Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/211

Այս էջը սրբագրված չէ

ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուս․ ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք․ լծից Արմ․ Հայաստանի ապագա ազատագրման համար։ Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Օգտվելով սկսված առաջին համաշխ․ պատերազմից՝ երիտթուրք․ կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը։

Գրկ․ Լեո, Հայոց հարցի վավերագրեր, Թ․, 1915։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1820_1923), Ե․, 1972, էջ 149_358։ հոՏՐվՌՍ ՊՌտսՏՎՈՑՌփպրՍՌւ ՊՏՍցՎպվՑՏՉ, ՀպՒՏՐՎօ Չ ԸՐՎպվՌՌ․ 26 վՏÿոՐÿ 1912 չՏՊՈ –10 ՎՈÿ 1914 չՏՊՈ, կ․, 1915; Mandelstam A․, La Sociռtռ des Nations et les Puissance devant le Problռme Armռnien, Zeniռd, Beyrut, 1970, p 44_47; Davison R․H․, The Armenian Crisis, 1912_1914, “The American Historical Review”, 1948, v․ 3, դ 3։


ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐ, հայ գաղթականություն, տես Սփյուռք։


ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՐ, հայոց գիր, հայկական հնչյունային գրանշանների համակարգ, որ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Հ․գ-ի (կոչվում է նաև մաշտոցյան) ծագումն ուսումնասիրելու հիմն․ աղբյուրները հայագիր հնագույն մատյանները, պատառիկները, պահպանակները, վիմագրություններն են, Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունները։ Հ․գ-ի ստեղծման առաջին փուլում Մեսրոպ Մաշտոցը հնչյուն․ տարրալուծման է ենթարկել հայոց անգիր լեզուն, բացահայտել նրա հնչյուն․ համակարգը, ապա տարորոշված յուրաքանչյուր հնչյունի համար որոշել անհրաժեշտ գրանշանը։ Այս գործում նրան օգնել են Սահակ Ա Պարթևը և բանիմաց այլ անձինք։ Երկրորդ փուլում Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը, թվով 36 տառ։ Առաջին հայկ․ գրատեսակը գրչագիրն է (բանասիրության մեջ կոչվում է նաև ուղղագիծ կամ ուղղանկյուն երկաթագիր)։ Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերը ստեղծված են վերից վար իջնող ուղղաձիգ երկար, կարճ և լայն, ինչպես նաև հորիզոն․ նուրբ գծերով։ Բաղադրիչների մեջ երկարը հիմն․ գիծն է, որի աջ և ձախ կողմերում համապատասխան դիրք գրավելով՝ կարճը և լայնը նուրբերով միանում են միմյանց և ստեղծում են նշանագիրը։ Մեսրոպ Մաշտոցը նախ ստեղծել է մեկական երկար, կարճ և լայն գծեր ունեցող նուրբերով միացած գրերը, որոնք Կորյունի մոտ կոչվում էին «առանձինն», ապա՝ երկու երկար ու մեկ լայն և նուրբեր ունեցող գրերը, որոնք կոչվում են «կրկնահար», այնուհետև ստեղծել է որոշ առանձին գծերից կազմված գրերը, որոնցից կարճը երկարին միանում է կրկին նուրբով․ այդ շարքի գրերը կոչվում են «կրկնավոր»։ Հ․գ-ի ստեղծման երրորդ փուլն այբուբենի ձևավորումն է։ Նշանագրերի ստեղծումն ավարտելով՝ Մեսրոպ Մաշտոցը ճշտորոշել է նրանց հնչյուն․ արժեքները, տվել համապատասխան անուններ (այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, է, ըթ, թո, ժէ, ինի, լիւն, խէ, ծա, կեն, հո, ձա, ղատ, ճէ, մեն, յի, նու, շա, ո, չա, պէ, ջէ, ռա, սէ, վէւ, տիւն, րէ, ցո, հիւն, փիւր, քէ) և դասավորել 4 շարքով, ըստ թվային արժեքների՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ՝ որպես թվանշաններ հանդես գալու համար։ Այբուբենի հնչյուն․ և թվային արժեքները կարգելիս՝ Մեսրոպ Մաշտոցը նկատի է ունեցել հուն․ այբուբենը։ Չորրորդ փուլը հայ նորաստեղծ գրերի գործածության կանոնների և, այսպես կոչված, հայ գրչության արվեստի հիմունքների մշակումն է։ Այս նպատակով Մեսրոպ Մաշտոցը Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ փորձարկեց նորաստեղծ Հ․գ․, ձևավորեց գլխագիր և բոլորգիր գրատեսակները, ապա գրել տվեց առաջին հայ․ նախադասությունն Աստվածաշնչի «Գիրք առակաց□-ից՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ․․․»։ XII դ․ վերջերին մաշտոցյան այբուբենը համալրվեց օ և ֆ, ապա՝ և տառերով։ 1998-ին և-ը որպես տառ հանվեց և այժմ հայոց այբուբենն ունի 38 տառ, իսկ և-ն օգտագործվում է որպես տառանշան։ Հ․գ․ աշխարհի ամենակենսունակ գրերից է, օգտագործվում է առ այսօր Հայաստանում և սփյուռքում։

Գրկ․ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1981։ Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե․, 1962։ Մարտիրոսյան Ա․, Մաշտոց, Ե․, 1982։ Աճառյան Հ․, Հայոց գրերը, Ե․, 1984։


ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ (ՀԳԱ), ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Կազմակերպվել է 1994-ին, Հայկ․ գյուղատնտ․ և Երևանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ների միավորումով։ 1999-ին ակադեմիայում գործել են ագրար․, անասնաբուժ_բժշկագիտության, տնտեսագիտ․, ճարտարագիտ․ ֆակ-ներ։ Ունի ցերեկային, հեռակա ուսուցման բաժիններ, 43 ամբիոն, ասպիրանտուրա, գրադարան, գիտ․ թեզերի պաշտպանության մասնագիտ․ խորհուրդներ, քոլեջ (կազմակերպվել է 1995-ին), վարժարան (1997-ից)․ ուսումնափորձն․ 2 տնտեսություն, անասնաբուժ․ կլինիկա։ 1998_99 ուս․ տարում ունեցել է 4600 (որից 2200-ը՝ հեռակայող) ուսանող, 500 դասախոս (ՀԳԱԱ 2, ՀԳԳԱ 14 ակադ․, 24 թղթ․ անդամ, 64 գիտ․ դ-ր, 187 գիտ․ թեկնածու)։ Ուսուցումը եռաստիճան է՝ բակալավրիատ (4_4,5 ուս․ տարի), մագիստրատուրա (2) և ասպիրանտուրա (2_3)։ Հրատարակում է «Գիտական աշխատություններ» ժող-ներ և ուս․ գրականություն։


ՀԳԱ ռեկտորներն են եղել Ա․ Խաչատրյանը (1994_98), Ա․ Թարվեդյանը (1998-ից)։

Գրկ․ Հայկական գյուղատնտեսական ինս