելի և այլն), Ջավախքի լեռնազանգվածում (Աբուլ, Սամսար և այլն), Սյունիքի հրաբխ. բարձրավանդակում (Մեծ Խաչ, Ցուլասար, Կարմիր կատար և այլն):
ՄԱՍՐԻԿԻ ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆ, ճնշումային ջրերի ավազան Սևանա լճի հվ-արլ. մասում: Եզրավորվում է Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաներով: Մակերեսը 152 (ջրհավաք ավազանի հետ՝ 1151) կմ2 է: Միջլեռն. իջվածք է՝ լցված մոտ 500 մ հաստության պլիոցեն-անթրոպոգենի լճագետային նստվածքներով: Հիմքում գերակշռում են կավալևրիտային ավազաքարերը: Առանձնացվում են գրունտային կամ թույլ ճնշումային և ճնշումային հորիզոններ: Գրունտային կամ թույլ ճնշումային հորիզոնը տեղադրված է 3-25 ժխորներում և կազմված է տարահատիկ ավազներից՝ խճերի և կոպիճների պարունակությամբ, որոշ տեղերում՞ տիղմային ավազներից՝ ավազակավային և կավավազային շերտերով: Հաստությունը 12-45 մ է, ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 7-20 մ/օր, հորատանցքերի տեսական ծախսը՝ 1-2 լ/վ: Ջրերը հիդրոկարբոնատային են, ընդհանուր հանքայնացումը՝ 0,18-0,32 q/լ, ջերմաստիճանը՝ 8-10°C: Սնվում է հիմնականում ճնշումային ջրերի բեռնաթափման հաշվին, որոշ չափով՝ շրջապատող լեռնալանջերի ապարների հողմահարման կեղևում ձևավորվող գրունտային ջրերից: Ճնշումային հորիզոնը տեղադրված է 28-126 մ խորություններում և կազմված է խճակոպճային առաջացումներից: Հաստությունը 49-61 մ է, ծծանցման գործակիցը՝ 16-37 մ/օր։ Ջրերը հիդրոկարբոնատային են, ընդհանուր հանքայնացումը՝ 0,2-0,3 q/լ (խոր հորիզոններում՝ մինչև 0,5), ջերմաստիճանը՝ 8-9°C (խոր հորիզոններում՝ երբեմն 21-22): Մ.ա.ա-ի կենտր. և արմ. մասերում հորատանցքերի ջրի ծախսը 6-83 լ/վ է: Հայտնաբերված են ավելի խոր (234-306 և 355-398 մ) տեղադրված ճնշումային հորիզոններ, որոնք վկայում են, որ դրանք տարածված են Սևանա լճի տակ:
Ավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարը 1,7 մ3/վ է, որից 1,1 մ3/վ բեռնաթափվում է Մասրիկ գետում, մնացածը (0,6 մ3/վ) ստորերկրյա ճանապարհով՝ Սևանա