Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/198

Այս էջը սրբագրված չէ

V հազարամյակ) կազմավորվել է որպես հայ էթնոսի լեզու, աստիճանաբար տարածվել և տիրապետող դարձել Հայաստանի ամբողջ տարածքում։ Նախքան գրի առնվելը մշակվել է բանավոր գեղ․ ստեղծագործության, պաշտամունք․ արարողությունների, քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև բանավոր քարոզչության ընթացքում։ Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դ․ սկզբից, հայ գրերի գյուտից անմիջապես հետո։


Հ-ի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել երեք շրջանի․ հին Հ․ (V_XI դդ․), միջին հայերեն (XII_XVI դդ․) և նոր Հ․ (կամ աշխարհաբար, XVII դ-ից մինչև մեր օրերը)։ Հին Հ-ի գրակ․ տարբերակի (գրաբարի) հետ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով։ Հին Հ․ իր հերթին բաժանվում է դաս․, հետդաս․ և նախամիջին ենթաշրջանների, որոնց հիմն․ տարբերությունը լեզվի մշակման տարբեր ուղղությունների (տես Հունաբան դպրոց), ինչպես նաև խոսակց․ լեզվի տարրերի օգտագործման չափերի մեջ է։ Գրաբարից տարբեր բարբառային հիմքի վրա կազմավորվել է միջին գրակ․ Հ․, որն ունեցել է պետ․ լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ՝ բանավոր և գրավոր հաղորդակցության գրեթե բոլոր ոլորտները։ Միաժամանակ գործածվել է նաև գրաբարը՝ որպես պաշտամունք․ և գրակ․ լեզու։ Հին և միջին Հ-ները զգալի տարբերություններ ունեն լեզվ․ կառուցվածքի բոլոր մակարդակներում։ Փոխվել է նաև լեզվի կառուցվածքային տիպը․ գրաբարը գերազանցապես թեք․ և համադր․ տիպի լեզու է, միջին Հ-ում ծավալվել և աշխարհաբարացման ենթաշրջանում գերակշռել են կցական և վերլուծ․ կազմությունները։ Այս առումով միջին Հ․ զարգացման անցումային օղակ է հին Հ-ից դեպի նոր Հ․ կամ աշխարհաբարը, որը գերազանցապես կցական լեզու է։ Նոր Հ․ թեև սկսել է կազմավորվել բարբառային ուժեղ տարբերակվածության, հին գրակ․ ավանդույթների և մատենագրության անկման պայմաններում, սակայն, մյուս կողմից, պատմ․ հանգամանքների շնորհիվ ի հայտ է բերել միասնականացնող միտումներ։ Ձևավորվել է ընդհանուր հասկանալի միջբարբառային լեզու, որը հետզհետե ստացել է գրակ․ արտահայտություն՝ սկզբնապես հենված լինելով այս կամ այն բարբառի վրա։ Նոր Հ-ի զարգացման առաջին՝ վաղ աշխարհաբարի ենթաշրջանում (XVII_XIX դդ․ կեսերը) լեզվ․ իրավիճակը բնութագրվում է գրակ․ լեզուների, ընդհանուր բանավոր հաղորդակցման լեզվի և բարբառների առկայությամբ։ Առաջ է եկել գրաբարի մշակման լատինաբան դպրոցը (տես Լատինաբան հայերեն), ավելի ուշ դրան հակադրվում է «զտման»՝ դաս․ համակարգին մոտեցնելու ուղղությունը։ Նոր Հ-ի գործածության շրջանակները հետզհետե ընդլայնվել են, և հաջորդ՝ երկճյուղ աշխարհաբարի ենթաշրջանի (XIX դ․ կեսերից մինչև 1920 թ․) սկզբից նա դուրս է մղել գրաբարը։ Գրակ․ աշխարհաբարի արլ․ և արմ․ տարբերակների (տես Արևելահայ գրական լեզու, Արևմտահայ գրական լեզու) զարգացումն ընթացել է հետագա մշակման ու նորմավորման, քերակ․ կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրելու ուղղությամբ։ Առաջացել են գրակ․ լեզվի գործառ․ ոճեր, սկսել է մշակվել գիտ․ տերմինաբանությունը, հաս․, տնտ․ և մշակութ․ կյանքի կենտրոնացման հետևանքով վերացել են բարբառային հետագա տարբերակման պայմանները։

