Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/216

Այս էջը սրբագրված չէ

ու Միջագետքի հարթավայրերի միջև։ Տարածքը մոտ 400 հզ․ կմ 2 է։ Հ․լ․ ծալքավոր, ծալքաբեկորավոր լեռների, հրաբխ․ սարավանդների և լեռնավահանների ու իջվածք-հարթավայրերի բարդ համալիր է՝ ջրաբաշխ Սև, Կասպից, Միջերկրական ծովերի և Պարսից ծոցի միջև։ Առավելագույն բարձր․ 5165 մ (Մասիս լ․)։

Ռելիեֆը․ ըստ լեռնագր․ և գեոմորֆոլոգ․ առանձնահատկությունների Հ․լ-ում առանձնանում են եզրավորող լեռն․ համակարգերը և Հայկ․ հրաբխ․ բարձրավանդակը։ Եզրավորող բարձրադիր ծալքաբեկոր․ լեռները՝ Արևելա-Պոնտական, Փոքր Կովկաս, Հայկ․ Տավրոս, Կորդվաց, Մերձարաքսյան, աղեղնաձև համակարգեր են, ներառում են Կենտր․ հրաբխ․ բարձրավանդակը։

Արևելա-Պոնտական լեռների համակարգը (Ջանիկ, Գիրեսուն, Գյումուշխանե, Խաղտյաց, Պարխարի, Զիգանա ևն) Սև ծովի հվ․ ափերով ձգվում է (երկար․ 400 կմ, լայն․ 60_100 կմ) Սամսունի խորշից մինչև Ճորոխի գետաբերանը։ Առավելագույն բարձր․ 3937 մ է (Քաջքար լ․)։

Փոքր Կոկվասը Սև ծովից մինչև Իրանական Կարադաղ ձգվող (երկար․ մոտ 600 կմ, լայն․ 50_90 կմ) կուլիսաձև դասավորված լեռների բարդ համակարգ է։ Բաղկացած է մի շարք առանցքային լ-շղթաներից և դրանց լ-բազուկներից։ Հս-արլ-ից և արլ-ից եզրափակում է Հայկ․ հրաբխ․ բարձրավանդակը, ջրբաժան է Սև ու Կասպից ծովերի միջև, Ալգետի իջվածքով և Թարթառի հովտով բաժանվում է արմ․, կենտր․ և արլ․ մասերի։ Հս-արմ․ մասն սկսվում է Մեսխեթի լ-շղթայով և ձգվում մինչև Բորժոմի կիրճը։ Կենտր․ մասը տարածվում է հվ-արլ․, բաղկացած է արտաքին (Վիրահայոց, Գուգարաց, Միափորի լ-շղթաներ) և ներքին (Բազումի, Շիրակի, Փամբակի, Ծաղկունյաց, Արեգունի, Սևանի լ-շղթաներ) շարերից։ Արլ․ մասն սկսվում է Մռավի լ-շղթայից հվ․ և տարածվում մինչև Արաքսի հովիտը։ Լեռնագր․ հիմն․ տարրերն են Զանգեզուրի, Ուրծի, Վայքի, Բարգուշատի, Մեղրու, Ղարաբաղի լ-շղթաները։

Մերձարաքսյան լեռնաշղթաների համակարգը զբաղեցնում է Արաքսի միջին ավազանը, բաժանվում է ձախափնյա (ՀՀ-ում) և աջափնյա (Իրանում) մասերի։ ՀՀ տարածքում գլխավորը Զանգեզուրի լ-շղթան է (առավելագույն բարձր․ 3906 մ, Կապուտջուղ լ․)` Բարգուշատի, Մեղրու լ-բազուկներով, Իրանում՝ Իրանական Կարադաղը։


