Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/122

Այս էջը սրբագրված չէ

րակը և օգոստ․ 15-ին պաշարել Էջմիածնի վանքը։ Արագածի լանջերը քաշված Կրասովսկին շտապել է օգնության։ Օգոստ․ 17-ի Օշականի ճակատամարտն ավարտվել է ռուս․ զորքերի հաղթանակով․ ձախողվել է Էջմիածինը, Թիֆլիսը, Ելիզավետպոլը գրավելու պարսիկների մտադրությունը։ Պասկևիչը օգոստ․ գրավել է Սարդարապատը, իսկ հոկտ․ 1-ին՝ Երևանի բերդը։

1826_28-ի ռուս-պարսկ․ պատերազմին գործուն մասնակցել է հայ ժողովուրդը։ Հատկապես աչքի են ընկել Գրիգոր եպիսկոպոս Մանուչարյանի և Մարտիրոս Վեքիլյանի ջոկատները։ 1827-ի մարտից Ներսես Ե Աշտարակեցու և Հ․Ալամդարյանի նախաձեռնությամբ ու ռուս․ իշխանությունների աջակցությամբ ստեղծվել են հայկ․ կամավոր․ զորաջոկատներ, որոնք ակտիվորեն մասնակցել են ռազմ․ գործողություններին։

Երևանի գրավումը խուճապ է առաջացրել պարսկ․ զորքերի մեջ․ հոկտ․ 14-ին ռուսները գրավել են Թավրիզը, ապա՝ Մարաղան, Արդաբիլը, ամբողջ Պարսկահայքը, Խոյը, Սալմաստը, Ուրմիան և սպառնացել Թեհրանին։ 1828-ի փետր․ 10-ին կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, որով Երևանի, Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը անցել են Ռուսաստանին։ Պայմանագրով Ատրպատականում բնակվող քրիստոնյաներին թույլատրվել է գաղթել ռուս․ տիրույթներ։


Հայերի ներգաղթը կազմակերպել է Երևանի ժամանակավոր վարչությունը, ապա՝ Հայկական մարզի վարչությանն առընթեր ներգաղթի կոմիտեն, որը ղեկավարել է գնդ․ Ե․Լազարյանը։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, նյութ․ և այլ դժվարություններին, 1828_29-ի ընթացքում ավելի քան 8 հզ․ ընտանիք (շուրջ 45 հզ․ մարդ) գաղթել և հաստատվել է Երևանի և Նախիջևանի նախկին խանություններում և փոքր թվով՝ Ղարաբաղում։ Գաղթի շնորհիվ փոխվել է Արլ․ Հայաստանի ժողովըրդագր․ պատկերը․ հայկ․ բնօրրանը փրկվել է ուծացման վտանգից։

Ռուսաստանին Արլ․ Հայաստանի միացումով վերջ է դրվել արլ․ բռնապետ․ վարչակարգին, հայ ժողովրդի բուն գոյությանը սպառնացող վտանգին, կյանքի ու ինչքի անապահովությանը։ Պայմաններ են ստեղծվել երկրի արտադրող․ ուժերի և մշակույթի զարգացման համար։ Արլ․ Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգ․ համախմբման հուսալի կենտրոն։

1828-ի ապրիլի 14-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հիմն․ գործողությունները ծավալվել են Կովկասյան ռազմաճակատում։ 1828-ի հունիս-սեպտ-ի ընթացքում ռուսները գրավել են Կարսը, Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, իսկ 1829-ի հունիսին՝ Էրզրումը, ապա՝ Դերջանը, Քղին, Խնուսը, Մուշը ևն։ Սեպտեմբերին կնքվել է Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը, որով Դանուբի գետաբերանը կղզիներով հանդերձ, Սև ծովի ափերը Կուբանի գետաբերանից մինչև Ս․ Նիկոլայի ամրոցը, Ախալքալաքի ու Ախալցխայի գավառներն անցել են Ռուսաստանին։ Թուրքիան ճանաչել է Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը։ Ռուս․ և օտարերկրյա առևտրանավերը ստացել են նեղուցներով ազատ երթևեկելու իրավունք։ Հաստատվել է Սերբիայի փաստական ինքնավարությունը, Հունաստանին տրվել ներքին ինքնավարություն։ Արմ․ Հայաստանի գրավված գրեթե ամբողջ տարածքը վերադարձվել է Թուրքիային, թույլատրվել երկու կողմերի հպատակներին 1,5 տարվա ընթացքում արտագաղթել․ արևմտահայերի մի ստվար զանգված (100 հզ-ից ավելի մարդ) արտագաղթել և հաստատվել է հիմնականում Ախալցխայում, Ախալքալաքում և Շիրակում։

