Այս էջը սրբագրված է


15․ Ազոխ վայրի.

«Որ է, ըստ Աﬕրտ․, Հայիյալամն, է Մէշպահարն»․ սա պարսկերէն է همیشبهار, և նշանակէ մշտադալար, Sempervivum․ այս լատին անուամբ յատուկ բոյսն՝ ըստ մեզ է Գառնադմակիկն․ իսկ Միշպահարն՝ զոր Աﬕիրտ. կոչէ և Հավաչաշմ, է Telephium կոչուածն ի Դիոսկորիտեայ, ըստ բուսաբանից, զոր ﬔր հեղինակն ալ յիշէ, կոչելով «Տիլաֆիոճ. ինքն ի Հայիյալաﬕն ցեղերուն յիշած է,» և Գալիանոս ասէ, թէ բնութիւնն տաք է», և այլն. Պէյթար կ՚իմացընէ որ ոմանք այս բոյսը կ՚անուանեն նաեւ Անﬔռուկ վայրի։


16․ * Ախթար

Ուղիղն իթխիր, արաբացի բառ, հայերէն Վաղﬔռուկ։ Գրուած է և Աղխար ի Վաստակոց գիրս (Գլ․ ՃԿԳ)։


17․ Աժրի

Պոնտոսի կողմերը ռամկօրէն այս անուամբ յիշուի Հաճարի ծառն։ Տես զայս։


18. Ալաժարի կամ Ալաժահրի

Մշեցոց շատ ծանօթ բոյս կամ թուփ մ՚է․ գընձի նման մանր պտուղ կու բերէ, զոր չորցուցած աղալով՝ դեղին ներկ կու հանեն, մորթ գունաւորելու։ Աﬕրտոլվաթայ անծանօթ Է այս բոյսս , բայց իրմէ քիչ ﬕ հին հեղինակ, Մատթէոս Վ. աշակերտ Գրիգորի Տաթեւացւոյ , իր Վեցօրէից ﬔկնութեան գրոց մէջ (Գլ. Ի) կ՚ըսէ․ «Աﬔնայն բոյսք բնական որակ ունին կանաչ․ և այսմ գունոյ պատճառ ուսանիմք ի ներկոցէ անտի․ քանզի զՏորունն (որոյ ցեղէն է Ալաժահրին ալ) և զԼեղակն յիրար խառնեն, այսինքն զսեաւն և զկարմիրն, ծնանի լուրջ (գոյն)․ իսկ յորժամ յԱլաժահրն ձգեն՝ որ է դհղին, կանչի (կանաչանայ)․ և նիւթն բնական սպիտակ լինի»։ — Եւրոպացիք ալ այս անուամբ կոչեն Alizari, այլ և Արեւելեան Տօրուն։


19․ Ալանկիտակ.

Սխալ գրուած է, պէտք է կարդալ Սղանկի տակ․ տես այս անունս, կամ Զրեւանդ կամ Որդնտակ․ թէ և կայ Alangium անուամբ փշոտ ծառ ﬕ։


20․ Ալատնի.

Ալաթինի Պէյթարայ, որ կոչէ և Լէպլապ, Լ․ և Փ. Elatine, ի յոյնէն առած (Ελάτινος, որ է Եղեւին, վասն զի տերեւներն ասոր կու նմանին)․ իսկ ըստ ﬔր Ամասիացւոյն, «Մէկ ցեղ խոտ մ՚է, որ տերեւն սխտորի տերեւ կու նմանի, և տակն փոքրիկ և բոլոր կու լինի, և ինքն մէկ ազգ սխտոր է, և հինգ կամ