Հայկական հրաբխային բարձրավանդակը Հ․լ-ի կենտր․ մարզն է (մոտ 100 հզ․ կմ 2)։ Ներքին Տավրոսի լեռնաճյուղերով բաժանվում է Հս․, Կենտր․ և Հվ․ հրաբխ․ բարձրավանդակների։ Բաղկացած է խոշոր լեռնավահաններից, լավային ու տուֆային սարավանդներից, միջլեռնային գոգավորություններից, հանգած հրաբուխներից կազմված առանձին լ-շղթաներից։ Լ-շղթաներն ու լ-վահանները (Էրուշեթի, Ջավախքի, Կարմիր Փորակի, Պահակածնի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Մասյաց, Բյուրակնի, Ծաղկանց ևն), սարահարթերն ու սարավանդները (Արդահանի, Կարսի, Դութաղի, Ախալքալաքի, Լոռու ևն) գերազանցապես մերձզուգահեռ․ ուղղության իջվածքային գոգհովիտներ են։ Լեռնագր․ կարևոր տարրերից են հանգած հրաբուխները (Մասիս, Արագած, Նեմրութ, Սիփան, Թոնդրակ ևն), արտամղաժայթքումային և խարամային կոները (Հատիս, Սպիտակասար, Արտենի, Սամսար, Բելիջան), ներլեռնային կուտակումային գոգավորությունները (Կարնո, Երզնկայի, Մշո, Մանազկերտի, Խնուսի, Ալաշկերտի, Բասենի, Շիրակի, Արարատյան ևն)։


Հայկական Տավրոսը Հ․լ-ի հվ․ լ-համակարգն է (երկար․ 650 կմ, լայն․ 35_100 կմ), որը զուգահեռականին մոտ ուղղությամբ ձգվում է Ջեյհան գետի միջին ավազանից մինչև Ջերմ (Բոհտան) գետի հովիտը։ Բաժանվում է արմ․ (Ախիրի, Ենգիջեի, Մալաթիայի լ-շղթաներ), կենտր․ (Էրգանի, Խաչրեշի և այլ լ-շղթաներ) և արլ․ (Սիմսարի, Սասնա, Խութի լ-շղթաներ) մասերի։ Առավելագույն բարձր․ 2967 մ (Մարութա լ․)։

Կորդվաց լեռները Հ․լ․ օղակող լեռներից ամենաբարձրն են (3500_4000 մ)։ Ձգվում են արլ-ից հս-արլ․ (երկար․ 220_300 կմ, լայն․ մինչև 200 կմ)։ Առավելագույն բարձր․ 4168 մ (Ջիլո լ․)։


Հայկ․ հրաբխ․ բարձրավանդակի միջև ձգվող ծալքաբեկորավոր լեռները պատկանում են Ներքին Տավրոսի համակարգին։ Վերջինը Արմ․ Եփրատ, Արաքս և Արլ․ Եփրատ գետերի ջրբաժանն է։ Սկսվում է Կենտր․ Տավրոսի Ուզուն Յայլա բարձրադիր սարահարթից և փնջաձև տարածվում արլ․։ Բաղկացած է երեք լ-ճյուղերից․ հս-արլ․ (Սիվրիդաղ, Կարմիր Փորակ, Մեծրաց լ-շղթաներ), կենտր․ (Մնձուր, Մերջան, Այծպտկունք, Հայկ․ պար լ-շղթաներ), հվ-արլ․ (Աղդաղ, Խամուր, Կազբել, Շարիան լ-շղթաներ, Սիփան լ․)։ Հս-արլ․ և հվ-արլ․ լ-ճյուղերը ենթարկվել են խզումների, որոնց ուղղությամբ ձգվում են Երզնկայի, Պահակածնի, Աշկալայի, Էրզրումի, Հասանկալայի, Բասենի, Արարատյան, Դերջանի, Խնուսի, Ալաշկերտի, Դիադինի, Բայազետի գրաբենային գոգավորությունները։

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները․


Հ․լ-ի կենտր․ մասում է հերցինյան միջնային լ-զանգվածը, որով պայմանավորված է Պոնտական, Փոքր Կովկասի և Հայկ․ Տավրոսի աղեղնաձև գեոսինկլինալների կառուցվածքների ձևավորումը։ Լավրասիայի և Գոնդվանայի արտաքին բեկորների երկկողմանի ընդդիմադիր շարժումները դեպի Հ․լ․ հերցինյան միջնային զանգվածի դիմադրության հետևանքով գեոսինկլինալային ճկվածքներում առաջացրել են հզոր լեռնային դրա