բերգակ Պ․ Ադամյանի ստեղծագործությունը։ XIX դ․ 90-ական թթ․ գործել է ռեժ․, դերասան Գ․ Պետրոսյանը։ XIX դ․ վերջին հայ թատրոնի առաջատարը Սիրանույշն էր, որի արվեստը մի նոր փուլ էր ժամանակակից հոգեբ․ դրամայում։ XIX դ․ վերջին XX դ․ սկզբին թատրոններ են գործել Կ․ Պոլսում, Բաքվում, Գյումրիում, Երևանում ևն (Բաքվի հայոց կուլտուրական միություն, Կարսի հայկական թատրոն, «Ջանփոլադյան թատրոն»)։ Նույն ժամանակաշրջանում ծնունդ է առել ժող․ թատրոնը, որտեղ խոշոր վաստակ ունեն Ս․ Ադամյանը, Ա․ Խարազյանը և ուր․ (տես նաև Արաքսյան թատրոն, Զուբալովի ժողովրդական տուն)։ XIX դ․ վերջին տասնամյակի հայ թատրոնի ազգ․ դիմագծի ձևավորումը մեծապես կապված է Հ․ Աբելյանի անվան հետ։ XX դ․ հայ դրամատուրգիայի առաջատարը Շիրվանզադեն էր։ XX դ․ հայ ռեժիսուրայի ձևավորման գործում մեծ ներդրում ունեն Օ․ Սևումյանը, Ա․ Արմենյանը, Ա․ Խարազյանը, Ս․ Քափանակյանը, Լ․ Քալանթարը։ Դերասան․ մնայուն արժեքներ են ստեղծել Ի․ Ալիխանյանը, Օ․ Մայսուրյանը, Վ․ Փափազյանը, Ս․ Ադամյանը, Հ․ Զարիֆյանը, Հասմիկը, Ա․ Շահխաթունին, Ա․ Ոսկանյանը և ուր․։ XX դ․ սկզբին հայ թատրոնի խնդիրներից էր նաև դերասաններ և ռեժիսորներ պատրաստելը (տես Թատերական ստուդիաներ)։
1918-ից հայկ․ թատրոններ են գործել Պյատիգորսկում, Կրասնոդարում, Խարկովում, Ստավրոպոլում, Արմավիրում, Աստրախանում և այլուր։ Խորհրդ․ Հայաստանի առաջին պետ․ թատեր․ հաստատությունը՝ Երևանի Առաջին պետ․ թատրոնն էր (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն)։ Այնտեղ ստեղծագործել են ռեժ-ներ Լ․ Քալանթարը, Ա․ Բուրջալյանը, Ա․ Գուլակյանը, դերասաններ Վ․ Փափազյանը, Մ․ Ջանանը, Ա․ Ոսկանյանը, Հասմիկը, Մ․ Մանվելյանը, Գ․ Ավետյանը, Օ․ Գուլազյանը, Վ․ Վաղարշյանը, Հ․ Խաչանյանը, Հ․ Ներսիսյանը, Դ․ Մալյանը, Գ․ Ջանիբեկյանը, Վ․ Վարդանյանը, Ռ․ Վարդանյանը, Ա․ Ավետիսյանը և ուր․, ավելի ուշ՝ ռեժ․ Վ․ Աճեմյանը, Ա․ Ասրյանը, Բ․ Ներսիսյանը, Խ․ Աբրահամյանը, Մ․ Մկրտչյանը, Ս․ Սարգսյանը, Վ․ Վարդերեսյանը և ուր․։ 1920-ական թթ-ից գործել են Բաքվի հայկական թատրոնը, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնը, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոնը, Գյումրիում՝ Հայաստանի Երկրորդ պետթատրոնը (այժմ՝ Գյումրու դրամատիկական թատրոն), Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, 1930_40-ական թթ-ից՝ Երևանի ռուսական թատրոնը, Երաժըշտական կոմեդիայի թատրոնը Երևանում, Վանաձորի դրամատիկական թատրոնը, Երևանի տիկնիկային թատրոնը, Գյումրու տիկնիկային թատրոնը, Երևանի բանվորական թատրոնը, Կիրովաբադի