ԵՊՀ-ին առընթեր հայկ․ էսպերանտիստ․ կազմակերպության հրատ․։ Լույս է տեսել 1958-ին, Երևանում։ Խմբագիր` Գ․Սևակ։ Ընթերցանության նյութեր է տրամադրել հայ էսպերանտիստներին։ Լրատու բաժինը լուսաբանել է էսպերանտիստ․ կյանքը Հայաստանում և Վրաստանում։ Ունեցել է էսպերանտոն ուսումնասիրողների դասընթաց։
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, տես Հայաստանի թատերական գործիչների միություն հոդվածում։
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹ, Թ․Ալթունյանի անվան հայկական ժողովըրդական երգի-պարի պետական վաստակավոր համույթ, ստեղծվել է 1938-ին, Երևանում (կազմը՝ գործիքային և պարային խմբեր, երգչախումբ, մենակատարներ, սկզբում՝ 85_90 հոգի)։ 1974-ից՝ հիմնադիր՝ Թ․Ալթունյանի (մինչև 1970-ը գեղ․ ղեկավար) անվ․։ Գործիք․ խմբի ղեկավար՝ Ա․Ալեքսանդըրյան, պարերի բեմադրող՝ Է․Մանուկյան, բալետմայստերներ՝ Ի․Արբատովի (Յաղուբյան), Զ․Մուրադյանի և ուր․ մասնակցությամբ, զգեստները ձևավորել են նկարիչներ Մ․Սարյանը, Խ․Եսայանը, Մ․Պետրոսյանը, Ռ․ Էլիբեկյանը և ուր․։ Համույթը հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկ․ երգը, պարը, գործիք․ նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը։ Համերգացանկն ընդգրկում է հայկ․ ժող․ և պրոֆեսիոնալ երգեր։ Համույթում, պահպանելով հայկ․ ժող․ երգի կերպարային ու լեզվ․ յուրահատկությունը, ստեղծվել են ժող․ երգի մշակման ու գործիքավորման ինքնատիպ սկզբունքներ (երգի տարբերակային կրկնություններով զարգացում, բազմաձայնության, հատկապես ենթաձայնային պոլիֆոնիայի տարրի օգտագործում ևն)։ Կատարող․ ոճին բնորոշ է բովանդակության ճշմարտացի մեկնաբանությունը, համույթային միաձուլությունը։ Կոլեկտիվում է ձևավորվել Հայաստանի ժող․ արտիստներ, երգչուհիներ Լ․Քոշյանի, Ա․Քամալյանի, դուդուկահար Ջ․Գասպարյանի, պարողներ Ա․Շահնաբաթյանի, Վ․Ռաշիդյանի և ուր․ արվ-ը։ Համերգներ է ունեցել ԽՍՀՄ հայրենական պատերազմի ռազմաճակատներում, ԱՊՀ քաղաքներում, 30-ից ավելի արտասահմանյան երկրներում։ Գեղ․ ղեկավարներ՝ Է․Հովհաննիսյան (1970_ 1974), Խ․Ավետիսյան (1974_77), Է․Ծատուրյան (1977_87 և 1990_91-ին), Ռ․Ալթունյան (1987_90), Մ․Մավիսակալյան (1991_97), Հ․Մանգասարյան (1998-ից)։
Գրկ․ Խանջյան Հ․, Հայկական ժողովրդական երգի պարի պետական վաստակավոր անսամբլ, Ե․, 1973։ Բալյան Վ․, Թաթուլ Ալթունյան, Ե․, 1977։
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ (ՀԺՇ), քաղաքական շարժում։ Ձևավորվել է հայ սփյուռքում 1981-ին, թեև սկզբնավորվել է 1970-ական թթ․ կեսին։ Հանդես է եկել իբրև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) քաղ․ ուղուն համակիր շարժում, որը, դժգոհ հայ քաղ․ կուսակցությունների ավանդ․ գործելակերպից, պահանջում է հրաժարվել միջկուսակցական հակամարտությունից և ամբողջությամբ լծվել Հայ դատի հետապնդման գործին։ ՀԺՇ հիմն․ նպատակն է սփյուռքում (մասնավորապես՝ Մերձ․ և Միջ․ Արլ-ում) հայկ․ ժող․ զանգվածներին նախապատրաստել պայքարի Թուրքիայի բռնագրաված հայկ․ հողերի ազատագրման համար։ ՀԺՇ գտնում է, որ ժողովուրդն ինքը, առանց միջնորդների (կուսակցություններ, կազմակերպություններ), պետք է արտահայտի իր ցանկությունները, չի ընդունում, որ սփյուռքի ճակատագիրը տնօրինեն քաղ․ կուսակցությունները, քանի որ նրանք որակական և քանակական չափանիշներով փոքրամասնություն են կազմում։ ՀԺՇ պաշտպանել է ՀԱՀԳԲ-ի մղած պայքարը, բայց ժխտում է կազմակերպչական որևէ կապը նրա հետ։ ՀԺՇ սերտորեն գործակցում է հուն․, արաբ․, քրդ․ ազատագր․ ու դեմոկրատ․ կազմակերպությունների հետ։
ՀԺՇ առաջին կենտրոնը հաստատվել է Բեյրութում, 1981-ին, Կարապետ Փաշապեզյանի (սպանվել է 1983-ին) և այլոց կողմից։
ՀԺՇ ցույցեր է կազմակերպել Բեյրութում՝ պահանջելով ազատ արձակել Շվեյցարիայում և Ֆրանսիայում բանտարկված ՀԱՀԳԲ անդամներին, հովանավորել է «Լիբանանահայության ձայն» ռադիոժամը։ 1982-ին ՀԺՇ կենտրոնատեղին փոխադրվել է Աթենք։
ՀԺՇ մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում, Քուվեյթում, Կանադայում, Հնդկաստանում և այլուր։ Իրանում ՀԺՇ գործում է Հայկ․ ժողովրդային միություն (ՀԺՄ) անունով։
Տարբեր տարիներ Հունաստանում, Լիբանանում, Իրանում, Հնդկաստանում և այլուր հրատարակել է «Վան» (ֆրանս․), «Մուշ» (անգ․), «Հայ ֆետայի» (հուն․), «Ապրիլ» (պարսկ․), «Կարին» (թուրք․), «Հայաստան-Սարդարապատ» և «Մարտկոց» (հայ․) պարբ-ները։ ՀԺՇ կենտր․ խորհրդի պաշտոնաթերթը «Ժողովրդային պայքար» ամսաթերթն է, որը լույս է տեսնում Աթենքում։ Բեյրութում են լույս տեսնում «Սփյուռք» երկշաբաթաթերթը (1990-ից) և «Սադա Արարատ» պարբ-ը (արաբ․, 1990-ից), Իրանում հրատարակվում է «Արաքս» ամսաթերթը (1987-ից)։ Իր գաղափարները հայերին մատչելի դարձնելու և Հայ դատը օտարներին ծանոթացնելու նպատակով՝ ՀԺՇ տարբեր լեզուներով հրատարակում է պատմ․ ու քաղ․ բնույթի հեղինակային և թարգմ․ գրքեր։
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ, տես Արևելյան լեգեոն։
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ
Դիրքը, սահմանները․ գտնվում է Իրան․ և Փոքր Ասիական (Անատոլական) բարձրավանդակների և Անդրկովկասյան