Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/191

Այս էջը սրբագրված չէ

փուլում (1923_31) ՀՕԿ-ի գործունեությունը ծավալվեց սփյուռքի և հայրենիքի միջև կապերը ամրապնդելու, Խորհրդ․ Հայաստանում շին․ ու մշակութ․ ձեռնարկներ իրականացնելու ուղղությամբ։ 3-րդ փուլում (սկսած 1931-ից) հնարավորություններ ստեղծվեցին հայրենադարձության կազմակերպման, հայրենադարձների համար հայրենիքում նոր ավանների ու բնակավայրերի շին-յան ուղղությամբ։ 1930-ական թթ․ ստեղծվեց համագաղութային մասշտաբով գործող «Ներգաղթի և բնակարանային ֆոնդ» (կենտր․ մարմնի նախագահ՝ Ա․Իսահակյան), որտեղ հավաքված ամբողջ գումարը հատկացվեց ներգաղթի կազմակերպմանը։


ՀՕԿ-ի եկամուտները գոյանում էին անդամավճարներից, հրատ-ներից, նվիրատվություններից, կտակներից և այլ աղբյուրներից։ Հայաստանի մասին սփյուռքահայությանը ճիշտ պատկերացում տալու և նրանց հայրենիքի շուրջ համախմբելու գործում կարևոր դեր կատարեցին ՀՕԿ-ի պարբ-ները և այլ հրատ-ներ․ «Հրավիրակ» (Երևան), «Օգնիր Հայաստանին», «Հայրենաշեն» (Թիֆլիս), «Հայաստանի օգնության կոմիտեի լրաբեր» (ռուս․, Մոսկվա) ևն։ 1928-ին հրատարակվել է «ՀՕԿ-ի տեղեկատու» ամսագիրը։ ՀՕԿ-ի Ամերիկայի կենտր․ վարչությունը հրատարակել է «Շինարար» հանդեսը, Եգիպտոսի մասնաճյուղը՝ «ՀՕԿ» ամսագիրը, Ֆրանսիայինը՝ «ՀՕԿ» ամսագիրը, 1925_30-ին՝ «Երևան» թերթը։ 1925-ին հիմնվել է ՀՕԿ-ի գեղ․ գրակ-յան բաժինը (հրատարակել է գրքեր, քարտեզներ, նկարներ, ալբոմներ ևն)։

1937-ին ՀՕԿ-ը լուծարվել է՝ որակվելով որպես օտարերկրյա գործակալությունների ու լրտեսների կազմակերպություն, իսկ նրա ղեկավարները բռնադատվել են որպես «ժողովրդի թշնամիներ»։ ՀԽՍՀ ԺԿԽ 1937-ի դեկտ․ 3-ի որոշումով ՀՕԿ-ի գործունեությունը դադարեցվել է։