հայկական թատրոնը, Ստեփանակերտի դրամատիկական հայկական թատրոնը։ Բացվել են նաև մի շարք շրջ․ թատրոններ։ Հայ թատերարվեստում մեծ ավանդ ունեն նաև ռեժ-դերասաններ Տ․ Շամիրխանյանը, Թ․ Սարյանը, Լ․ Երամյանը, Ա․ Աբարյանը, Կ․ Ալվարյանը և ուր․։ 1940_70-ական թթ․ հայ ռեժ․ արվ-ի զարգացման ընթացքը գլխավորապես որոշել է Վ․ Աճեմյանը, շարունակել Հ․ Ղափլանյանը։ Վերջինիս ջանքերով ստեղծվել է Երևանի դրամատիկական թատրոնը։ 1980-ական թթ-ից ռեժ․ արվ-ում իրենց ներդրումն ունեն նաև Ե․ Ղազանչյանը, Խ․ Աբրահամյանը, Զ․ Տատինցյանը, Գ․ Մկրտչյանը, Ա․ Գրիգորյանը, Ն․ Ծատուրյանը, Վ․ Շահվերդյանը, Ա․ Խանդիկյանը, Ե․ Մանարյանը և ուր․։ 1970_80-ական թթ․ բացվել են՝ Երևանի մնջախաղի թատրոնը, Երևանի երիտասարդական թատրոնը, Երևանի կամերային թատրոնը, Երևանի կինոդերասանի թատրոն-ստուդիան ևն։ Խորհրդ․ տարիներին հայկ․ թատրոնը, լինելով այդ հասարակարգի գաղափարախոսության, ստեղծագործ․ ուղղությունների ընդհանուր ոլորտում՝ այդուհանդերձ և՛ ռեժ․, և՛ դերասան․ արվ-ում ստեղծել է բարձրարժեք գործեր (տես նաև Հեռուստատեսային թատրոն)։ 1990-ական թթ․ ՀՀ-ում կատարված վերափոխումներն արտացոլվել են նաև թատրոնի բնագավառում։ Երկրում անկախության հաստատումը թատեր․ գործիչներին նույնպես ընձեռել է ազատ ստեղծագործելու հնարավորություն, ամրապնդել կապը սփյուռքի մշակութ․ գործիչների հետ։ Ստեղծվել են Համազգային թատրոնը (ղեկ․ Ս․ Սարգսյան), ինչպես և «Մետրո» (ղեկ․ Ն․ Ծատուրյան), «Ագուլիս» տիկնիկ․ (ղեկ․ Ե․ Մանարյան), «Արիոն» (ղեկ․ Ա․ Էլբակյան) և այլ թատրոններ Երևանում, երգիծանքի «Մենք» թատրոնը Գյումրիում ևն։ Հայկ․ ասմունքի ավանդույթները շարունակել են Ս․ Քոչարյանը, Ս․ Քափանակյանը, Հ․ և Լ․ Գարագաշները, Թ․ Դեմուրյանը, Հ․ Ջինանյանը, Շ․ Ղազարյանը, Վ․ Աբաջյանը և ուր․։ Թատրոնի առաջընթացին զուգահեռ ձևավորվել և զարգացել է հայ թատերագիտությունը։
Սփյուռքահայ թատրոնի մասին տես Սփյուռք հոդվածում։
Կրկեսը զարգացել է դարերից եկող լավագույն ավանդույթներով։ Այդ բնագավառի տաղանդավոր ներկայացուցիչն է Լ․ Ենգիբարյանը։ Տես նաև Կրկես, Հայկական կրկեսի կոլեկտիվ հոդվածները։
23․ ԿԻՆՈՆ
Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907_14-ին, իսկ 1910-ական թթ․ հայ մշակույթի մի շարք գործիչներ (Վ․ Փափազյան, Հ․ Բեկնազարյան, Օ․ Մայսուրյան, Ժասմեն, Ա․ Շահխաթունի, Հ․ Խաչանյան և ուր․) նկարահանվել են ռուս․ ֆիլմերում (տես Կինոարվեստ)։
1957-ից Երևանում գործում է Հայֆիլմ կինոստուդիան, որը թողարկում է գեղ․ և մուլտ․ ֆիլմեր (տես Մուլտիպլիկացիոն կինո)։ Հեռուստատեսային կինոնկարներ