Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/173

Այս էջը սրբագրված չէ

նը», «Երդում։ Վարդան զորավար»), բուռն ցասումով անդրադարձել 1890-ական թթ․ Թուրքիայում հայերի ջարդերին («Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին»)։ Ազգ․ ռեալիստ․ բնանկարչության հիմնադիրը Գևորգ Բաշինջաղյանն է (1857_1925), առաջին հայ նկարիչը, որ բնականից է վրձնել Հայաստանի, ինչպես և Անդրկովկասի բնաշխարհը՝ քնար․ և էպիկ․ մեկնաբանումներով։ Ս․ Ներսիսյանից հետո Հարություն Շիշմանյանն է (1856_1914) դիմել թեմատիկ ստեղծագործությանը։ Թեմատիկ պատկերի կուլտուրան միջազգ․ մակարդակի է բարձրացրել Վարդգես Սուրենյանցը (1860_1921), ստեղծել հայ ժողովրդի ներկային, պատմությանը, դիցաբանությանը նվիրված գործեր («Ոտնահարված սրբություն», «Լքյալը», «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Զաբել թագուհու վերադարձը գահին» ևն), բնանկարներ («Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ»), գրքի պատկերազարդումներ, բեմանկարներ, 1915-ի Մեծ եղեռնից փրկվածների նկարաշար։ Բազմաժանրությանը զուգընթաց Վ․ Սուրենյանցը շփվել է գեղանկարչության եվրոպ․ նոր հոսանքների հետ, իր արվեստում օգտագործել մոդեռն ոճի որոշ հնարներ՝ չկորցնելով ազգ․ դեմքը։ XIX դ․ _ XX դ․ սկզբի կերպարվեստում իրենց տեղն ունեն ծովանկարիչ Մանուկ Մահտեսյանը (1857_1908), Խաչատուր Տեր-Մինասյանը (1870_1906), Մանուկ Ալաջալովը (1862_1934), Դավիթ Օքրոյանցը (1874_1943), Գրիգոր Գաբրիելյանը (1862_98)։ XIX դ․ արևմտահայության մշակութ․ կենտրոնը Կ․Պոլիսն էր, որտեղ Մանասեներից բացի գործել են Ումեդ (Հովհաննես) Պեյզատը (1809_74), ծովանկարիչ Մկրտիչ Ճիվանյանը (1848_ 1906), Ժորժ (Հակոբ) Տամադյանը (1839_1920), Սիմոն Հակոբյանը (1857_ 1921), Ասլան դ՚Աբրոն (1848_1928)։ 1916-ին Թիֆլիսում ստեղծվել է Հայ արվեստագետների միություն, որի անդամները սկզբնավորել ու խոր հետք են թողել թե՛ Խորհրդ․ Հայաստանի և թե՛ սփյուռքի կերպարվեստում։

XIX դ․ վերջին, XX դ․ սկզբին հայկ․ արվեստը հարստացրել են դիմանկարիչներ Ստեփան Աղաջանյանը (1863_1940), Ենոք Նազարյանը (1868_1928), Հմայակ Արծաթպանյանը (1878_1919), բնանկարիչ Փանոս Թերլեմեզյանը (1865_1941), նաև կենցաղագիր Հմայակ Հակոբյանը (1871_1939), Անիի ճարտ․ հուշարձանները վրձնած Արշակ Ֆեթվաճյանը (1866_1947)։ Հայ նշանավոր նկարիչները ստեղծագործել են նաև Ֆրանսիայում՝ նատյուրմորտիստ Զաքար Զաքարյան (1849_1923), ծովանկարիչներ՝ Արսեն Շապանյան (1864_1949), Վարդան Մախոխյան (1869_1937) և ուր․։ Ռեալիզմին զուգընթաց իմպրեսիոնիզմի և հաջորդող ուղղությունների գեղ․ մտածողությունն ու արտահայտչամիջոցները դրսևորվել են հայ գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկի՝ Եղիշե Թադևոսյանի (1870_1936) արվեստում։ Իմպրեսիոնիզմին մոտ էին Կարապետ (Շարլ) Ադամյանը (1872_1947), Վահրամ Գայֆեճյանը (1879_1960), Հովհաննես Ալխազյանը (1881_1958), Սարգիս Խաչատուրյանը (1886_1947), սիմվոլիզմին՝ Հովսեփ Փուշմանը (1877_1966), Գեորգի Յակուլովը (1884_1928)։ XX դ․ սկզբի գեղ․ նորագույն ուղղությունների խաչմերուկում իր բոլորովին նոր՝ «Հեքիաթներ և երազներ» նկարաշարով համաշխ․ արվեստ է մուտք գործել Մարտիրոս Սարյանը (1880_1972)։


