Այս էջը սրբագրված է

40․ Ականջուկ

Ականջի ձեւով ծաղիկ ﬕ, որոյ որպիսութիւնն չէ բացատրուած։ Շէհրիմանեանն նոյն Համարի ընդ Ճաղճղըկի։ Բժշկարան ﬕ՝ գոթութեան դեղ գրէ. «ԶԱկնջուկ խոտն քաղէ և չորացո և լոսէ․ երեք օր հետիրաց չորս պատառ հացով տուր», և այլն։

41․ ԱկարԱկարոնԱկիր

Յոյն անուն, Άχορον, յորմէ L․ Acorus, Փ․ Acore, Պ․ Էկիր․ իսկ Արաբք, սովորաբար կ՚անուանեն Ուաճ, զոր ﬔրայինք ալ Վաճ կամ Ոճ գրած են․ իսկ բնիկ հայկական անունը տես ի Բաշխ․ — Ակիր կամ Ակըր, Ակր, անունն ծանօթ է և ի Հայս, իբրեւ անուշահոտ խոտ ﬕ խուրձաձեւ արմատով, լուի դէմ դեղի գործածուած․ բայց բոլորովին վերոյիշեալ Ակարի հետ նո՞յն թէ տարբեր ըլլալն՝ ստուագել պիտի․ տես և թիւ 27։

42․ Ակիրի պտուղ

Ուր և արաբերէնն նշանակուած է Հապ ըլ-Հօլ։

43․ Ակռվուկ

Վայրի վարդ և իր պտուղն․ Թ․ Գուշ պուսնու։ Լաւագոյն հայերէնը տեսնենք ՚ի Մասրենի։

44․ * Ակրկարհա.

Արաբացի անուն عاقر قرحا, Աքէր քարհա, Լ․ Pyrethrum․ Ռ․ Жагунецъ, ըստ Հալոց Իգաբողի տակ, կամ ﬕայն Բողի տակ, այլ և Բողկի տակ։ Տես այս բառերն ալ, բայց այլեւայլ տեսակ կամ ցեղ կու նշանակեն Աﬕրտոլվաթ և այլ բժշկարանք․ ըստ առաջնոյն, «Ինքն Վայրի Տարղունին տակն է (զոր անուանէ Ասլի Տարղուն)․ յորժամ բերանդ առնուս՝ մռմըռայ»։ Ուրիշ ﬕ կ՚ալելցընէ. «Մուսուլցի Տարղունին տակն է». իսկ հին բժշկարանն՝ համարի Կոտեմ։

45․ Ակնեւտուկ

«Ակնեւտուկն, կ՚երգէ Դաւիթ Սալաձորցի, և Գառնիդիմակն կարօտ են մանիշկին տեսուն»։ Ուրիշ օրինակ ﬕ գրէ Ակնտակ. ուրիշ մ՚ալ Ականջուկ. բայց այս ետքինս գրողն իր կարծեօք գրած է։

46․ Ակքան կամ Եկքան

Այս անունս մեր Ս․ Գրոց թարգմանութեան մէջ գտուի, (Դ. թագր. ժԴ, 9),