Երևանի գրավումից հետո, 1827-ի հոկտ․ 6-ին ստեղծվել է Երևանի ժամանակավոր վարչություն՝ գեն․ Կրասովսկու նախագահությամբ, Երևանի պարետ փոխգնդ․ Բորոդինի ու Ներսես Աշտարակեցու անդամակցությամբ։ Վարչությունը ապահովել է կարգ ու կանոնը, հաշվառել ու պետականացրել սարդարի ունեցվածքը, ներքին պահակային ծառայության համար հայերից կազմել ջոկատներ ևն։

Ինչպես ռուս․ կառավարությանը, այնպես էլ հայ ազգ-ազատագր․ շարժման գործիչներին մտահոգել է գրաված նոր երկրամասի ապագա քաղ․ կացության հարցը։ Այդ նպատակով ցար․ կառավարությունը Պետերբուրգում ստեղծել է հատուկ կոմիտե՝ մտադրություն ունենալով 80 հզ․ մալոռուս կազակներ վերաբնակեցնել և ապահովել սահմանների պաշտպանությունը։ Ի հակադրություն, Խ․Լազարյանը ներկայացրել է նախագիծ, ըստ որի, Ռուսաստանի կազմում ստեղծվելու էր Հայկական թագավորություն՝ ներքին ինքնավարությամբ․ ցարը ընդունելու էր նաև Հայոց թագավորի տիտղոս, ռուսաց տիրապետության տակ գտնվող բոլոր հայկ․ տարածքները միավորվելու էին, ստեղծվելու էր հայկ․ սահմանապահ զորք և ցար․ անձնապահ էսկադրոն, գործելու էին հայկ․ օրենքները և ռուս․ ցարի տված առանձնաշնորհումները։ Հայոց եկեղեցին պահպանելու էր իր անկախությունը, ճորտատիր․ իրավունքը բացառվելու էր։ Նման պայմաններում ցար․ կառավարությունը ստիպված հրաժարվել է իր նախագծից։

1828-ի մարտի 21-ին գրաված տարածքում ռուս․ կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայկական մարզը, որի մեջ են մտել Երևանի ու Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի օկրուգը։ Մարզային վարչության պետ է նշանակվել գեն․ Ճավճավաձեն (մինչ այդ՝ Պասկևիչը Բեսարաբիա էր աքսորել Ներսես Աշտարակեցուն և հեռացրել գեն․ Կրասովսկուն)։ Վարչության անդամներ են հաստատվել երկու ռուս սպաներ և տեղական հայ ու մահմեդ․ բնակչության մեկական ներկայացուցիչ։ Երեք խորհրդականներ վարել են գործադիր, ֆինանսատնտ․ ու դատ․ գործերը։ Նախիջևանում և Օրդուբադում իշխանությունը թողնվել է մահմեդ․ նաիբներին՝ պատերազմի ժամանակ կատարած նրանց կարևոր ծառայությունների դիմաց, որն առաջ է բերել հայ բնակչության դժգոհությունը։ Հիմնվել են քաղաքային և գավառական դատարաններ և ոստիկանական վարչություններ։


Հայկական մարզի ստեղծումը մասնակի զիջում էր հայ ժողովրդի ձգտում