Գրկ․ Վարդապետյան Ա․Վ․, Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ), Ե․, 1966։ Մելիքսեթյան Հ․Ու․, Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան, Ե․, 1975։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, մինչև 1991-ը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ պետական սիմֆոնիկ նվագախումբ, հիմնադրվել է 1941-ին, Երևանում։ Գեղ․ ղեկավար, գլխ․ դիրիժոր՝ Կ․ Սարաջև (1941_45), դիրիժոր՝ Ի․ Խարաջանյան (1941_46)։ Առանձնապես մեծ էր Կ․ Սարաջևի դերը նվագախմբի պրոֆեսիոնալ մակարդակի և գեղ․ սկզբունքների ձևավորման գործում։ 1942-ին նվագախումբը Մ․ Թավրիզյանի ղեկավարությամբ կատարել է Դ․ Շոստակովիչի Յոթերորդ («Լենինգրադյան») սիմֆոնիան։ Կարճատև ընդմիջումից հետո, 1945-ից շարունակել է գործունեությունը Մ․ Մալունցյանի ղեկավարությամբ (1945_60 և 1965_67)։ 1960_65-ին նվագախմբի գլխ․ դիրիժոր և գեղ․ ղեկավարն էր Օ․ Դուրյանը, 1967_70-ին՝ Ռ․ Վարդանյանը, 1970_73-ին՝ Ա․ Քաթանյանը, 1974_81-ին՝ Դ․ Խանջյանը, 1981_85-ին՝ Վ․ Գերգիևը, 1986-ին՝ Ռ․ Մանգասարյանը, ապա՝ Մ․ Ներսիսյանը, 1987_89-ին՝ Վ․ Պապյանը, 1989-ից՝ Լ․ Ճգնավորյանը։ Նվագացանկն ընդգրկում է հայ, ռուս, արևմտաեվրոպ․ դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Ելույթներին մասնակցել են ականավոր մենակատարներ (դաշնակահարներ՝ Է․ Գիլելս, Ա․ Բաբաջանյան, Լ․ Օբորին, Հ․ Նեյգաուզ, Վ․ Կլայբեռն, Ն․ Պետրով, ջութակահարներ՝ Ա․ Գաբրիելյան, Ժ․ Տեր-Մերգերյան, Լ․ Կոգան, Դ․ Օյստրախ, Մ․ Օկլեր, թավջութակահարներ՝ Մ․ Ռոստրոպովիչ, Մ․ Աբրահամյան, երգիչներ՝ Հ․ Դանիելյան, Գ․ Գասպարյան, Պ․ Լիսիցյան և ուր․) ու դիրիժորներ (Ա․ Մելիք-Փաշաև, Գ․ Բուդաղյան, Օ․ Դիմիտրիադի, Կ․ Ցեկկի, Վ․ Ֆեռերո, Մ․ Լեռու, Ֆ․ Կոնվիչնի, Լ․ Շոմոդի, Վ․ Սմետաչեկ, Տ․ Հաննիկայնեն, Պ․ Կլեցկի, Հ․ Յաղճյան և ուր․)։ Նվագախմբի հետ հեղինակային համերգներ են տվել Ա․ Խաչատրյանը, Ռ․ Գլիերը, Դ․ Կաբալևսկին, Լ․ Կնիպպերը, Օ․ Թաքթաքիշվիլին և ուր․։ ՀՖՆ պարբերաբար կազմակերպում է գրողների, արվեստագետների, տարբեր երկրների նվիրված համերգաշարեր, սիմֆոնիկ երաժշտության փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Մոցարտ-200», «Եղեռնից մինչև անկախություն, եղել ենք, կանք ու կլինենք» ևն), 1994-ից՝ «Հոգևոր երաժշտության ժամ» համերգաշարը (մինչև 2001 թ․)։ ՀՖՆ-ին կից 1994-ին ստեղծվել է երգչախումբ (90 երգիչ-երգչուհիներ, խմբավար՝ Գ․Մուրադյան)։ Ելույթներ է ունեցել ԱՊՀ մի շարք քաղաքներում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իրանում և այլուր։


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, քրիստոնեական հնագույն եկեղեցի, հայ ժողովրդի ազգային եկեղեցին։ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներն ու հայ եկեղեցու հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը, որի համար էլ հայ եկեղեցին կոչվում է առաքելական։ Քրիստոնեությունը մուտք է գործել Հայաստան մ․թ․ I դ․, Ասորիքից ու Կապադովկիայից և սկզբնապես տարածվել Մեծ Հայքի թագավորության հվ․ և արմ․ երկրամասերում ու գավառներում։ 301-ին, Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք, քրիստոնեությունը հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետ․ կրոն․ այդ թվականը համարվում է Հ․ա․ե-ու հիմնադրման տարեթիվը։ Հայոց առաջին հայրապետն է եղել Գրիգոր Ա Լուսավորիչը։

368-ից Պապ թագավորի հատուկ կարգադրությամբ Հայոց կաթողիկոսները ձեռնադրվել են Հայաստանում, իսկ