Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/161

Այս էջը սրբագրված չէ

Հեռուստատեսություն․ ՀՀ առաջին հեռուստահաղորդումը եթեր է արձակվել 1956-ի նոյեմբ․ 2-ին, իսկ 1957-ի փետր․ տեղի է ունեցել հեռուստաստուդիայի պաշտոնական բացումը և սկիզբ դրվել կանոնավոր հաղորդումներին։ Առաջին լրատվական թողարկումը՝ «Շաբաթվա նորություններ» եթեր է տրվել 1957-ի օգոստոսին։

1971-ի ապրիլից հաղորդումները եթեր են տրվել հեռուստակենտրոնի նոր շենքից։ Ստեղծվել են տեսագրությունների (1971-ի օգոստ․) և գունավոր հաղորդումների (1971-ի մայիս) հնարավորություններ։ 1972-ին Երևան_Ռուսթավի նոր ռադիոռելեային գծի գործարկմամբ հնարավոր դարձավ Երևանից հաղորդումներ տալ Մոսկվայի հեռուստատեսության համար։ 1973-ի սեպտ․ հեռարձակվեց հեռուստահաղորդումների 2-րդ ծրագիրը։ 1978-ին շահագործման հանձնվեց 311 մ բարձր․ հեռուստատեսության նոր աշտարակը։

1996-ի փետր․ ստեղծվեց Հայաստանի պետ․ հեռուստաընկերությունը՝ երկու ծրագրով։ Կարևոր հաղորդաշարերից են՝ «Հայլուր», «Մայրաքաղաք», «Կարծիք», «3-րդ ալիք», «Վերածնունդ», «Հինգշաբթի», «Հայ երգի ակումբ», «Զինուժ» ևն։ Ընդունվում են «Օստանկինո» հեռուստաընկերության, «Ռուսաստանի հեռուստատեսություն» ծրագրերը։

Վերջին տարիներին ստեղծվել են նաև մասնավոր հեռուստաընկերություններ ինչպես Երևանում («Ար», «Ա1+», «Մայր հայրենիք», «Արմենիա», «Այգ», «Պրոմեթևս» ևն), այնպես էլ երկրի տարբեր քաղաքներում։ ՀՀ-ում գործում են արտասահմանյան մի շարք երկրների հեռուստաընկերությունների մասնաճյուղեր, ինչպես նաև «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղը։

1997-ի հոկտ-ից լույս է տեսնում ազգ․ ռադիոյի և հեռուստատեսության «TV-ալիք» պաշտոնաթերթը։


ՀՀ պետ․ հեռուստաընկերությունը տնօրինում է «Հայաստանի ազգային հեռուստատեսության» ՊՓԲԸ, որը գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության համակարգում։

15․ ՀԱՅ ԳԻՐՔԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Հայ տպագրության պատմության մեջ առանձնացված է չորս շրջան․ հնատիպ գրքի շրջան՝ 1512_1800 թթ․, նոր շրջան՝ 1801_1920 թթ․, խորհրդ․ և սփյուռքահայ շրջան՝ 1920_90 թթ․, արդի շրջան՝ 1990-ից։


Հայ․ առաջին տպագիր գիրքը Հակոբ Մեղապարտի հրատարակած «Ուրբաթագիրքն» է (տես նաև «Պարզատումար»)։ Հակոբ Մեղապարտի շնորհիվ հայերենն առաջիններից մեկը դարձավ տպագրության լեզու։ Նրա տպագր․ ավանդույթները ընդօրինակել և ընդլայնել են հայ երկրորդ տպագիրչ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին և Հովհաննես Տերզնցին։ Մեծ է Հռոմի պապ Ուրբանոս VIII-ի դերն այս գործում, որը, ջանալով կաթոլիկ․ դավանանք տարածել Արլ-ի երկրներում, հիմնել է տպարան, որտեղ XVII դ․ ընթացքում տպագրվել են նաև շուրջ 30 անուն հայ․ դավանաբան․ գրքեր, բառարաններ և հայոց լեզվի ձեռնարկներ։ Ժամանակագր․ առումով տպագր․ գործի հաջորդներն են Հովհաննես Քարմատանենցը, Խաչատուր Կեսարացին, Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենցը։

XVII դ․ հայ գրահրատարակչական-տպագր․ կյանքի ամենախոշոր իրադարձությունը տեղի է ունեցել Ամստերդամում։ 1660-ին Մատթեոս Ծարեցին այստեղ հիմնել է հայկ․ տպարան։ 1664-ից այն ղեկավարել է Ոսկան Երևանցին, որի անունով էլ հայտնի է դարձել որպես Ոսկանյան տպարան։

Ոսկան Երևանցու աշակերտներից Մատթեոս Վանանդեցին 1695-ին Ամստերդամում առաջին անգամ լույս է ընծայել Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւնը», առաջին հայ․ տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը»։

1727-ին լույս տեսած «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց» գրքով սկսվել է Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեությունը, այնուհետև լույս են ընծայվել «Բառգիրք հայկազեան լեզուի» 1-ին հատորը (1749), Աստվածաշունչ (1733), Մ․ Չամչյանի «Պատմութիւն հայոց□-ը (1784_86), «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (1836_37) երկհատոր բառարանը։ Իր 200 տարվա անընդմեջ գործունեությամբ Մխիթարյանների տպարանը ամենաերկարակյացն է հայկ․ տպագրության պատմության մեջ։

XVIII դ․ վերջից հայկ․ տպագրության կենտրոն է դարձել Կ․ Պոլիսը (տես Կոստանդնուպոլսի հայկական տպագրություն)։ XVIII դ․ 2-րդ կեսին հայկ․ տպագրությունը մուտք է գործել Հայաստան, Հնդկաստան, Ռուսաստան։ 1771-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ Էջմիածնում հիմնած տպարանում մինչև դարավերջ լույս է տեսել 13 անուն գիրք։ 1781-ին Պետերբուրգում հիմնադրած տպարանում Գ․Խալդարյանը մինչև 1788-ը լույս է ընծայել Ներսես Շնորհալու «Յիսուս Որդին», Եղիշեի «Պատմութիւն Վարդանանցը», իր կազմած հայ-ռուս․ բառարանը ևն։ Ապա տպարանը տեղափոխվել է Նոր Նախիջևան, Աստրախան և մինչև դարավերջ տպագրել շուրջ 50 անուն հայ․ գիրք։

1801_1920-ի հայկ․ տպագրությունը շարունակում է զարգանալ հիմնականում Հայաստանից դուրս։ Հիշարժան են Ներսիսյան տպարանը (տես Թիֆլիսի հայկական տպագրություն), Կ․ Պոլսում, Զմյուռնիայում գործող բազմաթիվ տպարաններ ևն։

Երևանում տպագրված առաջին գիրքն Աբգար Գուլամիրյանի կազմած