Այս էջը սրբագրված է

տակ դեղին ծաղիկ ունի. և իր տակն քան զմատն այլ բարակ կու լինի և սեւ», և այլն։ — Լ․ Echium․ Փ․ Vipérine․ Համանիշ կամ համանման անուամբ Վիշապուկ բոյս ﬕ յիշուի ի Հայս, բայց նո՞յն է թէ օտարացեղ, ստուգելի է։

31․ Ախլախնձոր

Այս անունս կու լսուի ﬔր երկրին այլեւայլ կողﬔր, բայց էութեանը վրայ չեն ﬕաբան․ ըստ Շիրակացւոց տեսակ ﬕ Առուոյտ է, Trifolium pratense․ ըստ Կարﬕրքցոց՝ Ձիւնծաղիկն է․ բայց տես որ Ձիւնծաղիկն ալ այլեւայլ նշանակութիւն ունի։ — « Հօրօտ Մօրօտ․․․ խառներ հետ Ախլայխնձորուն», կ՚երգէ Դաւիթ Սալաձորցի։

32․ * Ախլսաչ

Որ է Ախարսաձ Պէյթարայ, اخرساج, որ Նաբաթացւոց երկրագործական գըրքէն առած է․ անծանօթ բոյս ﬕ Եւրոպացի գիտնոց ալ, որք թզենւոյ տեսակ մի կարծեն։ Ամիրտ. կու գրէ. «Ինքն ծառ մ՚է որ ի շող քաղքնի (տաք երկիրներ կու լինայ. և իր յերկանութիւն մարդու մի չաք կու լինայ, և տերեւն նման է թզին տերեւին, և իր ծառն այլ նման Է թզին ծառին, և մէջն փուճ կու լինի. և ի վրայ ճղերուն միրգ կ՚ունենայ շատ»։ Պէյթար կ՚աւելցընէ, թէ ասոր ճղերուն վրայ տեսակ մի պզտիկ մամուկք կու գոյանան, ճերմակ պատատով, որ երբ պատըռտի՝ մամուկք դուրս կ՚ելլեն կու վազվըզեն, անոր համար մարդիկ կու զըզուին պտուղներն ուտելու։

33․ * Ախհաւան

Որ է Ախուհան կամ Օքուհան Արաբաց اقحوان Լ․ Matricaria․ բացատրութիւնը կը թողունք մեր Մ տառին բուսոց կարգին։

34․ * Ախունա

Խորենացւոյ աշխարհագրութեան մէջ կու յիշուի յերջանիկն Արաբիա. ըստ այլ օրինակաց Արխունա կամ Ալկունա։ Շէհրիմանեանն համարի Վայրի Մանանուխ, Sinapi silveatris․

35․ Ախրիզան

Ահա գեզեցիկ անուն մի՝ զոր կ՚ընծայէ մեզ Մխիթար Գոշ իր Առակաց մէջ, (թիւ ԻԶ և ԻԷ), իմացընելով գեղեցկագոյն ծաղկանց մէկն ըլլալը, վասն զի կ՚ըսէ. «Կամեցան (բոյսք) ինքեանց կարգել թագաւորութիւն․․ ոմանք ասէին զՇուշան լինել, և այլք գԱխրիզան, և բազումք զՀամասպրան, և ամենեցուն հաճոյ թուեցաւ լինել զՀամասպրանն»․ (ի՞նչ կերպով արդեօք կ՚ընտրէին ծաղկունք