Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/147

Այս էջը սրբագրված չէ

զարմանալի տոկունություն, պահպանել իրենց ազգ․ ինքնուրույնությունը, կրոնը, նպաստել ազգ․ մշակույթի զարգացմանը, ձգտել են ապահովել կապը Հայաստանի հետ, սատարել հարազատ ժողովրդի ազգ-ազատագր․ պայքարին։ Աստիճանաբար հարմարվելով կյանքի նոր պայմաններին՝ նրանք ստեղծել են անհրաժեշտ նախադրյալներ իրենց ինքնությունը պահպանելու համար։ Ազգ․ կյանքը կազմակերպելու նպատակով հայերը հիմնել են եկեղեցի, ազգ․ դպրոց, հայրենակցական, հաս-քաղ․, բարեգործ-բարեսիր․ միություններ, մշակութ․, երիտասարդ․, մարզական կազմակերպություններ, ծավալել հայ պարբ․ մամուլի հրապարակում։ Ժամանակի ընթացքում իրենց ձեռներեցության և ունակությունների շնորհիվ հայերն իրենց տեղն են գտել հասարակության մեջ՝ աշխատելով արդ-յան, առևտրի, բանկային համակարգի, գիտության և տեխնիկայի, կառավարման ոլորտներում, ստեղծել մշակույթ, գրակ․ ու արվեստ։

Սփյուռքահայերը մշտապես հետամուտ են Հայ դատի արդարացի լուծման, միջազգ․ հանրության կողմից ցեղասպանության փաստի ճանաչման խնդրին, սատար են հայրենիքին, նրա պայքարին ու զարգացմանը։ 1999-ի սեպտ․ 22_23-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստան_ սփյուռք համահայկ․ խորհրդաժողովը, որի նպատակն էր հայրենիք_սփյուռք փոխհարաբերությունները համապատասխանեցնել ժամանակի պահանջներին, համախմբել հայության ջանքերը համազգ․ խնդիրների լուծման գործում։ Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցեցին սփյուռքահայ բոլոր համայնքների և ազգ․ կառույցները ներկայացնող շուրջ 1000 պատվիրակներ, ՀՀ պետ․ և հաս-քաղ․ կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովն ընդունեց «Հռչակագիր», որը պատմ․ նոր իրողությունների պայմաններում հստակեցնում է համազգային առաջնահերթություններն ու արժեքավորում հայրենիք_սփյուռք կապերի խորացման անհրաժեշտությունը։ Ընդունվեց նաև «Հայտարարություն», որով վերահաստատվում է հայության պատրաստակամությունը՝ «նպաստելու Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի և համապարփակ կարգավորմանը»։

9․ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ


Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Կենտրոնը Մայր աթոռ Ս․ Էջմիածինն է։ Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Առաքելական» է կոչվում, որովհետև նրա հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Ս․ Թադեոսը և Ս․ Բարդուղիմեոսը, որոնք Հայաստանում առաջինն են քարոզել քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել (մ․ թ․ I դար)։ Այդ ժամանակ էլ քրիստոնեությունը Ասորիքից ու Կապադովկիայից մուտք է գործել Հայաստան և սկզբում տարածվել Մեծ Հայքի թագավորության հվ․ ու արմ․ երկրամասերում ու գավառներում։ 301-ին, Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի ջանքերով քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետ․ կրոն։


Հ․ ա․ ե․ են կազմում՝ Կաթողիկոսություն ամենայն հայոց, Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Պատրիարքություն հայոց Թուրքիո։ ՀՀ և Արցախի տարածքում գործում են հետևյալ թեմերը․ Այրարատյան հայրապետական, Շիրակի, Գուգարաց, Սյունյաց, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունյաց, Կոտայքի, Արցախի։ ՀՀ տարածքից դուրս գործում են Վրաստանի, Ռուսաստանի, Նոր Նախիջևանի, Ուկրաինայի, Ատրպատականի (Թավրիզ), Սպահանի (Նոր Ջուղա), Թեհրանի (Թեհրան), Եգիպտոսի թեմերը, Փարիզի (հայրապետական պատվիրակ), Մարսելի շրջան, Լիոնի շրջան, Անգլիա-Լոնդոն (հայրապետական պատվիրակ), Ռումինիայի, Բուլղարիայի թեմերը, Իտալիայի հոգևոր հովվությունը, Հունաստանի թեմը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ (Ավստրիա և Շվեդիա), Շվեդիայի հոգևոր հովվությունը, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի Արևելյան (Նյու Յորք), ԱՄՆ-ի Արևմտյան (Լոս Անջելես), Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի թեմերը, Իրաքի թեմը, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Կալկաթայի հոգևոր հովիվ, Սուդանի հոգևոր հովվությունը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը։


Հայ եկեղեցին ունի իր ներկայացուցիչները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Կա հինգ վանահայրություն՝ Ս․ Հռիփսիմեի, Ս․ Գայանեի, Ս․ Շողակաթի, Ս․ Գեղարդի, Խոր վիրապի։

Գրկ․ Սարդարյան Ս․, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Ե․, 1983։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե․, 1971։ Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն։ Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե․, 1982։ Սեբեոս, Պատմութիւն, Ե․, 1979։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Չամչյան Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 1_2, Վնտ․, 1784_85։ Օրմանյան Մ․, Ազգապատում, մ․ 1, ԿՊ, 1912։ Ադոնց Ն․, Պատմական ուսումնասիրություններ, Փ․, 1948։ Լեո, Երկ․ ժող․, հ․ 1_2, Ե․, 1966_67։ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Թովմա Արծրունի եվ Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե․, 1973։ Կիրակոս Գանձակեցի,