Հայ նոր քանդակագործությունը երևան է եկել հանձին Կ․ Պոլսում ստեղծագործած առաջին հայ քանդակագործ Երվանդ Ոսկանի (1855_ 1914)։ XX դ․ սկզբի հայ հուշարձանային քանդակագործությունն սկզբնավորել է Անդրեաս Տեր-Մարուքյանը (1871_ 1919), կերտել Ռ․Պատկանյանի, Մ․Նալբանդյանի հուշարձանները, Ղ․ Ալիշանի, Պ․Ադամյանի, Խրիմյան Հայրիկի կիսանդրիները և իր գլուխգործոցը՝ Խաչատուր Աբովյանի արձանը, ազգ-հայրենասիրական թեմաներով բարձրաքանդակներ։ Հիմնականում կենցաղ․ ժանրի քանդակներ է ստեղծել Միքայել Միքայելյանը (1879_1943)։ 1910-ական թթ․ է ձևավորվել ապագա ականավոր քանդակագործներ, Շվեյցարիայում՝ Մորիս Սարկիսովի (1882_ 1947), ԱՄՆ-ում՝ Հայկ Բադիկյանի (1876_1950), Հակոբ Փափազյանի (1878_1957), Նշան Թուրի (1888_1967), Ռուսաստանում՝ Սերգեյ Մերկուրովի (1881_1952), Հակոբ Գյուրջյանի (1881_1948), Գրիգոր Քեպինովի (1886_1966) արվեստը։

XIX դ․, XX դ․ սկզբի հայկ․ գրաֆիկան սկզբնավորվել է Աղաթոն Հովնաթանյանի (1816_93) և Հովհաննես Քաթանյանի (1824_94) փորագրանկարներով, Հ․Շամշինյանի օֆորտներով, մատիտանկարներով, գրչանկարներով (1904-ին ռուս․ հրատարակվել է նրա գծագրության և հեռանկարի՝ Անդրկովկասում առաջին դասագիրքը), Վ․ Սուրենյանցի գրաֆիկ․ գործերով։ Հայկ․ գրաֆիկան օֆորտի բնագավառում տվել է XX դ․ խոշոր վարպետներ հանձինս Էդգար Շահինի (1874_1947) և Տիգրան Պոլատի (1874_1950), որոնք ստեղծագործել են Փարիզում։ Ջրաներկի վարպետներ էին Տիգրան Եսայանը (1874_1921) և Ա․ Ֆեթվաճյանը, գրքի ձևավորող Մելքոն Քեպապճյանը (1880_1949)։ Այդ բնագավառում ուրույն տեղ ունեն մեծատաղանդ ինքնուս նկարիչ Վանո Խոջաբեկյանի (1875_1922)՝ Թիֆլիսի կյանքն ու կենցաղը վերարտադրող մատիտանկարները, Գրիգոր Շարբաբչյանի (1884_ 1942) գործերը (դրանց թվում՝ բեմանկարներ)։ Զարգացում է ապրել նաև երգիծանկարչությունը հայկ․ օրաթերթերում, երգիծահանդեսներում։ Առաջին ծաղրանկարիչներից էին Դավիթ Օքրոյանցը, Գարեգին