Զարգացման արդի փուլում գրակ․ արևելահայ-ը պետ․ կարգավիճակի շնորհիվ ունի հետագա զարգացման, մշակման, նորմավորման լայն հնարավորություններ։ Արևմտահայ գրակ․ տարբերակն այժմ սփյուռքահայության ընդհանուր հաղորդակցման լեզուն է։

Գրկ․ Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 1_2, Ե․, 1940_51։ Ջահուկյան Գ․Բ․, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե․, 1969։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն․ նախագրային ժամանակաշրջան, Ե․, 1987։


ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հայագիտության ճյուղ, լեզվաբանական գիտակարգերի համակարգ, որն զբաղվում է հայոց լեզվի ուսումնասիրությամբ։ Ընդգրկում է հայոց լեզվի տեսությունը և պատմությունը, հայ-ի համեմատ․ քերականությունը, բարբառագիտությունը, բառարանագրությունը, գրաբարի, միջին հայ-ի, արդի հայ-ի նկարագրակ․ քերականությունը և հետազոտ․ մի շարք այլ բնագավառներ։ Հայ-ի գիտ․ ու գործն․ ուսումնասիրությունն սկսվում է V դ․ կեսերին՝ Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականութեան» աշխատության թարգմանությամբ, որը սոսկ թարգմանություն չէր, այլ փաստորեն հայ-ի լեզվ․ իրողությունների նկարագրությունը՝ Դիոնիսիոս Թրակացու քերական․ սխեմայի համաձայն, և միաժամանակ՝ գրաբարի քերականության առաջին համակարգված շարադրանքը։ Նույն դ-ից սկսած գրվում են Դիոնիսիոս Թրակացու երկի թարգմանության մեկնություններ և նկարագրակ․ բնույթի քերական․ այլ աշխատություններ ու ձեռնարկներ։ Հայտնի են հին և միջնադարյան հայ քերական․ մտքի ներկայացուցիչներ Դավիթ Քերականը, Անանուն Մեկնիչը, Մովսես Քերթողը, Մամբրե Վերծանողը, Ստեփանոս Սյունեցին, Համամ Արևելցին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վարդան Արևելցին, Հովհաննես Երզնկացին, Եսայի Նչեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին և ուր․։ Գրչության արվեստին են նվիրված Արիստակեսի, Գևորգ Սկևռացու և այլոց աշխատությունները։


Հայ քերական․ մտքի զարգացումն անցել է մի քանի շրջան։ Առաջին շրջանում (V_XVII դդ․) հայ-ի լեզվ․ կառուցվածքի նկարագրությունը կրել է հուն․ քերականագիտության ազդեցությունը։ Միաժամանակ որոշակի նվաճումներ են ձեռք բերվել հայ-ի կառուցվածքն ավելի ճշգրիտ ու մանրամասն ներկայացնելու, քերական․ նորանոր իրողություններ բացահայտելու և նկարագրելու, արհեստականությունները հաղթահարելու ուղղությամբ։ Ուշ միջնադարի քերականների գործերում որոշ տեղ է տրվում նաև միջին հայ-ի իրողություններին (Հովհաննես Երզնկացի)։


Հաջորդ շրջանը (XVII դ․ _ XVIII դ․ III քառորդ) գրաբարի լատինատիպ քերականությունների շրջանն է, երբ հայ․ դառնում է եվրոպ․ հետազոտողների հետաքրքրության առարկան, թեև նախկինում ևս այն անծանոթ չէր Եվրոպայում։ Հայ-ին անդրա