Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/17

Այս էջը սրբագրված է

երգերի պրակները։ Հայաստանում հանդես է եկել (1969, 1983) հեղինակային համերգներով։


ՀԱԿՈԲՅԱՆ Թադևոս Խաչատուրի (15․6․ 1917, գ․ Լեռնաձոր, ՀՀ Սյունիքի մարզում _ 15․10․1989, Երևան), պատմաբան-աշխարհագրագետ։ Պատմ․ գիտ․ դ-ր (1962), պրոֆ․ (1963)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1968)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության-երկրաբանության ֆակ-ը (1940)։ 1955_57-ին և 1963_65-ին՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակ-ի դեկան, 1962_86-ին՝ տնտ․ աշխարհագրության ամբիոնի վարիչ։ Հիմն․ աշխատությունները նվիրված են Հայաստանի պատմ․ աշխարհագրությանը («Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության», 1960), քաղաքների պատմությանը («Երևանի պատմությունը», հ․ 1_4, 1959_71, «Սովետական Հայաստանի քաղաքները», 1977, «Անիի պատմությունը», հ․ 1_2, 1980_82, «Պատմական Հայաստանի քաղաքները», 1987)։ Գրել է դասագրքեր («Հայաստանի պատմական աշխարհագրություն», 1986)։ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (հ․ 1_4, 1986, 1988, 1991, 1999) համահեղինակ։

Երկ․ Ստեփանոս Օրբելյան, Ե․, 1960 (հեղինակակից՝ Ստ․ Մելիք-Բախշյան)։ Սյունիքի թագավորությունը, Ե․, 1966։ Очерк истории Еревана, Е․, 1977; Ани, столица средневековой Армении, Е., 1985․


ՀԱԿՈԲՅԱՆ Ժակ Ստեփանի (1․8․1917, Երուսաղեմ), բանաստեղծ։ Ավարտել է Կահիրեի համալսարանը (1942)՝ քիմիագետ-դեղագործի մասնագիտությամբ։ 1968-ից հաստատվել է Փասադենայում (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ)։ Տպագրվել են Հ-ի «Գաղտնի ճամբան» (1938), «Մեղրալուսին» (1943), «Մարդ մը մեռավ» (1947, Վ․ Թեքեյանի հիշատակին), «Մեսրոպաշունչ» (1947), «Ոսկեդափնի» (1957), «Մասիսածին» (1963), «Հայատրոփ» (1970, չափածո վեպ), «Ուլունքաշար» (1983) և այլ ժող-ներ։


Հ-ի ստեղծագործության հիմն․ թեման հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։ 1950-ական թթ․ լույս է ընծայել կրոն․, աստվածապաշտ․ բնույթի երկերի ժող-ներ։


ՀԱԿՈԲՅԱՆ Ժան Իշխանի (ծ․ 26․8․1936, ք․ Ստեփանավան), կենսաքիմիկոս, ֆերմենտաբան։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1971), պրոֆ․ (1986)։ Ավարտել է Երևանի պետ․ բժշկ․ ինստ-ը (1959)։ 1971_74-ին՝ Մոսկվայի ԲԳԱ կենսբ․ և բժշկ․ քիմիայի ինստ-ի ամինների կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1974_79-ին՝ ՀՀ ԳԱԱ փորձարար․ կենսաբանության ինստ-ի տնօրեն, 1979-ից՝ մոլ․ ֆերմենտաբանության լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են մոլ․ կենսաբանության, ֆերմենտների կենսատեխնոլոգիայի, գործառնության և կառուցվածքի հարցերին։ Առաջինն է նկարագրել ֆերմենտների փոխակերպման երևույթը։ Նրա ղեկավարությամբ վերծանվել է կմախքային մկանների որոշ ֆերմենտների կատալիզային ակտիվ կենտրոնների կառուցվածքը։ Հ․ Հայաստանի միջազգ․ գիտ․ ֆոնդի խորհըրդի նախագահն է (1995-ից), Փարիզի միջազգ․ «Արարատ» ակադեմիայի (1993) և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1996-ից) ակադ․։


ՀԱԿՈԲՅԱՆ Ժիրայր Գրիգորի (22․6․1909, Կ․Պոլիս _ 14․3․1968, Երևան), դրամատուրգ, թատերագետ։ ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1962)։ Ավարտել է ԵԳԹԻ (1953)։ 1938_44-ին՝ Երևանի Ստանիսլավսկու անվ․ ռուս․, 1960_64-ին՝ Սունդուկյանի անվ․ թատրոնների, 1944_47-ին՝ Հայֆիլմ կինոստուդիայի տնօրեն։ Հեղինակ է «Վիճակախաղ» պիեսի, «Ռուզաննա Վարդանյան» (1957), «Ավետ Ավետիսյան» (1958) գրքերի, կինոնկարների սց-ների։


ՀԱԿՈԲՅԱՆ Լեոնիդ Սամսոնի (ծ․ 5․6․1936, Լենինական, այժմ՝ Գյումրի), տնտեսագետ, պետական-քաղաքական գործիչ։ Տնտ․ գիտ․ դ-ր (1984), պրոֆ․ (1990), ՀՀ ճարտարագիտ․ ակադեմիայի ակադ․ (1996)։ Ավարտել է Մոսկվայի ֆինանս․ (1957), իրավաբան․ (1958), մեքենաշին․ (1964) ինստ-ները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր ժողտնտեսության ակադեմիան (1981)։ 1976_77-ին՝ ՀԽՍՀ առևտրի փոխնախարար, 1977_79-ին՝ առաջին փոխնախարար։ 1981_82-ին՝ ՀԿԿ ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, 1983_ 1986-ին՝ ՀԿԿ ԿԿ առևտրի և կենցաղսպասարկման բաժնի վարիչ, 1987_ 1988-ին՝ Հայկոոպի վարչության նախագահ, 1988_90-ին՝ ՀԿԿ ԿԿ աղետի գոտու շին․ վերականգնող․ աշխատանքները համակարգող բաժնի վարիչ,

1991-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, երկրորդ քարտուղար, 1992_96-ին՝ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարան․ վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1997-ից՝ նույնի բյուջետային վերահսկողական և «Արևելք-Արևմուտք» հանձնաժողովների անդամ (Ս․Պետերբուրգ)։ 1985-ից՝ ՀԿԿ ԿԿ անդամ, 1991-ից՝ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, 1999-ից՝ ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։


ՀԽՍՀ ԳԽ (1980_90), ՀՀ ԳԽ (1990_ 1995), ՀՀ ԱԺ (1995_99 և 1999-ից) պատգմ․, 1999-ից՝ ՀԿԿ պատգմ․ խմբակցության ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են աշխատանքի մեքենայացման և արդ-յան մեջ բանվոր․ կազմի ֆունկցիոնալ կառուցվածքի ու դրա կատարելագործման, բարձր տեխնոլոգիաների պաշտպանության խնդիրներին։

Երկ․ Функциональная структура рабочего состава в промышленности и проблема её совершенствования, Е., 1975; Социально-экономические проблемы механизации труда и совершенствование структуры рабочих кадров в промышленности СССР, М., 1985.


ՀԱԿՈԲՅԱՆ Լևոն Ալեքսանդրի (5․2․1938,