կան և կայուն պետականության ներքո Հայկ․ լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածաքաղ․ միասնության։ Արդեն մ․թ․ա․ VII դ․ վերջի և VI դ․ սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, աքեմենյան արձանագրություններում, հին հուն․ հեղինակների երկերում) Հայկ․ լեռնաշխարհը ներկայացվում է որպես Հ-ով բնակեցված միատարր երկիր։
Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել Հայկ․ լեռնաշխարհում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ․ Ղափանցյան, Ս․Երեմյան, Ե․Ֆոռեր) առանձնացնում են Հայկ․ լեռնաշխարհում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է Հ-ի ինքնանվանումը՝ հայ (խայ)։
Հ-ի ծագման, անվան և կազմավորման վերաբերյալ պահպանված ժող․ ավանդությունները հեռու չեն պատմ․ ճշմարտությունից։ Հայոց ծննդաբանական առասպելը, որը բերում է Մովսես Խորենացին, հայ ժողովրդի անվանադիր համարում է Հայկին։
Հայկ․ լեռնաշխարհը եղավ այն պատմ․ միջավայրը, որտեղ ընթացել է Հ-ի սոց-տնտ․, հաս-քաղ․ կյանքը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այստեղ են ձևավորվել հայ հասարակությունը, նրա տնտեսությունը, ազգ․ պետականությունը, ազգ․ մշակույթը։ Այն հանգամանքը, որ Հայկ․ լեռնաշխարհը գտնվում է Ասիայի և Եվրոպայի սահմանագծում, իր կնիքն է դրել Հ-ի ամբողջ պատմության, նրանց տնտ․, քաղ․, մշակութ․ կառույցների ձևավորման ու գործունեության վրա։ Այդ հանգամանքը մեծապես կանխորոշել է Հ-ի անցած պատմ․ ուղու օրինաչափություններն ու առանձնահատկությունները։ Աշխարհագր․ գործոնն իր նշանակությունը չի կորցրել նաև արդի դարաշրջանում։
Հ-ի լեզուն՝ հայերենը, ուրույն ճյուղ է հնդեվրոպ․ լեզվաընտանիքում։
Հ․ քրիստոնյաներ են։ Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I_III դդ․, 301-ին այն հռչակվել է պետ․ կրոն (տես Հայաստանյայց առաքելական եկեղեցի)։ Որոշ Հ․ դավանում են կաթոլիկություն, բողոքականություն։
Ներկայումս (1999) աշխարհում Հ-ի ընդհանուր թվաքանակն ավելի քան 9 մլն է։ Հ․ կազմում են Հայաստանի Հանրապետության (3,8 մլն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (150 հզ․) բնակչության գերակշռող մասը։ Պատմ․ ճակատագրի բերումով, վաղ միջնադարից սկսած Հ․ ստիպված լքել են հայրենիքը և կյանքի տանելի պայմաններ որոնել օտար երկընքի տակ։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմ․ իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է Հ-ի տեղաշարժն աշխարհում։
1999-ին Հ-ի խոշոր համայնքներ կային Ռուսաստանում (շուրջ 1,8 մլն), ԱՄՆ-ում (մինչև 1 մլն), Վրաստանում (430 հզ․), Ֆրանսիայում (400 հզ․), Իրանում (շուրջ 180 հզ․), Սիրիայում (մոտ 120 հզ․), Լիբանանում (մոտ 120 հզ․), Արգենտինայում (80 հզ․), Կանադայում (շուրջ 65_70 հզ․), Թուրքիայում (65_70 հզ․)։ Վերջին տասնամյակների ընթացքում ստվարացել են հայ համայնքներն Ուզբեկստանում (մինչև 60 հզ․), Ուկրաինայում (մոտ 50 հզ․), Ավստրալիայում (40 հզ․), Բրազիլիայում (շուրջ 20 հզ․), Գերմանիայում (մոտ 15 հզ․), Մեծ Բրիտանիայում (շուրջ 15 հզ․), Բուլղարիայում (շուրջ 20 հզ․), Ռումինիայում (շուրջ 6 հզ․), Հունաստանում (շուրջ 15 հզ․), Եգիպտոսում (շուրջ 6 հզ․), Կիպրոսում (մոտ 2 հզ․), Իրաքում (շուրջ 20 հզ․), Նոր Զելանդիայում, Ուրուգվայում (շուրջ 14 հզ․), Վենեսուելայում (շուրջ 2 հզ․), Շվեդիայում (շուրջ 4 հզ․), Շվեյցարիայում (շուրջ 3 հզ․), Քուվեյթում (շուրջ 5 հզ․), Արաբական Միացյալ Էմիրություններում (շուրջ 2 հզ․), Իտալիայում (3 հզ․), Հոլանդիայում (շուրջ 4 հզ․), Եթովպիայում և այլ երկրներում։
Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Երեմյան Ս․Տ․, Հայ ժողովըրդի կազմավորման ընթացքը, ՊԲՀ, դ 2, 1970։ Առաքելյան Բ․Ն․, Ջահուկյան Գ․Բ․, Սարգսյան Գ․Խ․, Ուրարտու-Հայաստան, Ե․, 1988։ կՌՏՑՐՏՉրՍՌռ ը․ը․, Կ տՐՏՌրւՏՋՊպվՌՌ ՈՐՎÿվրՍՏչՏ վՈՐՏՊՈ, ժ․, 1946; ԽՈտՈվՓÿվ թ․Ը․, ղՈռՈրՈ – ՍՏսօոպսՖ ՈՐՎÿվ, ժ․, 1947; ԺՖÿՍՏվՏՉ Լ․Ծ․, կՐպՊօրՑՏՐՌÿ ՈՐՎÿվրՍՏչՏ վՈՐՏՊՈ, ժ․, 1968; ՄՌՐՏՍՏՉ Կ․հ․, ԾպրՑՏ ՈՐՎÿվրՍՏչՏ ÿջօՍՈ րՐպՊՌ ՌվՊՏպՉՐՏտպռրՍՌւ Ռ տՐՏոսպՎՈ ՈՐՎÿվրՍՏռ տՐՈՐՏՊՌվօ (ՈՉՑՏւՑՏվվՏրՑՖ ՈՐՎÿվ տՏ ՊՈվվօՎ րՐՈՉվՌՑպսՖվՏ-ՌրՑՏՐՌփպրՍՏչՏ ÿջօՍՏՉպՊպվՌÿ), ԼՀԳ, 1980, դ 5․
ՀԱՅԵՐԵՆ, հայոց լեզու, հայ ժողովըրդի ազգային, Հայաստանի Հանրապետության (1918_20), ՀԽՍՀ (1920_91), Հայաստանի Հանրապետության (1991-ից) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (1991-ից) պետական լեզուն։ Խոսողների թիվը՝ մոտ 6 մլն, որից 3,7 մլն՝ ՀՀ-ում։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքին և կազմում առանձին ինքնուրույն ճյուղ։ Հնդեվրոպ․ միասնությունից անջատվելուց հետո (մոտ մ․թ․ա․